Կահիրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Կահիրե
القاهرة
Դրոշ
Flag of Cairo.svg

Cairo by night.jpg
Գիշերային Կահիրեն
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
մարզ (մուհաֆազա)Կահիրե
ՔաղաքապետԱբդուլ Ազիմ Վազիր
Հիմնադրված է969 թ.
Մակերես606 կմ²
ԲԾՄ68 մ
Պաշտոնական լեզուԱրաբերէն
Բնակչություն8 026 454[1] մարդ (2018)
Խտություն3150 մարդ/կմ²
Ագլոմերացիա20 577 113
Կրոնական կազմՍուննի իսլամ, քրիստոնեություն
Տեղաբնականունկահիրեցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+202
Պաշտոնական կայքcairo.gov.eg/Default.htm
##Կահիրե (Եգիպտոս)
Red pog.png

Կահիրե (արաբ․՝ القاهرة‎‎, al-Qāhira  - «հաղթական»), Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը[2]։

Եգիպտացիները հաճախակի են կոչում այն مصر՝ Մասր։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։

Մզկիթը Իբն Tulun
Կահիրեի հայկական եկեղեցին

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Gazetteer»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»