Միջազգային աստղագիտական միություն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ, IAU), ամբողջ աշխարհի աստղագիտական միությունները միավորող կազմակերպություն։ Հիմնադրվել է 1919 թվականին Բրյուսելում (Բելգիա)։
Կազմը և կազմակերպությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱՄ-ը կազմված է անդամ-երկրներից (ներկայացված ազգային ակադեմիաներով և այլ ոչ պետական կազմակերպություններով) և ավելի քան 10 000 անհատ անդամներից։ Միությունը ներառում է 64 պետություն։ ՄԱՄ-ը պատկանում է Գիտական միությունների միջազգային խորհրդին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։
Միության հովանու տակ գործում է Աստղագիտական հեռագրերի կենտրոնական բյուրոն և Փոքր մոլորակների կենտրոնը, որոնք գտնվում են Սմիթսոնյան աստրոֆիզիկական աստղադիտարանում։
Միության մեջ գործում են ավելի քան 50 մշտական հանձնաժողովներ և Գործադիր կոմիտեն։
Ընթացիկ կազմակերպական աշխատանքը կատարվում է հանձնաժողովներ և Գործադիր կոմիտեի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱՄ-ի ստեղծման պատմությունը սկսվել է «Երկնքի քարտեզ» միջազգային ծրագրից։
1887 թվականին Երկնքի լուսանկարչական քարտեզի մշտական հանձնաժողովը ընդլայնեց իր հետաքրքրությունների շրջանակը նաև աստղագիտության ոլորտ, և հետևաբար կարող է համարվել ՄԱՄ-ի իրավանախորդ։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք-չորս տարին մեկ անգամ (ընդհատում եղել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) անդամ-երկրներից մեկում տեղի է ունենում կազմակերպության Գլխավոր ասամբլեա (համաժողով)։
ՄԱՄ-ը ճանաչված է որպես աստղագիտական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման բարձրագույն միջազգային մարմին, այնպիսի հարցերի որոնք պահանջում են համագործակցություն և ստանդարտիզացում, այնպիսիք ինչպիսին են, աստղագիտական մարմինների պաշտոնական անվանումները։ ՄԱՄ-ը նույնպես աջակցում է աստղագիտական դիտարկումների զարգացմանը զարգացող երկրներում։ Ամեն 3 տարին մեկ անգամ գումարվում է ՄԱՄ Գլխավոր ասամբլեա, հաճախակի կազմակերպվում են համաժողովներ և քննարկումներ։
Գլխավոր ասամբլեաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱՄ Գլխավոր ասամբլեաների անցկացման տեղերը և թվականները՝
| Ասամբլեա | Տարի | Վայր |
|---|---|---|
| I Գլխավոր ասամբլեա | 1922 | Հռոմ, Իտալիա |
| II Գլխավոր ասամբլեա | 1925 | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
| III Գլխավոր ասամբլեա | 1928 | Լեյդեն, Նիդերլանդներ |
| IV Գլխավոր ասամբլեա | 1932 | Քեմբրիջ, ԱՄՆ |
| V Գլխավոր ասամբլեա | 1935 | Փարիզ, Ֆրանսիա |
| VI Գլխավոր ասամբլեա | 1938 | Ստոկհոլմ, Շվեդիա |
| VII Գլխավոր ասամբլեա | 1948 | Ցյուրիխ, Շվեյցարիա |
| VIII Գլխավոր ասամբլեա | 1952 | Հռոմ, Իտալիա |
| IX Գլխավոր ասամբլեա | 1955 | Դուբլին, Իռլանդիա |
| X Գլխավոր ասամբլեա | 1958 | Մոսկվա, ՍՍՀՄ |
| XI Գլխավոր ասամբլեա | 1961 | Բերքլի, ԱՄՆ |
| XII Գլխավոր ասամբլեա | 1964 | Համբուրգ, Արևմտյան Գերմանիա |
| XIII Գլխավոր ասամբլեա | 1967 | Պրահա, Չեխոսլովակիա |
| XIV Գլխավոր ասամբլեա | 1970 | Բրայտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
| XV Գլխավոր ասամբլեա | 1973 | Սիդնեյ, Ավստրալիա |
| XVI Գլխավոր ասամբլեա | 1976 | Գրինոբլ, Ֆրանսիա |
| XVII Գլխավոր ասամբլեա | 1979 | Մոնրեալ, Քվեբեք, Կանադա |
| XVIII Գլխավոր ասամբլեա | 1982 | Պատրաս, Հունաստան |
| XIX Գլխավոր ասամբլեա | 1985 | Նյու-Դելի, Հնդկաստան |
| XX Գլխավոր ասամբլեա | 1988 | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
| XXI Գլխավոր ասամբլեա | 1991 | Բուենոս Այրես, Արգենտինա |
| XXII Գլխավոր ասամբլեա | 1994 | Հաագա, Նիդերլանդներ |
| XXIII Գլխավոր ասամբլեա | 1997 | Կիոտո, Ճապոնիա |
| XXIV Գլխավոր ասամբլեա | 2000 | Մանչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
| XXV Գլխավոր ասամբլեա | 2003 | Սիդնեյ, Ավստրալիա |
| XXVI Գլխավոր ասամբլեա | 2006 | Պրահա, Չեխիա |
| XXVII Գլխավոր ասամբլեա | 2009 | Ռիո-Դե-Ժանեյրո, Բրազիլիա |
| XXVIII Գլխավոր ասամբլեա | 2012 | Պեկին, Չինաստան |
ՄԱՄ ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեմփբել Վիլիամ Ուոլես −1922-1925
- Ջոնս Հարոլդ Սփենսեր −1944 −1948
- Լինդբալդ Բերտիլ −1948-1952
- Ստրուվե Օտտո Լյուդվիգովիչ −1952-1955
- Դանժոն Անդրե −1955-1958
- Համբարձումյան Վիկտոր Համազասպի −1961-1964
- Սաադե Խորխե - 1985 - 1988
- Բոյարչուկ Ալեքսանդր Ալեքսեյեվիչ −1991 −1993
Գլխավոր քարտուղարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միջազգային աստղագիտական միություն կատեգորիայում։ |