Կոսմոպոլիտներ (կենսաբանություն)

Կոսմոպոլիտներ (հին հունարեն՝ κοσμοπολίτης՝ կոսմոպոլիտ), բույսերի կամ կենդանիների տեսակներ, ցեղեր, ընտանիքներ, երբեմն ավելի խոշոր խմբեր, որոնք տարածված են ամբողջ երկրագնդում։ Իրականում, հավանաբար, գոյություն չունեն բույսերի և կենդանիների խիստ կոսմոպոլիտ տեսակներ։ Կոսմոպոլիտներ են հացազգիների ընտանիքը, ճնճղուկազգիների կարգը։ Կոսմոպոլիտները էնդեմների հակառակն են։
Կոսմոպոլիտ տեսակներ են նաև մարդը, կատուները, Parmelia sulcata քարաքոսը և Mytilus ցեղի փափկամարմինները[1]։ Կոսմոպոլիտիզմը պայմանավորված է շրջակա միջավայրի հանդեպ ունեցած բարձր տոլերանտությամբ[2][3] կամ էվոլյուցիայի տեմպերի համեմատ տեսակի տարածման բարձր արագությամբ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ian F. Spellerberg & John William David Sawyer, ed. (1999)։ «Ecological patterns and types of species distribution»։ An Introduction to Applied Biogeography։ Cambridge University Press։ էջեր 108–132։ ISBN 978-0-521-45712-5
- ↑ S. Kustanowich (1963)։ «Distribution of planktonic foraminifera in surface sediments of the south-west Pacific»։ New Zealand Journal of Geology and Geophysics 6 (4): 534–565։ doi:10.1080/00288306.1963.10420065
- ↑ D. B. Williams (1971)։ «The distribution of marine dinoflagellates in relation to physical and chemical conditions»։ in B. M. Funnell & W. R. Riedel։ The Micropalaeontology of Oceans: Proceedings of the Symposium held in Cambridge from 10 to 17 September 1967 under the title 'Micropalaeontology of Marine Bottom Sediments'։ Cambridge University Press։ էջեր 91–95։ ISBN 978-0-521-18748-0
- ↑ Judit Padisák (2005)։ «Phytoplankton»։ in Patrick E. O'Sullivan & Colin S. Reynolds։ Limnology and Limnetic Ecology։ The Lakes Handbook 1։ Wiley-Blackwell։ էջեր 251–308։ ISBN 978-0-632-04797-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 611)։ ![]() |