Կյուրեղ Երուսաղեմացի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կյուրեղ Երուսաղեմացի
հուն․՝ Κύριλλος Α΄ Ἱεροσολύμων | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 313[1] |
| Ծննդավայր | Երուսաղեմ, Roman Palestine, Հին Հռոմ |
| Մահացել է | մոտ 386[1] |
| Մահվան վայր | Երուսաղեմ |
| Կրոն | քրիստոնեություն և կաթոլիկություն[2] |
| Մասնագիտություն | աստվածաբան, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ եպիսկոպոս |
| Զբաղեցրած պաշտոններ | Greek Bishop of Jerusalem? և եպիսկոպոս |
Կյուրեղ Երուսաղեմացի (հունարեն՝ Κύριλλος Α΄ Ἱεροσολύμων, մոտ 313[1], Երուսաղեմ, Roman Palestine, Հին Հռոմ - մոտ 386[1], Երուսաղեմ), աստվածաբան, եկեղեցական գործիչ, ընդհանրական եկեղեցու հայր, Հայոց և ընդհանրական եկեղեցիների սուրբ։ Եղել է Երուսաղեմի եպիսկոպոս։ Հետապնդվել է Արիոսականության կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական իր աթոռին։ Մասնակցել է 381 թ. Կոստանդնուպոլսի Ա տիեզերական ժողովին։ Կյուրեղի քարոզներն ու ճառերը միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սուրբ Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում։ Առավել հայտնի է նրա «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որը նախատեսված է մկրտության պատրաստվողների կողմից ընթերցվելու համար։
Կյուրեղ Երուսաղեմացու անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրեղ Երուսաղեմացի» հոդվածին։ |
| ||||||||||||
- 313 ծնունդներ
- Երուսաղեմ քաղաքում ծնվածներ
- 386 մահեր
- Երուսաղեմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Եկեղեցական հայրեր
- 4-րդ դարի քրիստոնեական սրբեր
- 4-րդ դարի հռոմեացիներ
- Եկեղեցու հայրեր
- Քրիստոնյա ագնոստիկներ
- 4-րդ դարի քրիստոնեական աստվածաբաններ
- Եկեղեցու ուսուցիչներ
- Կաթոլիկ եկեղեցու սրբեր
- Կաթոլիկ եպիսկոպոսներ