Լեյդեն (հոլ.՝ Leiden ( արտասանություն)), համայնք Նիդերլանդների Հարավային Հոլանդիա մարզում։ Տարածքը 21,95 կմ² է, բնակչությունը՝ 117.914 (2011 թ.)։ Մեկ շնչի տարեկան միջին եկամուտը 13.700 եվրո է։
Հայտնի է 9-րդ դարից։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հոլանդերեն Leithen «ջրանցք, ջրատար» բառից[1]։
Պահպանվել են XIII–XVII դդ. ճարտարապետական հուշարձաններ։ Լեյդենում է Ռեմբրանդի տուն–թանգարանը։