Դիասպորոլոգիա
Բուսաբանության բաժին
Դիասպորոլոգիա
|
Ուսումնասիրության առարկա |
Բույսեր · Ջրիմուռներ |
Բուսաբանության բաժիններ |
Ալգոլոգիա · Բույսերի անատոմիա · Բրիոլոգիա · Երկրաբուսաբանություն · Բույսերի աշխարհագրություն · Ծառագիտություն · Դիասպորոլոգիա · Կարպոլոգիա · Լիխենոլոգիա · Միկոաշխարհագրություն · Միկոլոգիա · Բույսերի մորֆոլոգիա · Պալեոբուսաբանություն · Պալինոլոգիա · Բույսերի սիստեմատիկա · Բույսերի ֆիզիոլոգիա · Բուսախտաբանություն · Ֆլորիստիկա · Բույսերի էկոլոգիա · Էթնոբուսաբանություն․․․ |
Հայտնի բուսաբաններ |
Թեոփրաստես |
Պատմություն |
Բուսաբանության պատմություն |
Դիասպորոլոգիա կամ կարպոէկոլոգիա, բուսաբանության բաժին, որն ուսումնասիրում է դիասպորների տարածման օրինաչափությունները։
Դիասպոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիասպորը ( հին հունարեն՝ διασπείρω՝ ցրում եմ, տարածում եմ) կամ պրոպագուլը (լատիներեն՝ propago՝ տարածում եմ) բույսի մարմնի մաս է , որը կարող է բնականոն ճանապարհով տարանջատվել նրանից և ծառայել բազմացմանը։
Տարբերում են․
- վեգետատիվ դիասպորներ՝ պալարներ, պալարասոխուկներ, սոխուկներ և այլն
- գեներատիվ դիասպորներ՝ սերմնավոր բույսերի սերմեր և պտուղներ,սպորավոր բույսերի սպորներ։
Կարպոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն կարպոէկոլոգիան հասկանում են ավելի նեղ իմաստով, որպես կարպոէկոլոգիայի բաժին (գիտություն պտուղների և սերմերի մասին), որն ուսումնասիրում է պտուղների և սերմերի տարածմաան օրինաչափությունները։
Դիասպորների տարածման եղանակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիասպորների տարածման եղանակների բազմազանությունը կարող է տարանջատված լինել երկու մեծ խմբերում՝արտաքին միջավայրի գործոնների օգտագործմամբ և առանց դրա (այդ եղանակները համապատասխանաբար կոչվում են ալոքորիա և ավտոքորիա)։ Իսկ արտաքին գործոնները կարելի է բաժանել բիոտիկ՝ կենսածին (այսինքն այլ օրգանիզմների կենսագործունեության հետ կապված) և աբիոտիկ՝ ոչ կենսածին։ Այս եղանակներից շատերի համար գոյություն ունեն հատուկ եզրույթներ, որոնք ավարտվում են «քորիա» վերջավորությամբ ( հուն․՝ χωρέω (choreo) ՝ «առաջ եմ ընթանում», «տարածվում եմ»[1])։
Հատուկ անվանումների ցանկ[1][2]։
- ավտոքորիա (հին հունարեն՝ αὐτός «ինքնա» և «քորիա» բառերից) — դիասպորների տարածում առանց որևիցե միջնորդի,
- ավտոմեխանաքորիա ( հին հունարեն՝ αὐτός «ինքնա», μηχανή « գործիք» և ) — սերմերի տարածում դրանց բացվող պտուղների ցրելու արդյունքում (մյուս անվանումը՝ մեխանաքորիա), ինքնամեխանաքորիան բնորոշ է օրինակ, ալստրոմերիային (լատին․՝ Alstroemeria)
- մեխանոքորիա (հին հունարեն՝ μηχανή «գործիք» և քորիա) — սերմերի տարածում դրանց բացվող պտուղների ցրելու արդյունքում(մյուս անվանումը՝ ավտոմեխանոխորիա) (հին հունարեն՝ βάρος «ծանրություն» և քորիա) — սերմերի թափումը սեփական զանգվածի ազդեցությունից,
- ալոքորիա (հին հունարեն՝ ἄλλος «ուրիշ» և քորիա) — դիասպորների տարածում արտաքին գործոնների, օրինակ՝ մարդու, կենդանիների, քամու կամ ջրի օգնությամբ։
