Jump to content

Ալբերտ Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Մեծ
լատիներեն՝ Albertus Magnus
Ծնվել էմոտ 1200[1][2][3][…] Լաուինգեն, Բավարիայի դքսություն[4][5][6][…]
Մահացել էնոյեմբերի 15, 1280[5][2][7][…] Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6]
ԳերեզմանSt. Andreas Church
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[8]
Մասնագիտությունքիմիկոս, երաժշտագետ, փիլիսոփա, գրող, տնտեսագետ, աստղագուշակ, միջատաբան, աստվածաբան, աշխարհագրագետ, բուսաբան, կաթոլիկ եպիսկոպոս, ուսուցիչ, ալքիմիկոս, բնագետ, եպիսկոպոս և Catholic theologian
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան[9]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Roman Catholic Bishop of Regensburg?, auxiliary bishop of Utrecht?, Auxiliary Bishop of the Diocese of Strasbourg?, Auxiliary bishop of the archdiocese of Cologne? և auxiliary bishop of Konstanz?
Ալմա մատերՊադովայի համալսարան[5] և Փարիզի համալսարան[10]
Տիրապետում է լեզուներինմիջնադարյան լատիներեն և միջին բարձր գերմաներեն
Ազդվել էՕգոստինոս Երանելի[11], Ալ Ֆարաբի[11] և Ավիցեննա[11]
ՈւսուցիչJordan of Saxony? և Guerric of Saint-Quentin?
ԱշակերտներԹովմա Աքվինացի[4][5]
 Albertus Magnus Վիքիպահեստում

Ալբերտ Մեծ, իսկական անունը՝ Ալբերտ ֆոն Բոլշտեդտ (գերմ.՝ Albertus Magnus, Albert von Bollstädt, մոտ 1200[1][2][3][…], Լաուինգեն, Բավարիայի դքսություն[4][5][6][…] - նոյեմբերի 15, 1280[5][2][7][…], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6]), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, բնագետ, ուղղափառ սխոլաստիկայի ներկայացուցիչ։

Ծագումով եղել է գերմանական նշանավոր տոհմից։ Սովորել է Պադովայի համալսարանում։ 1223 թ.-ին անդամակցել է Դոմինիկյան միաբանություն։ Շուրջ քսան տարի Ալբերտ Մեծը դասավանդել է Քյոլնի համալսարանում։ Իսկ արդեն 1245 թ.-ից Փարիզում դարձել է աստվածաբանության ֆակուլտետի մագիստրոս։ 1260 թ.-ից հետո նա երկու անգամ վերադարձել է Քյոլնի համալսարան։ Ալբերտ Մեծը իր ընդարձակ գիտելիքների համար կոչվել է «բազմակողմանի դոկտոր»[12]։ Ալբերտ Մեծը լինելով աշխատասեր հասել է մեծ բարձունքների։ Նա ոչ միայն եղել է Դոմինիկայն միաբանության քարոզիչը Գերմանիայում, այդ թվում նաև Ռեգենսբուրգի եպիսկոպոսը։ Եղել է Թովմա Աքվինացու ուսուցիչը։ Նա ուսումանսիրել է Արիստոտելի, Ավիցեննայի, Ալ–Ֆարաբիի, Ավիցեբրոնի (Շլոմո իբն Գաբիրոլ), Երանելու, «Արեոպագիտիկան»։ Սակայն Ալբերտ Մեծի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել Արիստոտելի աշխատությունները։ Դրանց հիման վրա գրել է մի շարք աշխատություններ, դրանց թիվը 1980 թ․–ին հասնում է 38–ի[13]։ Ալբերտ Մեծը արիստոտելյան «առաջին շարժիչ» հասկացությունը փոխարինեց աստծո գաղափարով և փորձեց այն հաշտեցնել աստվածաբանության դրույթների հետ ու ստեղծել կաթոլիկական աստվածաբանության միասնական համակարգ։ Նա Աքվինացու հետ միասին պայքարում էր Իբն Ռուշդի (լատ.` Ավեռոեսի) կողմնակիցների դեմ Փարիզի համալսարանում ` նպաստելով նրանց վտարմանն այնտեղից[12]։ Մեզ հասել են նրա հետևյալ աշխատությունների հայերեն թարգմանությունները. «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտաթեան» (հրատարակված 1715), «Դբախտ հոգւոյ» (հրատարակված 1729), «Ցաղագս բնութեան խոտից, ականց և կենդանեաց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2), «Յաղագս գաղտնեաց կանանց» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր № 4607), «Ցաղագս գաղտնեաց արանց» (Անկյուրիայի Կարմիր–վանքի ձեռագիր № 2)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Union List of Artist Names
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 1 2 3 4 5 Plancy J. C. Albert le Grand (ֆր.) // Dictionnaire infernal — 6 — Plon, 1863.
  5. 1 2 3 4 5 6 7 8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 41. — ISBN 978-2-221-06888-5
  6. 1 2 3 4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  7. 1 2 Führer M. Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 2006. — ISSN 1095-5054
  8. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  9. https://database.rag-online.org/viewer.p/1/4/object/46-2204129
  10. https://resource.database.rag-online.org/ngQG2j971QY71fmokQJfa
  11. 1 2 3 4 5 6 https://iphlib.ru/greenstone3/library/collection/newphilenc/document/HASH0c1a18122483a21b63380c
  12. 1 2 Գևորգյան, Աղասի. Փիլիսոփայություն բոլորի համար. - Եր. Էդիթ Պրինտ հրատ. 2004թ. էջ 88. ISBN 99941-36-33-x. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  13. Соколов, В․В․. Средневековая философия։ Учеб․ пособие для филос․ фак․ и отделений ун–тов․ - М. «Высшая школа» изд․ 1979 г․ 336 стр․.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գևորգյան Աղասի «Փիլիսոփայություն բոլորի համար». - Եր.: Էդիտ Պրինտ հրատ. 2004թ. - 284 էջ. ISBN 99941-36-33-X
  • Соколов В.В. "Средневековая философия։ Учеб․ пособие для филос․ фак․ и отделений ун–тов․" - М.: Высш. школа, 1979г.- 448с., ил.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Մեծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148