Անտառագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Las Piwnicki struga.jpg

Անտառագիտություն, ուսմունք անտառի մասին, բուսաբանության ճյուղ։ Ոսումնասիրում է անտառների աճման և զարգացման կենսաբանական գործոնները և դրանց փոխադարձ կապը միջավայրի հետ։ Ելնելով ժողովրդա-տնտեսական պահանջներից, մշակում է անտառների օգտագործման ու վերարտադրության հարցերը՝ հենվելով բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, բուսաբանության, կենդանաբանության, օդերևութաբանության, հողագիտության և գիտության այլ ճյուղերի վրա։

Անտառաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուսաբուծության ճյուղ։ Անտառաբուծության խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ փայտանյութ ստանալու, ջրային ռեժիմը կարգավորելու, հողը հողմահարումից և էրոզիայից պաշտպանելու համար։
  • Գիտություն անտառի կյանքի, այնտեղ կատարվող կենսաբանական պրոցեսների և անտառակազմավորմանը մասնակցող կենսաձևերի փոխազդեցության մասին։

Անտառատնկումները լինում են միատարր և խառը։ Ըստ տարիքի լինում են միահասակ (երբ ծառերը միևնույն դասից են)և տարահասակ (երկու և ավելի հասակային դասերից)։ Ըստ ձևի լինում են պարզ (միահարկ) և բարդ (բազմահարկ)։ Առաջին շարահարկերում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերատեսակներ։ Լեռնային պայմաններում հողապաշտպանման և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը, բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են անտառահատումներ՝ սանիտարական հատումներ և հատումներ անտառօգտագործման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png