Իբն Ռուշդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Իբն Ռուշդ
ابن رشد‎‎
Statue of Averroes in Córdoba, Spain.jpg
Ծնվել է ապրիլի 14, 1126 կամ 1126[1] Կորդովա, Կորդովայի խալիֆայություն, ալ-Անդալուս[2][1]
Մահացել է դեկտեմբերի 10, 1198[1] Մառակեշ[2][1]
Քաղաքացիություն ալ-Անդալուս
Դավանանք իսլամ[1]
Մասնագիտություն փիլիսոփա, բժիշկ, մաթեմատիկոս, աստղագուշակ և դատավոր
Գործունեության ոլորտ փիլիսոփայություն և աստղագիտություն
Տիրապետում է լեզուներին արաբերեն[3][1]
Ազդվել է Արիստոտել[1]
Averroes Վիքիպահեստում

Իբն Ռուշդ (արաբ․՝ ابو الوليد محمد ابن أحمد ابن رشد‎‎‎‎, ապրիլի 14, 1126 կամ 1126[1], Կորդովա, Կորդովայի խալիֆայություն, ալ-Անդալուս[2][1] - դեկտեմբերի 10, 1198[1], Մառակեշ[2][1]), հայտնի փիլիսոփա. Եվրոպայի արևմուտքում ավելի հայտնի է Ավեռոես անունով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Ռուշդը ծնվել է Կորդովայում, կրթություն է ստացել իսլամի և արաբական գրականության ոգով։ Ուսումնասիրել է մաթեմատիկա, բժշկություն, փիլիսոփայություն։ Խալիֆի հանձնարարությամբ մեկնաբանել է Արիստոտելի գործերը։ Նա պաշտոն է ստացել խալիֆի պետության մեջ։ Կյանքի վերջում դատապարտվել է Կորդովայի աստվածաբանների կողմից, ուղարկվել է Կորդովայի մոտ գտնվող հրեական գյուղ, որտեղ էլ մահացել է։ Նրա գրքերը արգելվել ու այրվել են։

Ֆիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Ռուշդը Արիստոտելի հիացած հետնորդն է, մեկնաբանել է նրա բոլոր գործերը և նրան համարել է մտավոր զարգացման գագաթնակետ։ Իբն Ռուշդի փառքը կապված է արիստոտելականության տարածման հետ։ Այն ժամանակ ասում էին, որ Արիստոտելը բնությունն է բացատրել, իսկ Իբն Ռուշդը՝ Արիստոտելին։ Նա գրել է «Հերքման հերքում», որն ուղղված էր Ալ-Ղազալիի «Փիլիսոփաների հերքում» գրքի դեմ։ Եթե եվրոպական միջնադարում դիալեկտիկայի տակ հասկանում էին ոչ միայն զրույցի արվեստը, որի նպատակն է ճշմարտություն հայտնաբերելը, այլ նաև տրամաբանություն, գոյաբանություն և փիլիսոփայություն ընդհանրապես, ապա արաբա-լեզու միջնադարում դիալեկտիկա ասելով հին հույներին հետևելով հասկանում էին, միայն այն զրույցի արվեստը, որի նպատակն է ճշմարտություն հայտնաբերելը։

Իբն Ռուշդը մարդկանց մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Colliget

Ըստ հոգևոր կարողության և պահանջմունքի՝ Իբն Ռուշդը բոլոր մարդկանց բաժանում է երեք տեսակի՝ առաջինը՝ ապոդիկտիկներ, երկրորդը՝ դիալեկտիկներ, երրորդը՝ հռետորիկներ։ Առաջին տեսակը հետազոտում է հարցերը մինչև ապոդիկ- տիկական դատողությունների հասնելը, որտեղ հնարավոր է։ Ապոդիկտիկական են համարվում այն դատողությունները, որոնց բովանդակության մեջ կա անհրաժեշտություն և միարժեքություն։ Օրինակ, եռանկյան երեք անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյունների, մասը փոքր է ամբողջից և այլն։ Ապոդիկտիկները ամենափոքրաթիվ խավն է հասարակության մեջ՝ հոգևոր վերնախավը։ Նրանց մտածելակերպը խիստ գիտական է։ Դիալեկտիկները ավելի շատ են։ Նրանք բավարարվում են դիալեկտիկական արվեստի արդյունքներով։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը ընդունակ է գնահատել միայն հռետորական արվեստը։ Այսինքն բավարարվում են հռետորական, բանաստեղծական հնարքներով, և նրանց մատչելի չի գիտական գիտելիքը։ Իսլամական համայնքները կազմված են հենց այդպիսի մարդկանցից, ինչ կրոնական ուղղության էլ պատկանեն նրանք։ Նրանց համար անհնարին է սեփական դատողությունը և ինքնուրույն կարծիք ունենալը, նրանք կուրորեն հետևում են պապենական ավանդույթներին։ Նրանց համար անհնարին է բացատրություն հասկանալը։

