Խաչակրաց առաջին արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչակրաց առաջին արշավանք
Խաչակրաց արշավանքներ

«Անտիոքի պաշարումը խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում»,
մանրանկար՝ ըստ Յան Կոլոմբեի
Թվական օգոստոսի 15, 1096օգոստոսի 12, 1099
Վայր Լևանտ և Անատոլիա
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Խաչակիրներ

Ֆրանսիայի թագավորություն
Պրովանսի մարքիզություն
Ֆլանդրիական կոմսություն
Պապական մարզ
Ջենովայի հանրապետություն Ջենովայի հանրապետություն
Անգլիայի թագավորություն Անգլիայի թագավորություն
Նորմանդիայի դքսություն
Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Սիցիլիայի կոմսություն


Արևելքի քրիստոնյաներ՝
Կիլիկիայի հայկական իշխանություն Կիլիկիայի հայկական իշխանություն
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Մարոնիներ

Մուսուլմաններ

Սելջուկյան սուլթանություն Սելջուկյան սուլթանություն

Ռումի սուլթանություն

Հրամանատարներ
Բալդուին I
Թանկրեդ դ'Օտվիլ
Բոհեմունդ I
Գոդֆրուա Բուլյոնցի
Ալեքսիոս Կոմնենոս
Կոստանդին Կիլիկիացի
Կիլիջ-Արսլան I
Ալ-Աֆդալ
Դանեշմանդ Ղազի
Կողմերի ուժեր
Գնահատվում է 130,000-ից մինչև 160,000
  • 80,000-ից 120,000 հետևակ
  • 17000-ից 30000 ասպետներ
անհայտ

Խաչակրաց առաջին արշավանք, հայտնի է նաև որպես Արքայազնների խաչակրաց արշավանք (1096-1099), միջնադարյան ժամանակահատվածում կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո դեպի արևելք՝ Սուրբ երկիր, խաչակրաց արշավանքներից առաջինը։ Այն նպատակ էր հետապնդում ազատագրել քրիստոնեական սրբավայրերը մուսուլման նվաճողների տիրապետությունից։ Արշավանքների սկզբնավորման շարժառիթների թվում էր նաև այն հանգամանքը, որ 11-րդ դարում սելջուկների կողմից Երուսաղեմի և գրեթե ողջ Մերձավոր Արևելքի գրավումը սկսել էր սպառնալ տեղի քրիստոնեադավան բնակչությանը, արևմուտքից ժամանող ուխտագնացներին և Բյուզանդական կայսրության գոյությանը։

Առաջին խաչակրաց արշավանքի ամենավաղ նախաձեռնությունը տեղի է ունենում 1095 թվականին, երբ բյուզանդական կայսր Ալեքսիոս I Կոմնենոսը աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմում է Պիաչենցայի խորհրդին՝ սելջուկ թուրքերի դեմ կայսրության պատերազմների ֆոնին։ Նույն տարում տեղի ունենում Կլերմոնի ժողովում, որի ժամանակ Հռոմի պապ Ուրբանոս II-ը հանդես է գալիս ի պաշտպանություն Բյուզանդիային ռազմական օգնություն տրամադրելու և կոչով դիմում քրիստոնյա հավատացյալներին՝ ազատագրելու Երուսաղեմը «անհավատների գերությունից»։

Ուրբանոս պապի կոչը բուռն արձագանք է ստանում արևմտաեվրոպական հասարակությունների բոլոր շերտերում։ Առաջինն արձագանքում է հյուսիսային Ֆրանսիայի աղքատ քրիստոնեական ամբոխը՝ ամյենցի քահանա Պետրոս Ճգնավորի առաջնորդությամբ։

1096 թվականի սկզբներին սկսվում է խաչակիրների առաջին արշավանքը և գարնան ընթացքում շուրջ 50 հազար կաթոլիկ գյուղացիներ ժամանում են Բյուզանդիայի ոստան Կոստանդնուպոլիս։ Չսպասելով ասպետների ժամանմանը՝ նրանք անցնում են Բոսֆորի նեղուցը և շարժվում Նիկեայի ուղղությամբ, սակայն Ցիվետոտի ճակատամարտում ջախջախվում են Կիլիջ Արսլան I-ի գլխավորած սելջուկյան բանակի կողմից։ Գյուղացիական խաչակրաց արշավանքը անհաջողության է մատնվում։

1096 թվականի ամռան վերջերին ստանալով Հռոմի պապի օրհնությունը դեպի արևելք արշավում են արևմտաեվրոպացի ազնվականության ներկայացուցիչներն ու ասպետական գնդերը, որոնք աշնան կեսերին հասնում են կայսրության մայրաքաղաք։ Հարավֆրանսիական ուժերը գլխավորում էին Ռայմոնդ IV Թուլուզացին և Ադեմար Մոնտեյլացին, Վերին և Ստորին Լոթարինգիայի քրիստոնյա ասպետներին՝ Գոդֆրուա Բուլյոնցին և նրա եղբայրը՝ Բալդունի Բուլյոնցին, իտալո-նորմանական ուժերը՝ Բոհեմունդ Տարենտացին և նրա եղբորորդին՝ Թանկրեդ դ'Օտվիլը։ Ընդհանուր հաշվով, արքայազնների խաչակրաց արշավանքին մասնակցում էր շուրջ 100,000 քրիստոնյա ասպետներ։ Խաչակրաց զորքերը աստիճանաբար առաջանում են մինչև Անատոլիա։ Կիլիջ Արսլանի բացակայության պայմաններում՝ 1097 թվականի հունիսին, ֆրանսիացի ասպետների հանկարծահաս ցամաքային և բյուզանդացիների ծովից հարձակումը հանգեցնում է խաչակիրների առաջին ռազմական հաջողությանը։ Հուլիսին խաչակիրները հաղթում են Դորիլեումի ճակատամարտում՝ կռվելով թուրքական թեթև զրահապատ նետաձիգների դեմ։ Անատոլիայի միջով դժվարին զորաշարժից հետո խաչակիրները սկսում են Անտիոքի պաշարումը և 1098 թվականի հունիսին գրավում քաղաքը։ Երուսաղեմը, որն այն ժամանակ Ֆաթիմյանների խալիֆայության տիրապետության ներքո էր, նվաճվում է 1099 թվականի հունիսին։ Երուսաղեմի երկարատև պաշարումը հանգեցնում է քաղաքի բնակիչներն անխնա կոտորածի։ Նույն տարում Ֆաթիմյանները փորձ են անում հակագրոհով վերանվաճել Երուսաղեմը, սակայն Ասկալոնի ճակատամարտում անհաջողության են մատնվում, որով էլ ազդարարվում է Խաչակրաց առաջին արշավանքի հաղթական ավարտը։ Այս իրադարձությունից հետո եվրոպացի խաչակիրների մեծ մասը վերադառնում է տուն։

Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Սուրբ երկրում ստեղծվում են խաչակիրների չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի իշխանությունը և Տրիպոլիի կոմսությունը։ Խաչակիրների ներկայությունը տարածաշրջանում շարունակում է մինչև 1291 թվականի Ակրայի պաշարման արդյունքում խաչակրաց վերջին հենակետի կորուստը, որից հետո Սուրբ Երկիրը քրիստոնյաների վերադարձնելու այլ նշանակալի փորձեր չեն կատարվում։

Պատմական համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]