Աճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճ (այլ կիրառումներ)
Բջջի աճի տեսակները

Աճ, կենսաբանության մեջ կենդանի օրգանիզմների չափերի մեծացումը, որը տեղի է ունենում գլխավորապես բջիջների կիսման և աճի շնորհիվ։

Աճի տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի օրգանիզմներում հանդիպում են աճման տարբեր տիպեր, որոնցից են իզոմետրիկ և ալոմետրիկ աճի տիպերը։

Իզոմետրիկ աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզոմետրիկ (հունրեն isos–միանման, նույն, metron-չափ) կոչվում է այնպիսի աճը, որի դեպքում տվյալ օրգանն աճում է նույնպիսի միջին արագությամբ, ինչ որ մարմնի մնացած մասերը։ Այդ դեպքում օրգանիզմի չափսերի մեծացումը չի ուղեկցվում մարմնի ձևի փոփոխությամբ։ Աճի այդպիսի տիպը բնորոշ է ձկներին, թերի կերպարանափոխությամբ զարգացող որոշ միջատների։ Իզոմետրիկ աճով օրգանիզմներին բնորոշ է գծային չափերի, մակերեսի, ծավալի և զանգվածի պարզ հարաբերակցությունը։ Մակերեսը մեծանում է գծային չափերի քառակուսիով, իսկ ծավալը և զանգվածը խորանարդով։

Ալոմետրիկ (հունարեն allos–այլ, metron-չափ) կոչվում է այնպիսի աճը, որի դեպքում տվյալ օրգանն աճում է այլ միջին արագությամբ, քան մարմնի մնացած մասերը։ Այդ դեպքում օրգանիզմի աճն ուղեկցվում է ձևի։ Կաթնասունների ուղղակի զարգացումը։ Ձկների իզոմետրիկ աճը։ փոփոխությամբ։ Այդպիսի աճի տիպը բնորոշ է, օրինակ կաթնասուններին։ Բազմացման օրգանների զարգացումն ու տարբերակումը համարյա բոլոր կենդանիների մոտ կատարվում է վերջին հերթին։

Ալոմետրիկ աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ օրգաններն աճում են ալլոմետրիկ, բայց նրանց աճը կարելի է նկատել միայն արտաքին սեռական օրգաններ ունեցող օրգանիզմների մոտ։

Սահմանափակ և անսահմանափակ աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի և կենդանիների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իր տևողությամբ աճը կարող է լինել սահմանափակ և անսահմանափակ։ Միամյա բույսերի աճը սահմանափակ է. աճման առավելագույն ինտենսիվությանը, որի ժամանակ բույսը հասնում է հասունության և բազմանում է, հաջորդում է բացասական աճի ժամանակաշրջանը՝ ծերացումը և ոչնչացումը։ Կենդանիներից սահմանափակ աճ ունեն, մասնավորապես, թռչունները,կաթնասունները։ Ծառատեսակների մեծ մասին բնորոշ է անսահմանափակ աճը, որի դեպքում աճը շարունակվում է մինչև մահ։ Այդպիսի աճ կարելի է նկատել նաև սնկերի, ստորակարգ բույսերի մոտ։

Բույսերի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի աճումը, բույսի քաշի և ծավալի ավելացումը կապված օրգանիզմի կառուցվածքային տարրերի նորագոյացման հետ։ Ցուրաքանչյուր բջիջ անցնում է աճման 3 փուլ՝

  • բաժանման,
  • երկարաձգման
  • տարբերակման (դիֆերենցման)։

Բաժանման փուլում սաղմնային հյուսվածքի մանր, բարակապատ, ամբողջապես պրոտոպլազմայով լցված և խոշոր կորիզ ունեցող բջիջներն սկսում են ինտենսիվորեն բաժանվել։ Երկարաձգման փուլում արագորեն մեծանում են բջիջների չափերը, պրոտոպլազմայում առաջանում են վակուոլներ (բջջախորշեր), որոնք միմյանց միանալով կազմում են մեկ խոշոր, կենտրոնական վակուոլ։ Տարբերակման փուլում ձևափոխվելով՝ բջիջներն ստանում են որոշակի ֆունկցիա՝ առաջացնելով տարբեր հյուսվածքներ (մեխանիկական, փոխադրող, ծածկող և այլն)։