Իբն Ռուշդը դիալեկտիկների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Ռուշդ. Ռաֆայել Սանտիի մանրանկարը

Իբն Ռուշդը քննադատում է դիալեկտիկներին, որոնք, հաճախ սոփեստականության գիրկը ընկած, չեն կարողանում տալ բավարար բացատրություն Աստծո բնույթի և նրա հատկությունների վերաբերյալ, ինչպես նաև իսլամի շատ կարևոր դրույթների վերաբերյալ։ Նրա քննադատությունը ուղղված է Ալ-Ղազալիի դեմ, որը, լինելով բավականին տեղյակ մարդ փիլիսոփայության բնագավառում, դիմում է սոփեստական հնարքների, որպեսզի մուսուլմանների աչքին նսեմացնի Ալ-Ֆարաբիին, Իբն Սինային և մյուս իսկական փիլիսոփաներին։ Իբն Ռուշդը ձգտում էր ցույց տալ, որ անհնարին է կրոնական տեքստերի այլաբանական մեկնաբանության միջոցով բավարարել բանականության և փիլիսոփայության պահանջները։

Դրանով նա ազատում էր փիլիսոփայությունը աստվածաբանությունից։ Ըստ Իբն Ռուշդի՝ թյուր մեկնաբանությունները հաճախ պառակտման պատճառ են հանդիսանում կրոնի շարքերում։ Քննադատելով նրանց, ովքեր ցանկանում էին հակադրել գիտությունն ու փիլիսոփայությունը կրոնին՝ նա ասում էր, որ փիլիսոփայությունը կրոնի կաթնաքույրն է, որ նրանք իրենց բնույթով իրար ուղեկիցներ են և բնածին հակվածություն են դրսևորում իրար նկատմամբ։ Նրանց մտածողության առարկան նույնն է՝ հիմնականում Աստվածն է ու բնությունը, սակայն նրանց մտածելակերպը տարբերվում է իրարից։ Միանգամայն ընդունելի է միայն փիլիսոփայական ապացուցման մեթոդը, քանի որ արարածները ցուցանում են Արարիչին այնքանով, որքանով հայտնաբերվում է արարչության միջոցը և որքան ավելի լինեն գիտելիքները Աստծո արարչության եղանակի մասին, այդքան շատ կլինեն նաև մեր գիտելիքները Արարչի մասին։ Կրոնի դատողությունների մեթոդը հռետորական է. գիտելիքի պատկերավոր նկարագրությունները, որոնք շարադրված են Ղուրանում և մյուս սուրբ գրքերում, որոնց բովանդակությունը հաճախ հակասում է փիլիսոփայական ճշմարտություններին։ Նա պնդում է, որ սուրբ գրքերում կա երկու իմաստ՝ բառացի և ներքին։ Հռետորականներին մատչելի է միայն բառացի իմաստը։ Իսկ տեղյակ փոքրամասնությանը մատչելի է նաև ներքին իմաստը, որը այնքան հակասական չէ, որքան բառացի իմաստը։

