Ալ-Աֆդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Ալ-Աֆդալ
الأفضل
Վեզիր
Map Crusader states 1102-it.svg
Ֆաթիմյան խալիֆայություն
Իշխանություն 1094-1121
Լրիվ անուն Ալ-Աֆդալ բին Բադր ալ-Ջամալի
الأفضل شاهنشاه بن بدر الجمالي
Տիտղոսներ շահնշահ
Ծնվել է՝ 1066
Ծննդավայր Աքքա, Philistia
Մահացել է՝ դեկտեմբերի 11, 1121({{padleft:1121|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}}) Մարդասպանություն
Ազգություն Հայ
քաղաքական գործիչ
Հայր Բադր ալ-Ջամալի
Կրոնական հավատքներ իսլամ և շիա իսլամ

Ալ-Աֆդալ իբն Բադր ալ-Ջամալի ( 1066-1121 ), Ֆաթիմյան խալիֆայության նշանավոր հայազգի վեզիրներից (1094-1121), Բադր ալ-Ջամալիի որդին։ Ըստ իբն Խալիքանի վկայության վեզիր դարձավ, երբ իր հայրը ՝ Բադր ալ-Ջամալին, դեռ ողջ էր։ Նա իր վեզիրության օրոք զարկ է տալիս երկրի տնտեսության զարգացմանը, նրա օրոք շենանում են գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև վերակազմվում է բանակը։ Բացի այս ամենից նա պատերազմել է խաչակիրների դեմ, սակայն հաջողության չի հասել։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը, բացի սուննի-շիա բաժանումից, որը հիմնականն էր և շարունակում է մնալ այդպիսին մեր օրերում, ժամանակի ընթացքում ունեցավ նաև աղանդավորական բնույթի այլ բաժանումներ։ Դա հատկապես վերաբերում է շիիզմին։ Շիիզմի ներսում նոր ուղղությունների ձևավորումը տեղի ունեցավ 7-րդ դարի կեսերին, երբ ասպարեզ իջավ իսմայիլականությունը, որը դուրս գալով աղանդավորական-դավանաբանական շրջանակներից ձեռք բերեց քաղաքական բովանդակություն, ցնցելով ամբողջ իսլամական աշխարհը։ Սակայն նրա՝ որպես առանձին կրոնագաղափարախոսություն, վերջնական ձևավորումը տեղի է ունեցել 9-րդ դարի վերջերին։ Շիիզմը խարսխված է իմամի և իմամության սկզբունքի վրա, որը համարվում է հիմնական տարաձայնություններից մեկը ուղղափառ սուննիզմի հետ։ Բայց շիաների մոտ ևս չկա միասնական կարծիք այդ հարցի վերաբերյալ, որի ցայտուն օրինակն է իսմայիլականությունը։ Իսմաիլականությունը ծագել է շիական վեցերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկի մի վիճահարույց քայլի հետևանքով։ Իմամ Ջաֆար ալ-Սադիկը ինքը իմամական շիականության ամենահետևողական կողմնակիցն էր և ճանաչում էր այդ ուղղության գլխավոր դոգման ՝ իմամների հետևողական հաջորդայնությունը։ Այդ հերթականությունը կամ իմամների մեկը մյուսին հաջորդելու կարգի խախտումը համարվում է մեծագույն նահանջ շիականության հիմնադրույթներից։ Այն դառնում է պառակտման աղբյուր։

Վեցերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկը դեռևս իր կենդանության օրոք յոթերորդ իմամ նշանակեց իր կրտսեր որդուն՝ Մուսա ալ Կազիմին, իմամությունից զրկելով մինչ այդ իմամ նշանակված իր ավագ որդուն՝ Իսմայիլին։ Իմամ Ջաֆարի կողմնակիցները և հետևորդները նրա այդ որոշումը համարեցին օրինական և որպես իմամ ճանաչեցին Մուսա ալ Կազիմին և նրա հետևորդներին՝ մինչև տասներկուերորդ իմամ Մուհամմադը։ Սակայն շիաների մի մասը հրաժարվեց ճանաչել Ջաֆարի այս որոշումը գտնելով, որ նա իրավունք չուներ Իսմայիլին զրկել իմամությունից, քանի որ յուրաքանչյուր հաջորդ իմամի նշանակումը չի կարող տեղի ունենալ նախորդի ցանկությամբ, քանի որ իմամ նշանակվելը աստվածային բարեհաճություն է։ Ահա այս հողի վրա տեղի ունեցավ շիաների պառակտումը իմամականների և իսմայիլականների։ Այն շիաները, ովքեր կողմնակից էին իմամների դիմաստիական սկզբունքի և, ելնելով դրանից օրինական իմամ ճանաչեցին Իսմայիլին, իսկ վերջին իմամ՝ Իսմայիլի որդուն՝ Մուհամմադին, կոչվեցին իսմաիլականներ։ Իսկ նրանք, ովքեր օրինական համարեցին Ջաֆարի որոշումը և իմամ ճանաչեցին Մուսա ալ Կազիմին և նրան հաջոդած ևս հինգ իմամներին, որոնց ընդհանուր թիվը կազմում է 12, կոչվեցին շիա իմամականներ կամ տասներկուականներ։ Սակայն իսմաիլականների մեջ ևս պառակտում տեղի ունեցավ. ովքեր վերջին՝ յոթերորդ իմամ էին ընդունում Մուհամմադ իբն Իսմաիլին և սպասում էին նրա վերադարձին թաքստոցից, կոչվեցին յոթականներ։