Բույսի առանցքային օրգանները երկարությամբ աճելուց բացի, նաև հաստանում են, որը երկրորդային սաղմնային հյուսվածքի՝ կամբիումի կենսագործունեության արդյունք է։ Կամբիումը գտնվում է բնափայտի և կեղևի միջև։ Նրա բջիջները, անընդհատ բաժանվելով դեպի ներս, առաջացնում են բնափայտի տարրեր, դեպի դուրս՝ կեղևի տարրեր։ Բույսերի գագաթնային աճում կատարվում է ցողունների և արմատների աճման, կոներում՝ բույսերի աճումը ընդհանրապես դանդաղ է ընթանում, թեև առանձին բույսեր և օրգաններ աճում են շատ արագ։ Օրինակ բամբակենու երիտասարդ ընձյուղները 1 րոպեում աճում են 0,6 միլիմետր, իսկ հացազգի բույսերի առէջաթելերը՝ 6-8 անգամ ավելի արագ։

Բույսերի աճումը սահմանափակվում է նրանց կենսական ցիկլի ավարտմամբ. վերջինս բազմամյաների մոտ կարող է տևել նույնիսկ հազարավոր տարիներ։ Բույսերի աճը կատարվում է ի հաշիվ օրգանական և անօրգանական նյութերի, որոնք դեպի աճող օրգաններն են հոսում տերևներից, արմատներից, սննդանյութեր կուտակող օրգաններից։ Սակայն, աճումը և նրա կարգավորումը տեղի է ունենում ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն անեցող նյութերի՝ հորմոնային կարգավորիչների (աճման խթանիչների) և աճը դանդաղեցնող նյութերի՝ ինհիբիտորների օգնությամբ։

Բույսերի աճումը բարդ պրոցես է, որին մասնակցում են սննդային և հորմոնային տարբեր նյութեր։ Այն կախված է արտաքին միջավայրից՝ հատկապես ջերմությունից, լույսից, հողի և օդի խոնավության աստիճանից, հանքային նյութերի և միկրոտարրերի քանակից, ցերեկվա տևողությունից (տես Ֆոաուցերիողիզմ) ևն։ Բույսերի աճը չափում են բաժանմունքներ ունեցող քանոնով, աճող օրգանի վրա տուշով գծիկներ տանելով, հորիզոնական մանրադիտակով, լուսանկարահանմամբ, չոր նյութերի կշռի որոշմամբ ևն։

Աճը և գեներատիվ զարգացումը միանման պրոցեսներ չեն։ Նրանց բնականոն ընթացքի համար պահանջվում են արտաքին միջավայրի տարբեր պայմաններ և նյութափոխանակություն։ Միաժամանակ դրանք միմյանց հետ գտնվում են սերտ, բայց բնույթով ոչ համանման փոխազդեցության մեջ։

Կենդանիների աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների աճը, օրգանիզմի կամ նրա առանձին օրգանների քաշի և ծավալի ավելացում կենդանու անհատական զարգացման՝ օնտոգենեզի ընթացքում։ Աճը պայմանավորված է նյութափոխանակությամբ և տեղի է ունենում, երբ ասիմիլյացիան գերակշռում է դիսիմիլյացիային։

Աճը կատարվում է բջիջների թվի, չափսերի և արտաբջջային գոյացությունների զանգվածի ավելացման հաշվին։ Կենդանիների աճման առանձնահատկություններըն են՝ աճման պարբերականությունը՝ աճման արագության տարբերությունն օնտոգենեզի տարբեր շրջաններում (օրինակ ձկների աճը արագանում է գարնանը և ամռանը)։

Անհամաչափությունը՝ օնտոգենեզի ընթացքում օրգանների անհամաչափ աճը (օրինակ՝ կաթնասունների ոսկրերը և սիրտն արագ են աճում արգանդային շրջանում)։ Ռիթմիկությունը՝ աճման արագության փոփոխությունը կարճ ժամանակամիջոցում, այդ թվում նաև օրվա ընթացքում։ Կենդանիների աճը սովորաբար որոշակի տարիքում դադարում է, իսկ առանձին տեսակների մոտ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում (ձկներ, առնետներ)։ Աճման կարգավորման մեջ կարևոր դեր են խաղում վահանաձև գեղձի, հիպոֆիզի, սեռական գեղձերի հորմոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png