Հոլանդերեն
|
| |
| Տեսակ | լեզու |
| Ենթադաս | ստորինֆրանկյան լեզուներ |
| Մասն է | ստորինֆրանկյան լեզուներ |
| Երկրներ |
|
| Պաշտոնական կարգավիճակ |
Սուրինամ |
| Խոսողների քանակ | 24 000 000 մարդ |
| Վերահսկող կազմակերպություն | Նիդերլանդական լեզվական միություն |
| Լեզվակիրների թիվը | 22 մլն․ (2005) |
| Ռեյտինգ | 37—48 |
| Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
| IETF | nl |
| ԳՕՍՏ 7.75–97 | 495 |
| ISO 639-1 | nl |
| ISO 639-2 | (B); nld (T) dut (B); nld (T) |
| ISO 639-3 | nld |
|
| |
| Նիդերլանդներենի տարածվածությունը աշխարհում | |
|
| |
| Նիդերլանդներենի տարածվածությունը Եվրոպայում | |
| Dutch language Վիքիպահեստում | |
Հոլանդերեն կամ նիդերլանդերեն[1] (ինքնանուն՝ Nederlands). հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Հոլանդերենը պետական լեզու է Նիդերլանդներում, Բելգիայում (Ֆլանդրիայում), Արուբայում, Կյուրասաոյում և Սուրինամում։
Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հոլանդերենը 48-րդն է։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդերենն ազգակից է անգլերենին և գերմաներենին, և լեզվաբանական հատկանիշներով գտնվում է երկուսի միջև։ Սակայն, բացի նրանից, որ հոլանդերենը չի ենթարկվել բարձր գերմաներենի հնչյունափոխությանը, այն գերմաներենից տարբերվում է նաև հոլովների սակավությամբ (ինչպես անգլերենը), գերմաներեն ումլաութի գրեթե բացակայությամբ և զգալիորեն ավելի կանոնավոր ձևաբանությամբ։
Ժամանակակից հոլանդերենն սկզբում ուներ երեք գոյականական սեռ, որոնցից երկուսը՝ արականը և իգականը մեծ մասամաբ համընկնում են (ստանում են նույն՝ de որոշիչ հոդը)։ Որպես հետևանք, գոյականական սեռը շատ ավելի քիչ քերական դեր է խաղում հոլանդերենում, քան գերմաներենում։
Գլխավոր նախադասություններում նախադասության անդամներն սովորաբար ունեն SVO (ենթակա֊ստորոգյալ֊ուղիղ խնդիր) շարադասություն, որը հարցական և երկրորդական նախադասություններում կարող է դառնալ շրջուն (SOV)։
Հոլանդերենի բառապաշարը մեծ մասամբ ժառանգված է գերմանական լեզվաընտանիքից․ գերմանական ծագման բառերի քաղանակը ավելի զգալի է, քան ռոմանական ազդեցության ենթարկված անգլերենում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Ընթերցե՛ք «հոլանդերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա։ էջ 233b