Արեալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը կենսաբանական տերմինի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արեալ (այլ կիրառումներ)։
Շատ քիչ կենդանիների արեալն է գտնվում Անտարկտիդայում։

Արեալ (լատին․՝ area՝ տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) էկոլոգիական հատված, տարածք, որին բնորոշ է կենդանիների, բույսերի որևէ տեսակ (ցեղ, ընտանիք և այլն)[1][2]։ Դա այն բնական պայմաններն են, որտեղ տեսակն ապրում է կամ էլ տեսակի պոպուլյացիան շրջապատող ֆիզիկական պայմանները[3]։ Արելը պարտադիր չէ լինի աշխարհագրական տարածք, մակաբույծ կենդանիների համար դա տիրոջ օրգանիզմն է կամ օրգանիզմի որոշակի տեղամասը կամ օրգանիզմի կոնկրետ բջիջը[4]։

Արեալի չափերը տարբեր են։ Որոշ կենդանիներ և բույսեր բազմանում են խիստ սահմանափակ տարածություններում (օրինակ, առանձին լեռնային բարձունքում, կղզում, մեկուսացված լճում), մյուսները տարածված են մի քանի մայրցամաքներում և զբաղեցնում են հսկայական հատվածներ։ Օրգանիզմների խմբերը (ընտանիք և կարգաբանական այլ միավորներ, օրինակ, հացազգի բույսեր, ճնճղուկազգի թռչուններ), որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կոչվում են կոսմոպոլիտ։ Արեալը կարող է ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ արեալի առանձին հատվածներում նրա անհետացումից։ Արեալը քարտեզի վրա պատկերվում է գծերով, կետերով կամ գույներով։ Արեալի քարտեզներն օգտագործվում են բուսական և կենդանական պաշարների տեղաբաշխումը, գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների տարածումը պարզելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Habitat». Merriam-Webster Dictionary. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  2. Abercrombie, M.; Hickman, C.J.; Johnson, M.L (1966). A Dictionary of Biology. London: Penguin Reference Books.
  3. «Living Things: Habitats and Ecosystems». The Franklin Institute. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  4. Arneberg, P.; Skorping, A.; Grenfell, B.; Read, A.F. (1998). «Host densities as determinants of abundance in parasite communities». Proceedings of the Royal Society of London. Series B: Biological Sciences. 265 (1403): 1283–1289.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18