Այդ փոքրամասնությունը փիլիսոփաներն են, որոնց մեկնաբանությունները վերացնում են հակասությունները փիլիսոփայության և կրոնի միջև, ինչպես նաև Ղուրանի և մյուս սուրբ գրքերի միջև։ Հավատացյալների մեծամասնությունը պետք է հետևի փիլիսոփաների մեկնաբանություններին և նրանց ընդունի որպես հեղինակություն։ Փիլիսոփայական մեկնաբանությունները վերաբերում են ընդհանուր հարցերին, որոնք աշխարհի, մարդու և Աստծո մասին են, իսկ մասնավոր հարցերը չեն քննարկվում փիլիսոփայության կողմից։ Լինելով իսլամի մեծ գիտակ՝ Իբն Ռուշդը աստվածաբան չէր և աստվածաբանի գործը համարում էր ոչ միայն անօգուտ, այլ նաև վնասակար։ Իր աշխարհայացքի մեջ նա Աստծո դերը զգալիորեն նվազեցրել էր, որի համար պաշտոնական եկեղեցին դատապարտեց նրան։ Ըստ նրա՝ ձևը և մատերիան միշտ անբաժան են, ըստ որում՝ ձևը ոչ թե արտաքին աշխարհից ներմուծվող էություն է, այլ առաջանում է մատերիայից՝ որպես նրա անբաժանելի հատկություն։ Աստված է ստեղծում առաջացող ձևերը մատերիայի ընդերքից։ Իբն Ռուշգը հանդես է գալիս նաև Ալ-Ղազալիի պատճառականության օբյեկտիվության ժխտման դեմ։

Ըստ Ալ-Ղազալիի՝ պատճառական կապը երևույթների միջև միայն Ալլահի սովորույթն է՝ մարդկանց հոգիներում առաջացնել օբյեկտիվության պատրանքը։ Հերքելով այդ տեսակետը՝ Իբն Ռուշդը պնդում էր պատճառականության օբյեկտիվ բնույթը՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ պատճառականությունը դրսևորվում է ոչ միայն շնչավոր առարկաների փոխհարաբերություններում, այլ նաև անշունչ առարկաների միջև, որոնց անհնարին է կտրել իրենց ֆիզիկական բնույթից։ Ըստ Իբն Ռուշդի՝ աստվածային բանականությունը, լինելով կտրված մատերիայից, ներդաշնակություն և կարգ ու կանոն է, որոնք բացառում են որևէ հրաշք կամ պատահականություն զգայական իրերի աշխարհում։ Այսինքն զգայական իրերի աշխարհը ամբողջովին կառավարվում է Աստծո կողմից։ Ըստ նրա՝ մարդկային հոգին այնպես է կապված նրա մարմնի հետ, ինչպես ձևը կապված է մատերիայի հետ։ Մարդկային հոգին մեռնում է մարմնի հետ։ Իբն Ռուշդի մեկնաբանությամբ՝ մարդկային բանականությունը, ինչպես ասում է Արիստոտելը, բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից։ Զգայական պատկերները կապված են բանականության պասիվ մասի հետ, իսկ ակտիվ մասը, լինելով պասիվի շարժիչը, արտանձնական երևույթ է։ Այն հավերժ է և անփոփոխ և նման է աստվածային, ինչպես նաև երկնային բանականությանը։ Այսինքն՝ անհատական անմահությունը կարող է վերաբերել միայն մարդկանց չնչին փոքրամասնությանը, որը օժտված է ակտիվ բանականությամբ և որը հաղորդակից է աստվածային բանականությանը։

Մարդու ազատության մասին Իբն Ռուշդը պնդում էր, որ մարդկանց գործողու-թյունները չեն կարող լիովին թելադրվել արտաքին, նույնիսկ աստվածային ուժերով, քանի որ այդ դեպքում մարդը կնմանվի անշունչ առարկաներին և բոլորովին զուրկ կլինի ազատ ընտրության հնարավորությունից։ Սակայն մարդկանց առօրյա կյանքը ցույց է տալիս այդ տեսակետի անհեթեթությունը։ Իբն Ռուշդը համաձայն չէ նաև մյուս ծայրահեղությանը, ըստ որի՝ մարդկային կամքին վերագրվում է բացարձակ ազատություն։ ճշմարտությունը գտնվում է այդ երկու ծայրահեղությունների միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007 թ.