Օրգանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից: Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան: Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը: Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների: Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների: Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները:

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաղ է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից: Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն):

Ոչ կենդանի բնությունից տարբերությունները[խմբագրել]

Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է: Ահա կենդանու հիմնական հատկանիշները.

  • շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
  • սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
  • արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
  • շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
  • աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում կենսասինթեզ •ործընթացների հաշվին
  • զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
  • գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն:
  • բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
  • ժառանգականություն` սերունդներին իր հատկանիների փոխանցման ունակություն
  • Քիմիական բաղադրության առանձնահատկությունները և միասնականությունը` Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնում են քիմիական այն տարրերը, ինչ որ անկենդան բնության առարկաների մեջ

Հատուկ դասակարգում[խմբագրել]

  • Ըստ միջավայրի անհրաժեշտ թթվայնության մակարդակի տարբերում են` ացիդոֆիլ և ացիդոֆոբ օրգանիզմներ
  • Ըստ կենագործունեության համար անհրաժեշտ թթվածնի աէրոբ և անաէրոբ օրգանիզմներ
  • Ըստ կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի սինթեզման ունակության` աուկսոտրոֆ, աուտոտրոֆ, հետերոտրոֆ և միկսոտրոֆ օրգանիզմներ
  • Ըստ շրջակա միջավայրի աղայնության անհրաժեշտ մակարդակի առանձնացնում են` գալոֆիլ և գալոֆոբ օրգանիզմներ
  • Ըստ տարբեր աղիության պայմաններում գոյատևելու ունակության` հետերոգալիական և հոմոգալիական օրգանիզմներ
  • Ըստ ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում գոյատևման հնարավորության` կրիոֆիլ և թերմոֆիլ օրգանիզմներ
  • Ըստ մարդու հետ կապի` սինանտրոպ և ոչ սինանտրոպ օրգանիզմներ
  • Ըստ շրջակա միջավայրի աղիության զգալի փոփոխություններին դիմանալու ունակության` ստենոգալ և էվրիգալ օրգանիզմներ
  • Ըստ ջերմաստիճանի զգալի տատանումներին դիմանալու ունակության` ստենոթերմ և էվրիթերմ օրգանիզմներ
  • Ըստ խիստ որոշակի կենսատոպերում բնակության` ստենոտոպ և էվրիտոպ օրգանիզմներ
  • Ըստ խիստ որոշակի հողաշերտում բնակության` ստենոէդաֆիկ և էվրիէդաֆիկ օրգանիզմներ
  • Ըստ երկրագնդի վրա բնակության` ցիրկումպոլյառ և ցիրկումտրոպիկ օրգանիզմներ
  • Ըստ աղտոտված ջրամբարներում բնակության հարմարվողականության` սապրոբ և ոչ սապրոբ օրգանիզմներ
  • Ըստ օրգանիզմը կազմող բջիջների քանակի` միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ
  • Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները: Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ` կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր: