Պատրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Պատրաս
Πάτρα
Դրոշ
Flag of Patra.svg

Patras from the fortress.jpg
Պատրասի համայնապատկեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասԱրևմտյան Հունաստան
ՔաղաքապետՅանիս Դիմարաս
Մակերես335 կմ²
ԲԾՄ10 մետր
Պաշտոնական լեզուՀունարեն
Բնակչություն214 580 մարդ (2011)
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀունական ուղղափառ եկեղեցի
ՏեղաբնականունՊատրասցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ2610
Փոստային ինդեքսներ26x xx
Ավտոմոբիլային կոդΑX և AZ
Պաշտոնական կայքe-patras.gr
##Պատրաս (Հունաստան)
Red pog.png

Պատրաս (հուն․՝ Πάτρα), Հունաստանի երրորդ խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Պելոպոնեսի հյուսիս արևմտյան մասում՝ Հոնիական ծովի Պատրակիոս ծոցի ափին։ Գտնվում է Աթենքից 177 կմ հարավ-արևմուտք։ Պելոպոնես թերակղզու ամենամեծ քաղաքն է, համանուն դիմի վարչական կենտրոնը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 167,446 մարդ[1]։ Սննդի արդյունաբերության կենտրոն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաս քաղաքը հիմնադրվել է մ․ թ․ ա․ 6-րդ դարում Սպարտայի աքայացիների կողմից, երբ դորիացիները նրանց վտարել են Պելոպոնեսի զգալի մասից։ Աքայացիների առաաջնորդ Պրևգենը միավորել է երեք քաղաքներ՝ Արոյան, Մեսատիսը և Անտիոսը, և այն անվանել իր որդու՝ Պատրասի պատվին[2]։ Սակայն հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ առաջին բնակավայրերն այս տարածքում ի հայտ են եկել մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում[3]։

Մոտ 62 թվականին այս բնակավայրում է նահատակվել Անդրեաս առաքյալը։

Պատրասի Օդեոնը

Հռոմեական շրջանում քաղաքը ծաղկում է ապրել և վերածվել Միջերկրական ծովի առևտրական ու արդյունաբերական կենտրոնի։ Կորինթոսի ավերումից հետո տեղի նավահանգիստը կարևոր դեր է ունեցել Հունաստանն ու Իտալիան կապելու հարցում։ Հռոմեացի կայսրերը քաղաքին նույնիսկ արտոնել են թողարկել սեփական դրամը։ Այս շրջանում Պատրասում կառուցվել են ամֆիթատրոն, ջրմուղագիծ, Օդոենը[4]։

3-րդ դարի վերջին Պատրասն անկում է ունեցել, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել ուժգին երկրաշարժով, որ տեղի է ունեցել այդ ժամանակ։

9-րդ դարակեսին քաղաքը կրկին ծաղկում է ապրել և այդ ժամանակներից էլ կիսել է հունական պետության ճակատագիրը։

1205 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում Պատրասը հանձնվել է Աքայական իշխանությանը, և այստեղ իշխել է պրովանսցի բարոն Գիյոմ Ալեմանը։ 13-րդ դարի կեսերին նա վաճառել է իր ունեցվածքը Պատրասի կաթոլիկ արքեպիսկոպոսին, որն այն ժամանակ եկեղեցական իշխանության բարձրագույն ներկայացուցիչն էր Պելոպոնեսում։ 14-րդ դարի կեսերին Պատրասն անցել է Մորեայի բռնապետությանը։ 1387 թվականին քաղաքը փորձել է զավթել Հիվանդախնամների միաբանությունը։

1408-1430 թվականներին Պատրասը եղել է Վենետիկի հանրապետության իշխանություն ներքո, իսկ 1458 թվականին այն նվաճել են թուրքերը։ 1687-1715 թվականներին այն կրկին հայտնվել է Վենետիկի Հանրապետության վերահսկողության ներքո։

1722 թվականին տեղի ունեցել Պատրասի ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը հաղթել է թուրքական նավատորմին։

Պատրասի բնակիչները առաջիններից էին, որ սկսել են Հունաստանի անկախության պատերազմը 1821-1829 թվականներին․ Պանագիոտիս Կարաձասի ղեկավարությամբ նրանք սկսել էին պայքարը 1821 թվականի մարտի 23-ից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքն օկուպացրել են իտալական և գերմանական զորքերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրասի կլիման միջերկրածովյան է։ Այն ունի տիպական թաց ձմեռ և շոգ, չոր ամառ, իսկ գարունն ու աշունը բնորոշվում են անցումային կլիմայով։ Աշունը, սակայն, ավելի խոնավ է, քան գարունը։

Պատրաս (1955-1997)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 14.5
(58.1)
15.0
(59)
16.8
(62.2)
19.7
(67.5)
24.2
(75.6)
28.0
(82.4)
30.1
(86.2)
30.9
(87.6)
28.2
(82.8)
24.1
(75.4)
19.5
(67.1)
16.1
(61)
22.3
(72.1)
Միջին օրական °C (°F) 10.3
(50.5)
10.7
(51.3)
12.3
(54.1)
15.0
(59)
19.1
(66.4)
22.7
(72.9)
24.8
(76.6)
25.3
(77.5)
22.7
(72.9)
18.9
(66)
14.9
(58.8)
11.9
(53.4)
17.4
(63.3)
Միջին ցածր °C (°F) 6.1
(43)
6.4
(43.5)
7.7
(45.9)
10.2
(50.4)
13.9
(57)
17.4
(63.3)
19.4
(66.9)
19.6
(67.3)
17.2
(63)
13.8
(56.8)
10.3
(50.5)
7.6
(45.7)
12.5
(54.5)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 89.1
(3.508)
81.7
(3.217)
63.3
(2.492)
47.8
(1.882)
28.9
(1.138)
7.5
(0.295)
4.6
(0.181)
5.2
(0.205)
28.3
(1.114)
72.2
(2.843)
118.0
(4.646)
116.1
(4.571)
662.7
(26.091)
Միջ. անձրևոտ օրեր 12.0 10.6 9.9 8.4 5.3 2.2 1.0 1.0 3.6 7.8 11.0 13.2 86
աղբյուր: Hellenic National Meteorological Service[5]

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրասի ամրոցը 1687 թվականի նկարի վրա
Պատրասի հնագիտական թանգարան

Հին քաղաքից պահպանվել է միայն Օդեոնը (2-րդ դար)։ Կաստրո բլրի վրա պահպանվել են բյուզանդական ամրոցի ավերակներ[6]։ Քաղաքում գործում են հնագիտական թանգարան, երկու համալսարան և Տեխնիկական կրթական ֆոնդ՝ գիտահետազոտական ինստիտուտներով[7]։

Անդրեաս առաքյալի տաճարը (1974) Հունաստանի ամենամեծ տաճարն է, այնտեղ են գտնվում Անդրեաս առաքյալի մասունքներից։ Քաղաքից ոչ հեռու կառուցվել է ժամանակակից Ռիո-Անտիրիո կամուրջը, որ Պելոպոնեսը կապում է մայրցամաքային Հունաստանին։ Կամուրջի վերջնամասերում կանգնած են Ռիոյի և Անտիրիոյի ամրոցները, որոնք նեղուցի ամենանեղ հատվածում կառուցել են վենետիկցիները 1701-1713 թվականներին[8]։

Գարնանը քաղաքում կազմակերպվում է Պատրասի կառնավալը։ Քաղաքը 2006 թվականին դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Հոկտեմբերի սկզբին քաղաքում կազմակերպվում է միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Partas International Film Festival)[9]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է թատրոններով, որոնցից գլխավորը «Ապոլլոն» թատրոնն է։ Այն կառուցվել է 1872 թվականին սաքսոնական ծագումով հույն ճարտարապետ Էռնստ Ցիլերի նախագծով[10]։

