Հիվանդախնամների միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիվանդախնամների միաբանություն
Cross of the Knights Hospitaller.svg
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՀոգևոր ասպետական միաբանություններ և hospitaller order
ԵնթարկոումՀռոմի Պապ
Ներառնում էKnight Hospitaller, Order of Isot-Costoja-Berga և Q42907506?
.
ՏեղաբաշխումԵրուսաղեմ
ՄականունThe "Religion" և La Religion
ԿարգախոսPro Fide, Pro Utilitate Hominum
ԳույներՍև թիկնոց վրան սպիտակ խաչ, կարմիր թիկնոց վրան սպիտակ խաչ
Պատմություն
Ստեղծվեց1070
ՀիմնադիրGerard Thom
ՃակատամարտերԽաչակրաց արշավանքներ, Աքքայի պաշարում (1189-1191), Մալթայի մեծ պաշարում, Հռոդոսի պաշարում (1480)
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԺան Պարիզո դե լա Վալետ

Հիվանդախնամներ (նաև հայտնի են Մալթայի միաբանություն, Սուրբ Հովհաննեսի հովանավորության Երուսաղեմի, Հռոդոսի և Մալթայի հյուրընկալների ինքնավար միաբանության Ordre souverain militaire hospitalier de Saint-Jean, de Jérusalem, de Rhodes et de Malte ), հիմնադրվել է 1080 թ. որպես Ամալֆի քաղաքի հոսպիտալ նրանց հիմնական գործունեությունը եղել է Սուրբ Երկրում ուխտավորների պաշտպանումը, վիրավորներին օգնություն ցուցաբերելը և աղքատներին օգնելը։ Երբ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում քրիստոնյաներին հաջողվեց գրավել Երուսաղեմը, 1099 թ. կազմակերպությունը դարձավ ռազմա-կրոնական միաբանություն սեփական կանոնադրությամբ։ Միաբանության վրա դրվեց առաքելություն պաշտպանել Սուրբ Երկիրը։ Մուսուլմանների կողմից Երուսաղեմի գրավումից հետո Հիվանդախնամները հաստատվեցին Հռոդոս կղզում, ապա Մալթայում։

Միաբանության զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդախնամների ռազմա-կրոնական միաբանություն ստեղծվել է 1099 թ. Ժեռար Տենի կողմից[1]։ Տենը իր միաբանության համար թագավորության տարածքում գնում էր հողեր։ Նրան հաջորդած Ռայմոն դը Պյուին Սուրբ Հարության տաճարի մոտ կառուցեց առաջին նշանակալի հիվանդանոցը։ Հիվանդախնամները և Տաճարականները միասին կառուցել են բազմաթիվ պաշտպանական ամրություններ։ 12-րդ դարի կեսերին միաբանությունը բաժանվեց եղբայր-մարտիկների և եղբայր բժիշկների միջև։ Երուսաղեմի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում հիվանդախնամներին էր պատկանում 140 բնակավայր և 7 խոշոր բերդ։

Հաստատում Հռոդոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1187 թ. ընկնում է Երուսաղեմը, իսկ 1291 թ. Աքքան։ Հիվանդախնամները նախ հաստատվեցին Կիպրոսում, ապա Հռոդոսում։ Հռոդոսը անընդհատ ենթարկվում էր հյուսիսաֆիկյան ծովահենների ասպատակություններին։ XV դարում հիվանդախնամները կասեցրեցին երկու ներխուժում։ Նախ 1444 թ. Եգիպտոսի սուլթանը, իսկ 1480 թվականին հարձակվեց Մեհմեդ II-ը։ 1522 թ. Հռոդոսում ափանեց թուրքական 100 հազ. բանակը սուլթան Սուլեյմանի հրամանատարությամբ կղզին շրջապատել էին 400 նավեր։ Միաբանության առաջնորդ Ֆիլիպ Վիլյեն 7000 մարտիկների հետ միասին վեցամսյա դիմադրություն ցույց տվեցին թուրքերին, ովքեր կորցրել էին իրենց ուժերի ավելին քան մեկ երրորդ մասը, քաղաքը հանձնելու բանակցությունների ընթացքում Հիվանդախնամները ստացան հնարավորություն անվնաս լքելու կղզին։

Հիվանդախնամների մուտքը Մալթա[խմբագրել | խմբագրել կոդը]

1522 թ Հռոդոս կղզու կորստից հետո, ողջ մնացած ասպետներին թույլատրվեց դուրս գալ կղզուց նրանք նախ գնացին Կիպրոս, իսկ այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V նրանց նվիրեց Մալթա կղզին նրանք հաստատվեցին Մալթայում։ Տեղափոխվելուց հետո նրանք վերանվանվեցին Մալթայի միաբանության։

Մալթայի մեծ պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թ. Նապոլեոն Բոնապարտին հաջողվեց գրավել Մալթան։ Հիվանդախնամների մեծ մասը ցրվեց, սակայն միաբանությունը շարունակեց գոյատևել։ Ռուս կայսր Պավել I-ը ապաստան տվեց շատ հիվանդախնամների Սանկտ-Պետերբուրգում։ Ռուսաստանում ապաստամ գտած հիվանդախնամները առաջնորդ ընտրեցին Պավելին։ Հիվանդախնամները շարունակեցին թուլանալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ հիվանդախնամները մարդասիրական, բժշկական և բարեգործական առաքելություն ծավալեցին։

Միաբանությունը ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գործում է Մալթայի ինքնիշխան միաբանությունը, երբեմն դիտարկվում է, որպես գաճաճ պետություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ball David (2004)։ Ironfire։ Bantam Dell։ ISBN 0-385-33601-2 
  • Cohen R. (ապրիլի 15, 2004) [1920]։ Julie Barkley, Bill Hershey and PG Distributed Proofreaders, ed.։ Knights of Malta, 1523–1798։ Project Gutenberg։ Վերցված է 2006-05-29 
  • Crowley Roger (2008)։ Empires of the Sea: The Siege of Malta, the Battle of Lepanto, and the Contest for the Center of the World։ Random House։ ISBN 978-1400066247 
  • Fenech Marthese (2011)։ Eight Pointed Cross։ BDL։ ISBN 978-99957-33-08-7 
  • Hoegen Dijkhof Hans J. (2006)։ The Legitimacy of Orders of St. John: a historical and legal analysis and case study of a para-religious phenomenon։ Doctoral thesis։ Leiden: University of Leiden։ ISBN 9065509542