Իսմաիլականների մի խումբ ընդունում էին Մուհամմադ իբն Իսմաիլի տղաներից մեկի և նրա հաջորդների իմամությունը, նրանց համարելով ծպտյալ իմամներ։ Դրա հետ մեկտեղ նրանք գտնում էին, որ իրենց կոմնակիցների մեջ կա ընտրյալների մի խումբ, որին հայտնի է ծպտյալ իմամների անունները և նրանց գտնվելու վայրը։ Հետագայում, 10-րդ դարի սկզբներից, իսմաիլականների այս թևի հետևորդները կոչվեցին Ֆաթիմյան իսմայիլականներ ՝ Մուհամմադ մարգարեի աղջկա և Ալիի կնոջ ՝ Ֆաթիմայի անունով։ Դրանով նրանք ընդգծում էին իրենց անմիջական կապը մարգարեի տոհմի և Ալիի հետ։ Այս գաղափարախոսության կրողները 909 թվականին Հյուսիսային Աֆրիկայում հիմնեցին Ֆաթիմյան խալիֆայությունը, որն իր մեջ ներառեց գրեթե ողջ Հյուսիսային Աֆրիկան և Եգիպտոսը։ Ֆաթիմյանները իշխեցին 909-1171 թվականներին։ Սակայն արդեն 11-րդ դարի սկիզբներից սկսվեց Ֆաթիմյանների աստիճանական անկումը և հայազգի վեզիրների կառավարման շրջանը՝ սկսած Բադր ալ-Ջամալիից։ Հայազգի վեզիրները շուրջ հարյուր տարով հետաձգեցին Ֆաթիմյանների անկումը։

Ալ Աֆդալի գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Մուստանսիր խալիֆի կենդանության օրոք ալ-Աֆդալը արդեն բացարձակ ինքնուրույն էր Եգիպտոսում, իսկ ալ-Մուստանսիրի մահից հետո՝ 1095 թվականին, նա խախտեց գահաժառանգության կարգը՝ գահ բարձրացնելով խալիֆի կրտսեր որդուն։ Այդ պատճառով իրական գահաժառանգը ՝ Նիզարը, ապստամբություն բարձրացրեց Ալեքսանդրիայում։ Նրա կողմն անցավ նաև Ալեքսանդրիայի հայազգի կառավարիչ Էֆթիքին, որն այդ պաշտոնն ստացել էր Բադր ալ-Ջամալիի շնորհիվ։ Կողմերի միջև տեղի ունեցան ճակատամարտեր . Աֆդալը պարտվեց և փախավ Կահիրե։ Այդ ժամանակ Նիզարի հեղինակությունը բարձրացավ և նա գրավեց Ստորին Եգիպտոսի քաղաքները։ Շուտով Աֆդալը սկսեց պատրաստվել Նիզարի դեմ երկրորդ անգամ պատերազմելու, լրտեսներ ուղարկեց Նիզարի և Էֆթիքինի բանակ՝ Ալեքսանդրիա։ Այնուհետև ինքն անձամբ ժամանեց Ալեքսանդրիա և պաշարեց քաղաքը։ Պաշարումը սաստկացավ, երբ իբն Մասուլը ճեղքեց պաշարումը և ծովով դուրս եկավ Ալեքսանդրիայից։ Արդեն Նիզարի պարտությունը ավելի ակնհայտ դարձավ և նա պատգամավորներ ուղարկեց Աֆդալի մոտ և նրանից անվտանգության երաշխիք խնդրեց։ Աֆդալը նրան երաշխավորեց, այնուհետև մտավ Ալեքսանդրիա և Նիզարին ու Էֆթիքին ուղարկեց Կահիրե։ Այնուհետև երկուսն էլ սպանվեցին։

ալ-Ազհար մզկիթը Կահիրեում

Աֆդալն ուներ հետևյալ տիտղոսները.