Ամեն տարի քաղաքում անցնում է Պատրասի կառնավալը, որն աշխարհի խոշորագույն կառնավալներից է[11]։ Այս սկսվում է հունվարի 17-ին և ձգվում մինչև Մեծ պասի առաջին օրը։

1902-1918 թվականներին Պատրասում գործել է տրամվայ, որը Հունաստանում էլեկտրական տրամվայի առաջին գիծն է եղել։

Վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանագիոս Հիրոկոմիտիսիոսի վանքը (հուն․՝ Ιερά Μονή Γηροκομείου) հիմնադրվել է 10-րդ դարում ծերանոցի շրջանում։ Այն կառուցվել է Արտեմիսի հնագույն տաճարի տեղում։ Վանական համալիրը նվիրված է սուրբ Արտեմիսին[12]։

Սուրբ Նիկոլայ Բալայի վանքը (հուն․՝ Μονή Αγίου Νικολάου Μπάλα) հայտնի է որպես Հին վանք (հուն․՝ Παλαιομονάστηρο)։ Այն կառուցված է Պանաչայկոս լեռան ստորոտին՝ 500 մ բարձրության վրա։ Գտնվում է Բալա գյուղից ոչ հեռու, Պատրասից 8 կմ հյուսիս-արևելք։ Պատմական այս գողտրիկ շինությունը կառուցվել է 6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին, սակայն մինչև 1945 թվականը բազմիցս ավերվել է։ Հյուսիսային ներքին կողմում պահպանված մարմարյա սալը պատմում է 1693 թվականին վանքի վերականգնման մասին[13]։

Պատրասի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրասի համայնքում ընդգրկված են չորս բնակավայրեր։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 170,896 մարդ է[1]։ Մակերեսը 57,41 կմ² է[14][14]։

Անվանում Բնակչություն (2011)[1], մարդ
Բալաս 264
Պատրաս 167446
Սկիոեսա 626
Քարադրոն 110

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաս քաղաքի բնակչությունը (մուգ կապույտ հատված) և Պատրասի ագլոմերացիան (բաց կապույտ հատված) 1853-2007 թվականներին

Քաղաքային ագլոմերացիան ընդգրկում է Պատրաս համայնքը։

Պատրասի բնակչություն[15][16][17]
Տարի Քաղաք,
մարդ
Ագլոմերացիա,
մարդ
1853 15 854 19 499
1861 18 342 23 020
1870 16 641 26 190
1879 25 494 34 227
1889 33 529 44 970
1896 37 985 51 932
1907 37 728 -
1920 52 174 -
1928 61 278 -
1951 87 570 94 192
1961 96 100 103 985
1971 112 228 120 847
1981 142 163 154 596
1991 158667[18] 174800[18]
2001 168530[18] 201341[18]
2011 167446[1] 213984[1]