- անեմոքորիա (հին հունարեն՝ ἄνεμος «քամի» և քորիա) — դիասպորների տարածում քամու միջոցով։
- անեմոաէրոքորիա (հին հունարեն՝ ἄνεμος «քամի», ἀήρ «օդ» և քորիա), որի ժամանակ դիասպորները տարածվում են օդով։
- անեմոգեոքորիա (հին հունարեն՝ ἄνεμος «քամի», γῆ «երկիր» և -քորիա)-անեմոքորիայի տարատեսակ է, որի ժամանակ դիասպորները տարածվում են քամու օգնությամբ՝ հողի մակերևույթով, օրինակ՝ ցմախի (սապնարմատ) մոտ
- անեմոհիդրոքորիա (հին հունարեն՝ ἄνεμος «քամի», ὕδωρ «ջուր» և քորիա) — անեմոքորիայի տարատեսակ է, որի ժամանակ դիասպորները տարածվում են տեղաշարժվելով ջրի մակերևույթով՝ քամու օգնությամբ, օրինակ՝ բոշխի դեպքում։
- անեմոխինոքորիա (հին հունարեն՝ ἄνεμος «քամի», χιών «ձյուն» և քորիա) անեմոքորիայի տարատեսակ է, որի ժամանակ դիասպորները տարածվում են ձյունածածկի մակերևույթով՝ քամու օգնությամբ, օրինակ՝ բոշխը։
- անթրոպոքորիա (հին հունարեն՝ ἄνθρωπος «մարդ» և քորիա) — դիասպորների տարածում, որը կատարվում է մարդու գործունեության հետևանքով։
- չկանխատեսված անթրոպոքորիա կամ պատահական անթրոպոքորիա, անթրոպոքորիայի տարատեսակ՝դիասպորների տարածում,որն հանդիսանում է մարդու գործունեության կողմնակի հետևանք։
- ագեստոքորիա, դիասպորների տարածում փոխադրամիջոցներով։
- սպեյրոքորիա մոլախոտերի դիասպորների չկանխատեսված տարածում, որը կատարվում է սերմացու նյութի մոլախոտերով աղտոտելու ճանապարհով։
- էրգազիոքորիա (հին հունարեն՝ ἐργαστικός «գործուն» քորիա) մոլախոտերի դիասպորների չկանխատեսված տարածում գյուղատնտեսական գործիքների միջոցով։
- կանխատեսված անթրոպոքորիա դիասպորների մարդու կողմից կանխատեսված տարածում։
- չկանխատեսված անթրոպոքորիա կամ պատահական անթրոպոքորիա, անթրոպոքորիայի տարատեսակ՝դիասպորների տարածում,որն հանդիսանում է մարդու գործունեության կողմնակի հետևանք։
- բալիստոքորա (от հին հունարեն՝ βάλλω «նետում եմ» և քորիա) սերմերի տարածում դրանք որոշակի գործոնների կողմից (քամու, կենդանիների) ճոճելով ցրելու ճանապարհով, օրինակ, բալիստոքորիան հատուկ է զանգակածաղիկայինների լատին․՝ Campanulaceae ընտանիքի ներկայացուցիչներին։
- հիդրոքորիա (հին հունարեն՝ ὕδωρ «ջուր» ևքորիա) դիասպորների տարածում ջրի (ջրային հոսանքների) օգնությամբ։
- զոոքորիա (հին հունարեն՝ ζῷον «կենդանի» և քորիա) դիասպորների տարածում կենդանիների օգնությամբ։
- էնդոզոոքորիա (հին հունարեն՝ ἔνδον «ներսում», ζῷον «կենդանի» և քորիա) զոոքորիայի տարատեսակ է, երբ կենդանիներն ուտում են ամբողջական պտուղներ, և դրանց մեջ գտնվող սերմերն անցնելով կենդանիների մարսողական համակարգով, հայտնվում են արտաքին միջավայրում՝ արտաթորանքների հետ միասին, ենթադրվում է, որ զոոքորիայի այս տարատեսակը հանդիսանում է ամենահնագույնը։
- էպիզոոքորիա (հին հունարեն՝ ἐπι- տվյալ դեպքում՝ «հետո», նկատի ունենալով «ինչ որ մեկին, կամ ինչ որ բանին հետևելը», ζῷον «կենդանի» և քորիա) զոոքորիայի տարատեսակ է, որի դեպքում պտուղները և սերմերը տարածվում են կենդանիների միջոցով՝ հատուկ հարմարանքներով (խոզաններ, փշեր, կեռիկներ) ամրանալով վերջինների մարմնիններին կամ էլ սոսնձվելով նրանց։
