7-րդ դար
Դարեր
6-րդ դար | 7-րդ դար | 8-րդ դար
|
7–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 601 թվականին և ավարտվել է 700 թվականին: Արաբական արշավանքները սկսվել են Արաբիայի միավորմամբ Մուհամմադ մարգարեի կողմից 622 թվականից սկսած: Մուհամմադի մահից հետո 632 թվականին Իսլամը տարածվեց Արաբական թերակղզում : 7-րդ դարում արաբները նվաճեցին Պարսկաստանը և վերջ դրեցին Սասանյան կայսությանը: 7-րդ դարի ընթացքում Արաբները նաև նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Հայաստանը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան:
Բյուզանդական կայսրությունում շարունակվեցին անհաջողությունները Արաբական խալիֆայության հզորացման ֆոնին:
Հարշան միացավ Հյուսիսային Հնդկաստանին` ստեղծելով փոքր պետություններ, որոնք կործանվել էին 6-րդ դարում Գուպտա կայսրության կողմից:
Չինաստանում Սույ դինաստիային փոխարինեց Թան դինաստիան, որը ընդլայնեց իր տարածքները Կորեաից մինչև Կենտրոնական Ասիա և պետք է ընդհարվեր արաբների հետ հետագայում: Չինաստանը սկսեց հասնել իր հզորության գագաթնակետին: Սիլլան միավորվեց Թան դինաստիայի հետ, որին միացավ Բաեկյեն և միավորեցին Կորեական թերակղզին մեկ առաջնորդի ներքո: Աշուկա ժամանակաշրջանը շարունակվեց Ճապոնիայում ամբողջ 7-րդ դարի ընթացքում:
Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սկիզբ դրվեց Իսլամին Արաբիայում, Ղուրանը գրվաց թղթի վրա:
- Առաջին հայտնի խորվաթացի արքոնտ Պորգան հիմնադրեց Խորվաթիայի դքսությունը:
- Աշխարհի բնակչությունը հաշվվում էր մոտ 208 միլիոն[1]:
- Անգլո-սաքսոնական Հեպտորարխիաիան ձևավորվեց այս դարի սկզբներին Անգլիայում[2]:
- Սյուանցզանը ճանապարհորդեց Չինաստանից Հնդկաստան, մինչ վերադառնալը Չինաստան նա թարգմանեց Բուդիստական արձանագրությունները:
- Ալժիրի Թիմգադ քաղաքը կողոպտեցին Բերբերները:
- Ավարտվեց բուդիստական կառավարումը Սինդում:
- Խորվաթներները բնակություն հաստատեցին իրենց ներկայիս տարածքներում:
- Տեոտիուականը ավերվեց: Հողին հավասարվեցին քաղաքական և հոգևոր շինությունները:
- Սուգենդոը կրոնը առաջացավ Բուդդիզմի, Տեոիզմի, Շինտոյի և այլ կրոնների ազդեցությունից Ճապոնիայի լեռներում:
- Բուլղարները ժամանեցին Բալկաններ և հիմնեցին հզոր Բուլղարական կայսրությունը:
- Անգլիական գրականության վաղ շրջան:
- Ճապոնիայում կառուցվեցին Հորյու ջի և Նարա պրոֆեկտուրան: Աշուկա ժամանակաշրջան:
- 600. Բնական ծաղիկը Հնդկաստանից տարածվեց դեպի Եվրոպա:
- 602. Վաղ Լի դինաստիայի անկումից հետո Չինաստանը երրորդ անգամ տիրեց Վիետնամին:
- 610: Հերակլիոս Ա-ն Աֆրիկայից նավով ժամանեց Կոստանդինուպոլիս, տապալեց Բյուզանդիայի կայսր Փոկասին և դարձավ կայսր: Նրա առաջին հրամանով կայսրության լեզուն լատիներենից փոխվեց հունարեն (այս լեզվով խոսում էր կայսրության մեծ մասը):
- 615. Սասանյան կայսրության Շահ Խոսրով Բ Փարվեզը նվաճեց Երուսաղեմը[2]:
- 615. Կինիչ Ջանաբ Պակալը դարձավ մայաների Պալենկե քաղաք-պետության թագավոր:
- 616. Շահ Խոսրով Բ Փարվեզը ներխուժեց Եգիպտոս[2]:
- 616. Էթերֆրիթ Նորտրումբիացին պարտության մատնեց ուելսիցիներին Չեսթերի ճակատամարտում, Անգլիայում:
- 618. Չինաստանում Թան դինաստիան գլխավորեց Գոցզու կայսրը:
- 618. Չենլա թագավորությունը ավարտեց Ֆունանի նվաճումը:
