Ալեքսիոս Ա Կոմնենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Ալեքսիոս Ա Կոմնենոս
Բյուզանդական կայսրության կայսր
Alexius I.jpg
Alexios I Komnenos.jpg
Իշխանություն 1081-1118
Հունարեն Ἀλέξιος Α' Κομνηνός
Ծնվել է՝ 1048[1]
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է՝ օգոստոսի 15, 1118({{padleft:1118|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}}) բնական պատճառով
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Նախորդ Նիկեփորոս Գ
Հաջորդող Հովհաննես Բ Կոմնենոս
Տոհմ Կոմնենոսների հարստություն
Հայր John Komnenos
Մայր Աննա Դալասսենե
Երեխաներ Հովհաննես Բ Կոմնենոս, Թեոդորա Կոմնենե, Աննա Կոմնենե, Իսահակ Կոմնենոս, Q12286002?, Q12272034?, Q12279393? և Eudokia Komnene

Ալեքսիոս Ա Կոմնենոս (հուն.՝ Ἀλέξιος Α' Κομνηνός), (1048[1], Կոստանդնուպոլիս - օգոստոսի 15, 1118, Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 1081 - 1118 թթ-ին։ Լինելով Իսահակ Կոմնենոսի բարեկամը, Ալեքսիոսը զավթեց գահը 1081 թ., ինչի հետևանքով ավելի քան հարյուր տարի Բյուզանդիայում իշխեց Կոմնենոսների տոհմը։

Ստանալով թուլացած և սելջուկների ու նորմանների կողմից ասպատակվող կայսրություն, Ալեքսիոսը կարողացավ կայունացնել Բյուզանդիայի սահմանները։ Նրա կառավարման օրոք տեղի ունեցան ծավալուն բարեփոխումներ, որով էլ սկսվեց կայսրության «երկրորդ վերածնունդը»։

Սակայն Ալեքսիոսի կառավարման օրոք ի հայտ եկան նաև բացասական երևույթներ. տնտեսական կյանքում մեծացավ իտալական վաճառականների դերը, կայսրության տարածքում ուժեղացան մանր ֆեոդալները։ Այդ երևույթների խորացման հետևանքով Բյուզանդիան 1204 թ-ին չկարողացավ դիմադրություն ցույց տալ խաչակիրներին և տրոհվեց մանր պետությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118501925 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014: