Կենսոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսոլորտ (հին հուն․՝ βιος՝ կյանք և σφαῖρα՝ գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի[1] մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը [2] :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ[3], խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

Կենսոլորտի բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսոլորտի սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ստորին մասը՝ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է։ Այն որոշվում է օզոնային շերտով , որը կասեցնում է կենդանի օրգանիզմների համար մահաբեր կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ 3,5 կմ խորության վրա հանդիպում են օրինակ՝ նավթի մեջ ապրող բակտերիաներ։ Սակայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետքեր, մնացորդային ապարների տեսքով, կարելի է հանդիպել նույնիսկ 7,5 կմ խորության վրա։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմնականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները

Կենդանի օրգանիզմների կյանքը և տարածումը կարող են սահմանափակել շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, թթվածնի կամ ջրի բացակայությունը։ Կենսոլորտի ծայրային սահմանները հասնում են միայն ստորակարգ օրգանիզմները։ Ստորին սահմաններում հանդիպում են բակտերիաներ, սպորներ, ծաղկափոշի, մանր միջատներ։

Կենսոլորտի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսոլորտը կազմում են հետևյալ նյութերի տեսակներ.

  1. Կենդանի նյութ կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա «մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից» մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը կենսոլորտում տարածված է շատ անհավասարաչափ։
  2. Կենսածին նյութ՝ նյութ, որն իր մեջ ներառում է մթնոլորտի կազմի մեջ մտնող գազերը, քարածուխը, կրային ապարները և այլն, որոնք առաջացել են Երկրի վրա կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետևանքով։
  3. Հանքային, անկենդան նյութը (косное вещество) անկենդան միջավայրի բոլոր բաղադրիչների ամբողջությունն է, որը ձևավորվել է առանց կենդանի օրգանիզմների։
  4. Կենսահանքային նյութին (биокосное вещество) են դասվում կենդանի և հանքային նյութի փոխազդեցության հետևանքով առաջացած բարդ միացությունները՝ օվկիանոսի ջրերը, նավթը, հողը և այլն։
  5. Ռադիոակտիվ քայքայման ընթացքում գտնվող նյութ։
  6. Ցրված ատոմներ, որոնք անդադար առաջանում են տիեզերական ճառագայթման ազդեցության հետևանքով տարբեր տեսակի երկրային նյութերից։
  7. Տիեզերական ծագման նյութ։

Տեղեկություններ ստանալու Զարգացումը նկատվում է միայն կենդանի նյութում և նրա հետ կապված կենսակոսնայում։ Մեր մոլորակի կոսնային նյութում էվոլյուցիոն ընթացք չի կատարվում։

Կյանքի գոյացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը երկրում գոյացել է դեռ արքեյան դարաշրջան տեւողությունը 900 մլ. հասակը 3500 միլիարդ տարի առաջ։ Այսպիսի տարիք ունեն հնէաբանների հայտնաբերած հնագույն օրգանական մնացորդները։ Երկրի տարիքը, որպես արեգակնային համակարգի ինքնուրույն մոլորակ գնահատվում է 4,5 միլիարդ տարի։ Այսպիսով կարելի է համարել, որ կյանքը գոյացել է մոլորակի դեռևս պատանեկան շրջանում։ Արքեյան դարաշրջանում առաջանում են առաջին պրոկարիոտ օրգանիզմներ /բակտերիաներ,կապտականաչ ջրիմուռներ/ , տեղի է ունենում 3 խոշոր փոփոխություններ ՝ արոմորֆոզներ դրանք են ՝ սեռական պրոցեսի,ֆոտոսինթեզի եւ բազմաբջջության առաջացումը։

Կենսոլորտի ապագան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։ Գոյություն ունի մարդկության համար մի քանի ողբերգական վաղաժամ փոփոխություն, որից մի քանիսը կապված են մարդկության գործունեության հետ։ Մի քանի փիլիսոփաներ, օրինակ Դևիդ Պիրսը, հանդես են գալիս կենսոլորտի մոդիֆիկացման առաջարկով, բոլոր կենդանի օրգանիզմներին տառապանքներից ազատելու նպատակով՝ և բառի բուն իմաստով Երկրի վրա դրախտ ստեղծելու(աբոլիցիոնիզմ

Կենսոլորտի հետազոտման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսոլորտի ուսումնասիրման զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել Վ. Ի. Վերնադսկին։

Արհեստական կենսոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը չի կարող գոյություն ունենալ կենսոլորտից դուրս, սակայն ձգտում է հետազոտել տիեզերական տարածությունը։ Դեռ Կոնստանտին Էդուարդի Ցիալկովսկին կապում էր տիեզերքի յուրացումը արհեստական կենսոլորտի ստեղծման հետ։ Ներկային ժամանակում նրա ստեղծման գաղափարը դարձել է նորից արդիական Լուսնի և Մարսի յուրացման կապակցությամբ։ Սակայն ներկա պահին ամբողջովին ինքնուրույն արհեստական կենսոլորտի ստեղծման փորձը հաջողությամբ չի պսակվել։ Դիտարկվում է տերրաֆորմավորման միջոցով այլ մոլորակների վրա ոչ երկրային կենսոլորտի ստեղծման հնարավորությունը(առայժմ ոչ մոտ ապագայում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]