Իբն Բաջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբն Բաջա
Ծնվել էմոտ 1080[1] Sarakusta, Taifa of Sarakusta և Սարագոսա, Իսպանիա[2]
Մահացել է1139[3][4] Ֆես, Մարոկկո[5]
ԳերեզմանՖես
ՔաղաքացիությունTaifa of Sarakusta
Դավանանքիսլամ
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, գրող, բժիշկ, բուսաբան, բանաստեղծ, ֆիզիկոս, երաժիշտ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[2], Arab philosophy?[2], աստղագիտություն[2], ֆիզիկա[2], բժշկություն[2], բուսաբանություն[2], պոեզիա[2], երաժշտություն[2] և քաղաքականություն[2]
Պաշտոն(ներ)Վեզիր
Տիրապետում է լեզուներինարաբերեն[6][2]
Ազդվել էԱլ Ֆարաբի[7]
ՈւսուցիչAbu Jafar ibn Harun al-Turjali?
 Ibn Bajja Վիքիպահեստում

Աբու Բակր Մուհամեդ իբն Յախյա, հայտնի որպես Իբն Բաջա (արաբ․՝ ابن باجة‎‎, մոտ 1080[1], Sarakusta, Taifa of Sarakusta և Սարագոսա, Իսպանիա[2] - 1139[3][4], Ֆես, Մարոկկո[5]), արաբ փիլիսոփա, մուսուլմանական Իսպանիայի արևելյան արիստոտելիզմի առաջին խոշոր ներկայացուցիչ։ Լատինալեզու փլիսոփայությունում Իբն Բաջան հայտնի է եղել որպես Ավենպաս կամ Ավեմպաս[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Բակր իբն Իբրահիմը, Սրագոսայում Ալմորավիների փոխարքան, Ալի թագավորի փեսան, Իբն Բաջային դարձրել է իր առաջին նախարարը։ Ազատամիտ փիլիսոփայի նկատմամբ բարեհաճությունը բարկացրել է փոխարքայի զինվորականներին, և նրանց մեծ մասը լքել է փոխարքային։ 1119 թվականին երկար ժամանակով Իբն Բաջան բնակություն է հաստատել Սեվիլիայում, ապա ուղևորվեց Գրանադա, այնտեղից էլ՝ Ֆես։ Այստեղ վայելել է Ալմորավիների պալատի բարեհաճությունը։

Իբն Բաջան մահացել է 1138 թվականին, որոշ աղբյուրների համաձայն թունավորվել է մասնագիտությամբ բժիշկ իր գործընկերների կողմից, ովքեր նախանձում էին նրա համբավին[9]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Բաջայի մեկնությունների շնորհիվ Անդալուզիայում հաստատվել է Արիտոտելի փիլիսոփայությունը․ նրա մեկնություններում կենտրոնական տեղ էր գրավում բնագիտական աշխատություններ («Ֆիզիկա», «Ծագման և ոչնչացման մասին», «Մետեորոլոգիա»)։ Միստիկական գաղափարների հակառակորդ Ալ Ղազալին, Իբն Բաջան ուսուցանում էր, որ սպեկուլյատիվ մտածողությունը բերում է կատարելության, հետևելով Ալ Ֆարաբիի գաղափարներին, նա զարգացնում էր մարդկային և համաշխարհային մտածողության նույնականացման հնարավորությունը։ Ինչպես Իբն Բաջայի կյանքը, այնպես էլ ուսմունքը, չէր ընդունում իսլամով պարտադրվող ծեսերը և ենթարկվում էր ուղղամիտ աստվածաբաների հարձակումներին[8]։

Իբն Բաջիի գիտական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է․ բացի զուտ փիլիսոփայական հարցերից, նա զբաղվել է նաև բնագիտությամբ, աստղագիտությամբ, մաթեմատիկայով, բժշկությամբ և երաժշտությամբ, ինչպես նաև բանաստեղծական փորձեր է արել։ Իբն Բաջայի ստեղծագործությունների մեծ մասը չի պահպանվել, իսկ այն ինչ հասել է մեզ (հիմնականում կտրտված մասեր) հայտնի են մեծամասամբ հին հրեերեն և լատիներեն թարգմանություններում։ Ժամանակին մեծապես հայտնի են եղել նրա տրամաբանական ուսմունքները, «Հոգու մաիսն» ստեղծագործությունը (ըստ Իբն Տուֆեյլեի՝ անավարտ), այպես կոչված «Մարդու և բանական գործունեության միավորման մասին ուսմունք», «Հրաժեշտի խոսք» և «Ճգնավորի կյանքի ուղին» (կամ «Միայնակի կենսակերպի մասին», «Tadbîr al-mutawahhid»; արաբ․՝ تدبير المتوحد‎‎) գրվածքները[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Միջազգային աստղագիտական միությունը լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանին տվել է Իբն Բաջա անուն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուգու մասին գիրք։ Թարգմանություն՝ Ա․Վ․Սագադեևա-Ժողովածու․ IX—XIV դարերի Մեձավոր և Միջին Արևելքի երկրների մտածողների ստեղծագործությունների ժողովածու, Մ․, 1961, էջ 291-324։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118859803 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopedia Aragonesa (իսպ.) — 1977.
  5. 5,0 5,1 5,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 233.
  8. 8,0 8,1 Montada, Josép Puig (Summer 2022). «Ibn Bâjja (Avempace)». In Zalta, Edward N. (ed.). Stanford Encyclopedia of Philosophy. The Metaphysics Research Lab, Center for the Study of Language and Information, Stanford University. ISSN 1095-5054. OCLC 643092515. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Ibn Bajja, Abu Bakr Muhammad ibn Yahya ibn as-Say'igh». www.muslimphilosophy.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Montada, Josep Puig (2018). Zalta, Edward N.; Nodelman, Uri (eds.). Ibn Bâjja [Avempace] (Spring 2018 ed.). Metaphysics Research Lab, Stanford University.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Григорян С. Н., Средневековая философия народов Ближнего и Среднего Востока, М., 1966;
  • Игнатенко А. А. Ибн-Баджа: Добродетельный одиночка в порочном городе // Игнатенко А. А. В поисках счастья: (Общественно-политические воззрения арабо-исламских философов средневековья). — М.: Мысль, 1989. С.153-184.
  • Кирабаев Н. С. Добродетельный город Ибн Баджжи // V Российский философский конгресс «Наука. Философия. Общество» Материалы. Том II, Новосибирск, 2009. С.97-98.
  • Трундаева Ю. И. Социально-философские взгляды Ибн Баджжи // Азия: власть — общество — культура (Ежегодник), 2011. С.397-405.
  • Կաղապար:Нп3 Galileo and Avempace: The Dynamics of the Leaning Tower Experiment (I) // Journal of the History of Ideas. 1951. 12 (2), p. 163—193, 375—422.
  • Farrukh О. А., Ibn Bajja (Avempace) and the philosophy in the Moslem West. Beirut, 1945.
  • «Ибн-Баджа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)