- էրիոքորիա (հին հունարեն՝ ἔριον — «բուրդ» և քորիա) զոոքորիայի տարատեսակ է, երբ պտուղներն ու սերմերը տարածվում են կենդանիների բրդին ամրացած։
- սինզոոքորիա (հին հունարեն՝ συν- — «միասին», ζῷον «կենդանի» և քորիա բառերից) զոոքորիայի տարատեսակ է, որի դեպքում պտուղներն ու սերմերը տարածվում են կենդանիների օգնությամբ՝ նրանց բների շինանյութերի հետ միասին, կամ էլ տեղակայվելով թաքստոցներում՝ որպես սննդի պաշար։
- զաուրոքորիա (հին հունարեն՝ σαῦρος — «մողես» և քորիա բառերից) սողունների միջոցով դիասպորների տարածման եղանակ է, օրինակ՝ Գալապագոսյան կղզիներում մի շարք կակտուսների պտուղներ տարածվում են կրիաների միջոցով։
- իխտիոքորիա (հին հունարեն՝ ἰχθύς — «ձուկ» և-քորիա) ձկների միջոցով դիասպորների տարածման եղանակ․ նման եղանակը բնորոշ է, օրինակ, մուսկուսային ադոքսին լատին․՝ Adoxa moschatellina։ Պտուղների հասունացման պահին ցողունը թուլանում է և թեքվում, և քանի որ այդ բույսն աճում է ջրամբարի կողքին, պտուղները հայտնվում են ջրի մակերևույթին։
- էնտոմոքորիա (հին հունարեն՝ ἔντομον — «միջատ» և քորիա) միջատների միջոցով դիասպորների տարածման եղանակ։
- միմեկոքորիա ( հին հունարեն՝ μύρμηξ — «մրջյուն» և քորիա) մրջյունների միջոցով դիասպորների տարածման եղանակ, որն էնտոմոքորիայի տարատեսակ է, սովորաբար մրջյունների միջոցով տարածվող բույսերի սերմերն ունենում են արիլոիդներ՝ սերմնային հավելումներ, որոնցով սնվում են մրջյունները, միմեկոքորիան բնորոշ է մանուշակներին (լատին․՝ Viola), ռաֆլեզիաներին և այլնին։
- Օրնիտոքորիա (հին հունարեն՝ ὄρνις — «թռչուն» և -քորիա) թռչունների միջոցով դիասպորների տարածման եղանակ։
- դիպլոքորիա (հին հունարեն՝ διπλόος «կրկնակի» և քորիա բառերից) միաժամանակ կամ հաջորդաբար գործող արտաքին միջավայրի մի քանի գործոնների միջոցով դիասպորների տարածման եղանակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Թախտաջյան Распространение семян и плодов // Жизнь растений. В 6-ти т. / под ред. Արմեն Թախտաջյանа. — М.: Просвещение, 1980. — Т. 5. Ч. 1. Цветковые растения. — С. 96—103. — 430 с. — 300 000 экз.
- Коровкин О. А. Анатомия и морфология высших растений: словарь терминов. — М.: Дрофа, 2007. — 268, [4] с. — (Биологические науки: Словари терминов). — 3000 экз. — ISBN 978-5-358-01214-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Современный словарь иностранных слов: Ок. 20000 слов. — 4-е изд., стер. — М.: Русский язык, 2001. — С. 147. — 742 с. — Доп. тираж 10 000 экз. — ISBN 5-200-02989-9
- ↑ Тахтаджян А. Л. Распространение семян и плодов… (см. раздел Литература.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карпология // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.(Ստուգված է 5 Մարտի 2015)
- Fruit and seed dispersal на сайте CAS (The Council for the Advancement of Standards in Higher Education): набор фотографий с пояснениями Արխիվացված 2017-04-25 Wayback Machine(անգլ.) Проверено 9 апреля 2009 г.