Հիրենեոս Լիոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրենեոս Լիոնացի
Saint Irenaeus.jpg
Ծնվել է 130
Ծննդավայր Իզմիր
Մահացել է 202[1]
Մահվան վայր Լիոն
Քաղաքացիություն Հին Հռոմ
Մասնագիտություն աստվածաբան, քահանա և գրող
Զբաղեցրած պաշտոններ եպիսկոպոս
Irenaeus Վիքիպահեստում

Հիրենեոս Լիոնացի կամ Իրենեոս Լուգդոնացի (լատ.՝ Irenaeus, հունարեն՝ Εἰρηναῖος, շուրջ 140- շուրջ 202 թթ.), հույն քրիստոնյա գրող, եպիսկոպոս, աստվածաբան։ Համրվում է 2-րդ դարի մեծագույն աստվածաբանը։ Նրա աստվածաբանությունը ներկայացնում է արևմուտքի խնդիրների լուծումը արևելքի ավանդությամբ։ Ծագումով Զմյուռնիայից է, Պողիկարպոսի աշակերտն է։ Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք եղել է Լիոն (ըստ լատիներեն հին անվանման՝ Լուգուդուն) քաղաքի հոգևորականներից մեկը, Լիոնի եպիսկոպոսի նահատակվելուց հետո ընտրվում է նոր եպիսկոպոս։ Համաձայն եկեղեցական ավանդության նահատակվել է Սեպտիմիոս Սևերոսի օրոք քրիստոնյաների դեմ հալածանքներից մեկի ժամանակ։ Իր գրվածքների բնագիր լեզուն հունարենն է, սակայն մեզ են հասել միայն դրանց լատինական և այլ լեզուներով թարգմանությունները։ Նրա առավել նշանակալից երկը «Վասն կեղծ գիտության մերկացման և մերժման» աշխատությունն է (հուն.՝ ἔλεγχος και άνατροπή της ψευδωνύμου γνώσεως, հաճախ կրճատ անվանվում է «Ընդդեմ հերձվածոց» լատ.՝ Adversus haereses, հուն.՝ κατὰ αἱρέσεων)։ 5 գրքից բաղկացած այդ երկը պահպանվել է լատիներեն թարգմանությամբ, իսկ IV ու V գրքերը նաև հայերեն (գրաբար) թարգմանությամբ։ Հիրենեոսն այն գրել է 180-185 թթ. միջև ընկած ժամանակում։ Առաջին գրքում ներկայացվում է գնոստիկական ուսմունքը, երկրորդ գրքում փորձ է արվում հերքել այն ռացիոնալիստական փաստարկների միջոցով, երրորդ գիրքը ներկայացնում է առաքելական ավանդույթը, չորրորդում կարելի է գտնել քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները։

Հայերեն թարգմանությամբ մեզ է հասել Հիրենեոսի «Ցոյցք առաքելական քարոզության» երկը (Epideiksis tu apostoliku kerygmatos), որը հայտնաբերվել է 20-րդ սկզբին և լուսյ տեսել 1907 թ. գիտական աշխարհի կողմից գնահատվելով որպես կարևոր գյուտ հայրաբանական գրականության բնագավառում[2]։ Հիրենեոսի այլ աշխատությունները, որոնք վկայված են վաղ միջնադարյան քրիստոնյա հեղինակների կողմից, մեզ չեն հասել։

Հիրենեոսը չուներ գրական որևէ հավակնություն, գրում էր միայն այն մասին, ինչ գիտեր սակայն չնայած դրան նշանակալից ազդեցություն է տողել քրիստոնյա գրողների հաջորդ սերունդների վրա։ Նրա երկը որպես աղբյուր է օգտագործվել Տեղտուլիանոսի, Հիպոլիտոսի, Եվսեբիոս Կեսարացու և այլ հեղինակների կողմից։ Իրենեոսի երկերը նաև լայնորեն օգտագործվել են միջնադարյան հայ հեղինակների կողմից։

Նա եղել է առաջին մեծ քրիստոնյա գրողը, որ հասկացել է, թե քննելով և լուծելով ոչ ճշմարտությունը (գնոստիցիզմ), մոտենում ենք և հպվում ճշմարտությանը (քրիստոնեություն): Փոխադարձաբար փնտրելով և ճանաչելով ճշմարտությունը, կարող ենք դյուրությամբ զանազանել ճշմարիտը կեղծիքից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118555766 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 18-ին 2015:
  2. Լ. Տեր–Պետրոսյան, Հայ հին թարգմանական գրականություն, Երևան, 1984, էջ 37։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Античные писатели. Словарь, СПб, 1999.