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աթանասիոս Կանակարիս (1760-1834) - քաղաքական գործիչ, «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության անդամ։ Մասնակցել է 1821 թվականի ապստամբության նախապատրաստմանը, աչքի է ընկել Պատրասի ամրոցի պաշարման ժամանակ։
  • Ժան Մորեաս (1856-1910) - ֆրանսիացի բանաստեղծ
  • Կոստիս Պալամաս (1859-1943) - բանաստեղծ, «Օլիմպիական հիմնի» հեղինակ
  • Դիմիտրիոս Բիսկինիս (1891-1947) - նկարիչ, հունական գեղանկարչության ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ
  • Դիմիտրիոս Տոֆալոս (1877-1966) - մարզիկ, թեթև ատլետիկայի ռեկորդակիր
  • Նիկոլաս Անդրիակոպուլոս (1878—?) - մարմնամարզի, 1896 թվականի օլիմպիական մեդալակիր
  • Մեմոս Մակրիս (1913-1993) - հույն և հունգարացի քանդակագործ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին հունական դիմադրության շարժման անդամ
  • Ապոստոլոս Սանտաս (1922-2011) - հունական դիմադրության շարժման անդամ, 1941 թվականի մայիսի 31-ին Մանոլիս Գլեզոսի հետ նացիստական դրոշը իջեցրել ու պատռել է Ակրոպոլիսի վրայից։
  • Թանոս Միկրուցիկոս (ծնվ․՝ 1947) - կոմպոզիտոր, Հունաստանի մշակույթի նախարար 1994-1996 թվականներին
  • Կոնստանտինոս Կացուրանիս (ծնվ․՝ 1979) - ֆուտբոլիստ, Հունաստանի հավաքականի անդամ, 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • Դիմիտրաս Մազիս (ծնվ․՝ 1976) - գրագնդակի մարզիկ, հունաստանի հավաքականի անդամ, 2005 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • Պերիկլիս Յակովակիս (ծնվ․՝ 1979) - Եվրոպայի չեմպիոն 400 մ արգելապատնեշներով վազքում
  • Անդրեաս Նեզերիտիս (1897-1980) - կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
  • Սպիրոս Ֆոկաս (ծնվ․՝ 1937) - դերասան

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  2. Павсаний. Описание Эллады. VII, 6, 2
  3. «История города Патры»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-15-ին։ Վերցված է 2012-04-23 
  4. «Ωδείο Πατρών. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-03-17 
  5. «Climate of Patras»։ Hellenic National Meteorological Service։ Արխիվացված է օրիգինալից 18 March 2012-ին։ Վերցված է 28 February 2013 
  6. Α. Μανιάκη (2012)։ «Κάστρο Πάτρας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-03-17 
  7. Μαρία Γάτση (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Πατρών. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-03-17 
  8. «Φρούριο Ρίου. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-03-17 
  9. «History — Partas International Film Festival — Greece»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-19 
  10. «Δημοτικό Θέατρο Πατρών. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-03-17 
  11. Patras Carnival impressive opening ceremony — ana-mpa
  12. Σύντομον ιστορικόν της Ιεράς Μονής Γηροκομειού. Ιερά Μητρόπολις Πατρών
  13. Ιερά Κοινοβιακή Μονή Αγίου Νικολάου (Παλαιομονάστηρο) Πατρών. Ιερά Μητρόπολις Πατρών
  14. 14,0 14,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 355. — ISSN 1106-5761.
  15. The population of Greece in the second half of the 20th century. — Athens: National Statistical Service of Greece, 1980.
  16. Statistical Yearbook of Greece. — Athens: National Statistical Service of Greece, 1980.
  17. Κώστας Ν. Τριανταφύλλου Ιστορικόν Λεξικόν των Πατρών. — Τρίτη Έκδοση. — Πάτρα: Τυπογραφείο Πέτρου Χρ. Κούλη, 1995.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 
  19. «:Градови партнери»։ Administrative Office of the City of Banja Luka (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին։ Վերցված է 2013-08-09 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 «Patras Municipality - Fraternize Cities»։ Patras Municipality։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 30, 2012-ին։ Վերցված է հունիսի 4, 2011 
  21. «Limassol Twinned Cities»։ Limassol (Lemesos) Municipality։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-01-ին։ Վերցված է 2013-07-29 
  22. [1] Архивировано|url=https://web.archive.org/web/20100123031307/http://www.sister-cities.org/directory/IntllistingsResults.cfm%7Cdate=January 23, 2010
  23. «Online site translation into English and other languages – Yandex.Translate»։ translate.yandex.com։ Վերցված է սեպտեմբերի 6, 2017 
  24. Makris A.։ «Russian Sailing Ship Docks in Patras for Twinning with Kaliningrad - GreekReporter.com»։ Վերցված է սեպտեմբերի 6, 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maria Mavromataki Greece Between Legend And History. — Athens: Haitalis, 2002. — 287 p. — ISBN 9789608284012