- Գուանչժոուն դարձավ Չինաստանի գլխավոր նավահանգիսը` ընդունելով նավեր Եգիպտոսից, Արևելյան Աֆրիկայից, Արաբիայից, Պարսկաստանից, Հնդկաստանից, Շրի Լանկայից և Հարավ արևելյան Ասիայից:
- 622. Այս տարուց սկսվում է Իսլամական օրացույցը, որի ընթացքում տեղի ունեցավ Հիջրան` Մուհամադ մարգարեի գաղթը Մեքքայից Յասրիբ (Մադինա):
- 623. Ֆրանկ առևտրական Սամոն, սլավոնների օգնությամբ դարձավ Կենտրոնական Եվրոպայում առաջին հայտնի սլավոնական պետության առաջնորդը:
- 626. Ավարները և պարսիկները միավորված պաշարեցին Կոստանդինուպոլիսը սակայն չկարողացան այն նվաճել:
- 627. Կայսր Հերակլիոս Ա-ը պարտության մատնեց պարսիկներին` ավարտելով Հռոմեա-պարսկական պատերազմները:
- 629. Սկսվեցին Բյուզանդա-արաբական պատերազմները: Բյուզանդական կայսրության մեծ մասը նվաճեցին արաբները` Խալիդ իբն ալ-Վալիդի գլխավորությամբ:
- 632. Սկսվեցին Արաբական արշավանքները:
- 636. Մոտավոր այս ժամանակահատվածում տեղի ունեցավ Քադիսիայի ճակատամարտը, որում արաբենրը հաղթեցին Պարսկական կայսրությանը և հետագայում նվաճեցին Պարսկաստանը:
- 638. Արաբները նվաճեցին Պաղեստինը:
- 639. Սկսվեցին Արաբական արշավանքները Հայաստան և Եգիպտոս:
- 641. Իսլամը մուտք գործեց Եգիպտոս:
- 642. Ալեքսանդրիայի գրադարանը նորից ավերվեց:
- 649-683. Չնաստանի կայսր Գաո Ցզունը թուլատրեց բացել քրիստոնեական մատուռներ բոլոր 358 շրջաններում:
- 650: Սկսվեցին Արաբ-խազարական պատերազմները:
- 651. Կայսր Հազկերտ III-ը սպանվեց Մերվում, վերջ դնելով Սասանյանների տոհմի կառավարումը Պարսկաստանում (Իրան):
- 656–661. Առաջին իսլամական քաղաքացիական պատերազմը:
- 657. Թան դինասիան Գաո Ցզուն կայսրի գլխավորությամբ պարտության մատնեց Արևմտյան թուրքական խանությանը:
- 661. Խալիֆա Ալի իբն Աբի Տալիբը սպանվեց: Նրան հաջորդեց Հասան իբն Ալին, ով զիջեց գահը Մուավիային` սկիզբ դնելով Օմայյան խալիֆայությանը[2]:
- 664. Քաբուլը նվաճեցին մուսուլմանները:
- 670. Արաբները ավարտեցին Հյուսիսային Աֆրիկայի նվաճումը Ուքբա իբն Նաֆի զորավարի գլխավորությամբ:
- 674. Արաբները առաջին անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը:
- 677. Արաբական նավատորմի մեծ մասը ոչնչացվեց Հունական կրակի միջոցով:
- 680. Բուլղարները հաղթեցին բյուզանդացիներին Օնգալի ճակատամարտում:
- 680: Կարբալայի ճակատամարտում, որը տեղի ունեցավ Կուֆայի մոտ, սպանվեց Հուսեյն իբն Ալին:
- 681. Բյուզանդիան ճանաչեց Բուլղարիայի անկախությունը:
- 682. Էլտիրեշ խանի և Տոնյուկուկի ջանքերով վերաձևավորվեց Թյուրքական խանությունը:
- 683–685. Երկրորդ իսլամական քաղաքացիական պատերազմը:
- 688. Բյուզանդական կայսրության կայսր Հուստինիանոս II-ը պարտության մատնեց բուլղարացիներին:
- 690. Բուդդիստ կայսերական խորհրդական Վու Զետյանը դարձավ Չինաստանի կայսրուհի:
- 691. Բուդդիզմը դարձավ Չինաստանի պետական կրոն:
- 694. Իսպանո-Վեստգոթական թագավոր Էգիկան մեղադրեց հրեաներին արաբեներին օգնելու համար և բոլոր հրեաներին ստրկացրեց:
- 698. Արաբները նվաճեցին Կարթագեն Բյուզանդական կայսրությունից:
- 698: Ոչ պաշտոնապես սկսվեցին հակաքրիստոնեական հալածաքները Չինաստանում:
- 698. Կորեայում սկսվեց Հյուսիսային պետությունների ժամանակաշրջանը:
- 700. Էդզիզա լեռան հրաբխային կոմպլեքսը ժայթքեց Բրիտանական Կոլումբիայի հյուսիսում, Կանադա: