Եվսեբիոս Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվսեբիոս Կեսարացի
Eusebius of Caesarea.jpg
Ծնվել է մոտ. 265[1]
Ծննդավայր Կեսարիա, Syria Palaestina, Diocese of the East, Հռոմեական կայսրություն
Մահացել է մայիս 339[1]
Մահվան վայր Կեսարիա, Syria Palaestina, Diocese of the East, Praetorian prefecture of the East, Հռոմեական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Կրոն ուղղափառություն
Երկեր Church History
Մասնագիտություն աստվածաբան, քահանա, եկեղեցական պատմաբան, գրող, հոգևորական և պատմաբան
Զբաղեցրած պաշտոններ Հռոմի Պապ
Eusebius of Caesarea Վիքիպահեստում

Եվսեբիոս[2] Կեսարացի (մոտ. 265[1], Կեսարիա, Syria Palaestina, Diocese of the East, Հռոմեական կայսրություն - մայիս 339[1], Կեսարիա, Syria Palaestina, Diocese of the East, Praetorian prefecture of the East, Հռոմեական կայսրություն), 3-4-րդ դարերի հույն եկեղեցական գործիչ և պատմիչ, «եկեղեցական պատմության» հայր, աստվածաբան։ Պաղեստինյան Կեսարիայի եպիսկոպոս (313/314 թ–ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

309 թ-ին, քրիստոնյաների դեմ հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո գլխավորել է Պաղեստինյան Կեսարիայի քրիստոնեական վարժարանը։ Մասնակցել է 325Նիկիայի Ա տիեզերական ժողովին, իր ստորագրությունը դրել նիկիական Հավատո հանգանակի տակ, սակայն հետագայում հանդես է եկել որպես Արիոսի ուսմունքի չափավոր հետևորդ և հականիկիական ընդդիմության երևելի ներկայացուցիչ։ Եղել է իր ժամանակի կրթված և հեղինակավոր աստվածաբաններից, բեղմնավոր հեղինակ, որը թողել է հարուստ գրական ժառանգություն։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկերը գրել է հունարեն, սակայն դրանց մեծ մասը մեզ է հասել միջնադարում այլ լեզուների, այդ թվում՝ նաև գրաբար կատարված թարգմանությունների միջոցով։

  • «Եկեղեցական պատմություն», ներկայացնում է քրիստոնեության ծագումից մինչև 324 թ. ընկած ժամանակաշրջանի անցքերը։ Այն գրելիս Եվսեբիոսն օգտվել է ոչ միայն իր ժամանակի բոլոր հիմնական գրադարաններից, այլ նաև պետական արխիվներից։ Ըստ ուսումնասիրողների Եվսեբիոսը այս երկասիրությամբ քրիստոնեության եկեղեցական պատմության համար նույնն է, ինչ որ Հերոդոտոսը ընդհանուր պատմության համար։ Ռանկեն համարում է Եվսեբիոսի պատմությունը օրինակելի գործ և մեր ժամանակի համար, հատկապես գովելով այն պրագմատիզմի համար, որի միջոցով հեղինակը կապ է ստեղծում անցյալի և ներկայի միջև։ Ըստ Մովսես Խորենացու՝ «Եկեղեցական պատմությունը» V դ. (հավանաբար՝ 416–420-ին) Մեսրոպ Մաշտոցի կարգադրությամբ հայերեն թարգմանել են նրա աշակերտները։
  • «Քրոնիկոն» (Պատմություն աշխարհի արարչությունից մինչև Կոստանդիանոս Մեծ կայսրի գահակալության 20-րդ տարի)։ Երկի հունարեն բնագիրը կորել է։ երկար ժամանակ հայտնի էր Հիերոնիմոսի կողմից 5-րդ դարում նրա մի մասի լատիներեն թարգմանությամբ, սակայն 1792 թ. հայտնաբերվել է նրա ամբողջական հայերեն (գրաբար) թարգմանությունը, որը հրատարակվել է 1818 թ. և ավելի փութաջան կերպով՝ 1833 թ.
  • «Կոստանդիանոսի կյանքը», «Պաղեստինի մարտիրոսների մասին», «Ներբող Կոստանդիանոս կայսրին»; «Պամփիլիոսի կյանքը».
  • «Ներածություն Նոր Կտակարանի» (հունարեն՝ προπαρασκευή εύαγγελική).
  • Ջատագովական երկեր՝ «Ապացույց հօգուտ Նոր Կտակարանի» (Demonstratio evangelica), «Հիերոկլեսի դեմ», «Քաղվացքներ մարգարեների գրքերից Քրիստոսի մասին», «Աստվածահայտնություն».
  • Բանավիճական երկեր՝ «Մարկելոսի դեմ երկու գիրք», «Եկեղեցական աստվածաբանության մասին երեք գիրք».
  • Մեկնողական երկեր՝ «Ավետարանների համաձայնեցման ուղեցույց», «Պատասխան Ստեփանին և Մարինին Ավետարանի մասին»; Ղուկասի ավետարանի, Երգ Երգոցի, Եսայու մարգարեության մեկնություն

Կեսարացու «Ժամանակագրություն» և «Եկեղեցական պատմություն» երկերը միջնադարում թարգմանվել էին հայերեն ու լայնորեն օգտագործվել հայ պատմիչների կողմից։ Մասնավորապես դրանցից օգտվել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմությունը» գրելիս։

Կեսարացու երկերի հայերեն հրատարակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակականք երկմասնեայ, հրտ. Մկրտիչ Ավգերյանց, մաս 1, Ժամանակագրութիւն պատմական, մաս 2, Քրոնիկոն կանոն, Վենետիկ, 1818։
  • Պատմութիւն եկեղեցւոյ յեղեալ յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, հրտ. Աμրահամ Ճարյան, Վենետիկ, 1877։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://lexikon.katolikus.hu/C/Caesareai%20Eusz%C3%A9biosz.html
  2. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9