  1. Ամենահզոր և վստահելի տեր
  2. Բանակների հրամանատար
  3. Իսլամի սուր
  4. Մարդկության պաշտպան
  5. Միջնորդ հավատացյալների և քարոզիչների միջև

Հայազգի վեզիրը պատկանում էր իսլամի շիա ճյուղին և մոլեռանդ հավատացյալ էր։ Նա գրավեց Երուսաղեմը, որը մինչ այդ գտնվում էր թուրքերի ձեռքում։ Սակայն շուտով սկսվում են խաչակրաց արշավանքները և 1099 թվականին Երուսաղեմը անցնում է նրանց ձեռքը։ Երուսաղեմից վերադառնալիս նա Ասկալոնում կառուցում է մի շքեղ դամբարան, որտեղ ամփոփում է մարգարեի թոռ՝ Հուսեյնի գլուխը, որը հետագայում վերադարձվեց Կահիրե՝ հայազգի մեկ այլ վեզիրի ՝ Թալայ իբն Ռուզիկի միջոցով։

Աֆդալը պատերազմեց խաչակիրների դեմ, որոնք ցավոք անհաջող ավարտ ունեցան։ Ասկալոնում ծանր պարտություն կրեց իր զինվորների դավադրության պատճառով և այդ հարվածից հետո սկսեց իր բանակի վերակազմումը և զորանոցներ հաստատեց Կահիրեում։ Նա հավաքագրեց 7 զորանոց և իր ունեցած 3 հազարանոց հետևակը բաժանեց այդ 7 զորանոցների մեջ։ Նա յուրաքանչյուր 100 հոգու հրամանատար նշանակեց, յուրաքանչյուրին ձի ու զենք տվեց և ստանձնեց նրանց խնամակալությունը։

Աֆդալի հարստությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ալ-Սաիդա Զեյնաբ մզկիթ, Կահիրե

Աֆդալի հարստության չափը անհավատալի չափերի էր հասնում, որը իր մահվանից հետո բռնագրավվում է Հաֆըզ խալիֆայի կողմից։ Նրա հարստության մասին տեղեկություններ է հաղորդում իբն Խալիքանը, սակայն առավել հետաքրքական և լիակատար է Հասան Իբրահիմ Հասանի հաղորդած տեղեկությունները։ Նա գրում է, որ Աֆդալին պատկանող գանձերի թիվը հասնում էր 6 միլիոն դինար։ Նա իր մասնավոր գանձարանում ուներ մոտավորապես 3 միլիոն դինար։ Նրա պալատում օգտագործվում էին ոսկյա և արծաթյա պնակներ, դույլեր, սկավառակներ, բաժակներ։ Բացի այս ամենից կային նաև մեծ քանակությամբ ճենապակյա խոշոր անոթներ, որոնք լի էին գոհարներով։ Նա ուներ հագուստներով լեցուն 3 խոշոր մթերանոց, խնկեղենի հատուկ մթերանոց և այլ համեմունքների զամբյուղներով լի մթերանոց և յուրաքանչյուր այդ զամբյուղի վրա գրված էր նրա կշիռը, տեսակը և ինչ նպատակով է այն օգտագործվում։ Աֆդալի հարստությունը պարունակում էր նաև կտավներով, վարագույրներով, անկողիններով, բարձերով, մետաքսե թիկնաբարձերով լեցուն 4 խուցերով։ Նրա տանն աշխատում էր 800 աղախին, 50 հարճ, որոնցից յուրաքանչյուրը իր սեփական սենյակն ուներ։ Նրա տունը հայտնի էր իր գինեսրահով և այգեստաններով։

Աֆդալի հովանավորության ու պաշտպանության շնորհիվ շատերն են հասել պետական բարձր պաշտոնների, սակայն այս երախտիքը շատ հաճախ ապերախտությամբ էր պատասխանվում։ Իր հովանավորյալներից մեկն էր հայազգի Էֆթիքին՝ Բադր ալ-Ջամալիի ճորտը, որը աստիճանաբար պաշտոնից պաշտոն բարձրանալով դարձավ Ալեքսանդրիայի կառավարիչը։ Սակայն, ինչպես վերևում նշվեց, երբ հարմար առիթ ստեղծվեց, նա դավեց իր հովանավորին և անցավ Աֆդալի թշնամիների կողմը։ Աֆդալի հովանավորներից էր Մամուն ալ-Բատայան, որը մասնակցեց Աֆդալի սպանությանը և այդ ծառայության դիմաց ստացավ վեզիրի պաշտոնը։

Աֆդալի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմիչ Թաղրիզիրը գրում է, որ 1121 թվականին սպանվեց Աֆդալը։ Նա խալիֆա Ամինի նկատմամբ ուժեղ ճնշումների էր գնում և որոշել էր նույնիսկ թունավորել։ Սակայն Ամինն ավելի արագ գործեց. մի օր, երբ Աֆդալը ձիով առանց շքախմբի անցնում էր, նրա վրա հարձակվեցին և սպանեցին նրան։

Իբն ալ-Էթհիրը նրա մասին գրում է, նրա իշխանությունը տևեց 28 տարի և նա բարի վարքով ու արդար մարդ էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Հովհաննիսյան - Արաբական երկրների պատմություն
  • Գևորգ Մսրյան - Ականավոր հայերը Եգիպտոսում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]