Լիլոնգվեն (անգլերեն՝ Lilongwe), Մալավիի մայրաքաղաքը։ Բնակչությունը 2015 թվականի տվյալներով կազմում է 1,077,116 մարդ։ Քաղաքը գտնվում է Մալավիի կենտրոնական մասում՝ Մոզամբիկի և Զամբիայի սահմանի մոտ։ Մալավիի համար կարևոր տնտեսական և տրանսպորտային կենտրոն է[1]։ Անվանվել է Լիլոնգվե գետի անվամբ։
Լիլոնգվեն դարեր շարունակ դարեր շարունակ եղել է փոքր ձկնորսական գյուղ՝ Լիլոնգվե գետի ափին։ Բրիտական գաղութային տիրապետության ժամանակ բնակավայրը դարձավ վարչական կենտրոն՝ իր ռազմավարական դիրքի շնորհիվ։ Պաշտոնապես հիմնադրվել է 1906 թվականին[2]՝ որպես առևտրային փոստ։ Լիլոնգվեն քաղաք է ճանաչվել 1947 թվականին[3]։ Անկախացումից հետո այն դարձավ Մալավիի կենտրոնական շրջանի կարևոր առևտրային կենտրոն։ Քաղաքի աճին խթանեց այն, որ երկրի նախկին ղեկավար Հասթինգս Կամուզու Բանդան այն դարձրեց Մալավիի նոր մայրաքաղաք՝ 1975 թվականին[4]։ Կառավարության վերջին գրասենյակները տեղափոխվել են Լիլոնգվե 2005 թվականին[5]։ Քաղաքի բնակչությունը տարեկան աճում է 4.3%-ով[1]։
Լիլոնգվեում գործող 38 մասնավոր և 66 հանրային դպրոցներում սովորում են ընդհանուր առմամբ 103,602 աշակերտ։ Ինչպես նաև 30,795 աշակերտ 29 միջնակարգ դպրոցում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 614)։