Մորոնի
Քաղաք | ||
---|---|---|
Մորոնի | ||
Moroni / موروني | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Մակերես | 300 կմ² | |
ԲԾՄ | 29±1 մետր | |
Բնակչություն | ▲74 749 մարդ (դեկտեմբերի 15, 2017)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +73 | |
| ||
Մորոնի (ֆր.՝ Moroni, արաբ․՝ موروني), Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան Կղզիներ ինքնիշխան կղզային պետության ամենախոշոր քաղաքը, մայրաքաղաքը և կառավարության գտնվելու վայրը։ «Մորոնի» անվանումը կոմորերենից թարգմանաբար նշանակում է «կրակի սրտում»։ Հավանաբար, դա կապված է նրա հետ, որ քաղաքը գտնվում է գործող Կարտալա հրաբխի ստորոտին[2]։ Մորոնին համարվում է կիսանկախ Նժաջիզա (Գրանդ Կոմոր) կղզու վարչական կենտրոնը, որը ամենախոշորն է հանրապետության հիմնական կղզիների թվում։ Բնակչությունը՝ ▲74 749 մարդ (դեկտեմբերի 15, 2017)[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է X դարում որպես սուլթանատի մայրաքաղաք, որի միջով դեպի Զանզիբար (այժմ Տանզանիա) ջրային ճանապարհ էր անցնում։ Երկար տարիներ Կոմորյան Կղզիների վարչական կենտրոնը Մայոտեում գտնվող Ձաուձին էր, սակայն 1958 թվականին պետության մայրաքաղաք է դարձել Մորոնին[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Նժաջիզա (նախկինում հայտնի էր Գրանդ Կոմոր անվամբ) կղզու արևմտյան առափնյայի մոտ, 2361 մ բարձրություն ունեցող գործող Կարտալա հրաբխի ստորոտին, որի վերջին ժայթքումները տեղի են ունեցել 2005 և 2006 թվականներին։ Մորոնին գտնվում է հրաբխի խարնառանից 10 կմ հեռավորության վրա։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորոնիից 15 կմ հեռավորության վրա, Հահայա գյուղում գտնվում է արքայազն Սաիդի անվան միջազգային օդանավակայանը։ Քաղաքում գործում է նավահանգիստ, որը պարբերաբար բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի մայրցամաք (Աֆրիկա) և Կոմորյան կղզեխմբի այլ կղզիներ, ինչպես նաև Մադագասկար և Հնդկական օվկիանոսի այլ կղզիներ։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ Մորոնիում գտնվում են ժամանակակից ոճով կառուցված մի քանի վարչական շենքեր, կառույցների մեծ մասը կառուցված է արաբական ոճով։ Քաղաքում են գտնվում մի շարք մզկիթներ, այդ թվում նաև Չիունդան, որը համարվում է ուխտագնացության կենտրոն[3]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորոնիի նավահանգիստը բաղկացած է ոչ մեծ նավամատույցից, որը գտնվում է բնական ծովախորշում։ Նավահանգստի միջոցով արտահանվում է վանիլին, կակաո և սուրճ։ Նավահանգստում առկա է պահեստ, որտեղ պահում են ներկրված և արտահանման ենթակա ապրանքները, ինչպես նաև նավթամթերքներ։ Մորոնիի արդյունաբերությունը մասնագիտացված է ոչ ոգելից ըմպելիքների արտադրության, եթերային յուղերի մշակման և զտման, մետաղի, անտառանյութի, հրաբխային տուֆի մշակման (ցեմենտ ստանալու նպատակով) ոլորտներում։ Մորոնին ավտոճանապարհներով կապված է մերձափնյա քաղաքների հետ, Հահայա գյուղում գործում է միջազգային օդանավակայան։
Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիստական ենթակառուցվածքը թույլ է զարգացած։ Ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա չեն իրականացվում։ Մորոնիի ժայռոտ ջրափնյա գիծը ծածկված է հրաբխային ապարներով, լողափերը բացակայում են (սակայն Իտսանդրա քաղաքի տարածքում, որը գտնվում է Մորոնիից դեպի հյուսիս, առկա է ոչ մեծ լողափ)։
Քաղաքի հիմնական տեսարժան վայրն է համարվում Ուրբաթօրյա մզկիթը (ֆր.՝ ncienne Mosquée du Vendredi)։ Քաղաքի պատմական կենտրոնում գտնվում են բազմաթիվ նեղ ծառուղիներ, որտեղ աղքատության մակարդակը շարունակում է աճել։ Այնտեղ գտնվում են տուրիստական բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք հնությամբ կարելի է համեմատել Զանզիբարի Քարե քաղաքի հետ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորոնին գտնվում է հասարակածային կլիմայական գոտում տարվա ընթացքում տեղումների մեծ քանակով։ Ամենաքիչ քանակությամբ տեղումները թափվում են հոկտեմբերին (100 մմ-ից քիչ)։
Մորոնիին, ինչպես նաև այլ քաղաքներին, որոնք գտնվում են հասարակածային կլիմայական գոտում, բնորոշ է կայուն տարեկան միջին ջերմաստիճան։ Շոգ եղանակը հաճախ ուղեկցվում է հորդառատ անձրևներով։
Մորոնի, Կոմորյան Կղզիների կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 34 (93) |
34 (93) |
35 (95) |
34 (93) |
33 (91) |
32 (90) |
31 (88) |
31 (88) |
31 (88) |
33 (91) |
34 (93) |
36 (97) |
36 (97) |
Միջին բարձր °C (°F) | 30.4 (86.7) |
30.4 (86.7) |
30.8 (87.4) |
30.4 (86.7) |
29.5 (85.1) |
28.4 (83.1) |
27.7 (81.9) |
27.7 (81.9) |
28.1 (82.6) |
29.1 (84.4) |
30.3 (86.5) |
30.8 (87.4) |
29.5 (85.1) |
Միջին ցածր °C (°F) | 23.4 (74.1) |
23.3 (73.9) |
23.0 (73.4) |
22.6 (72.7) |
21.2 (70.2) |
19.6 (67.3) |
18.8 (65.8) |
18.4 (65.1) |
19.0 (66.2) |
20.3 (68.5) |
21.6 (70.9) |
22.6 (72.7) |
21.2 (70.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 20 (68) |
20 (68) |
20 (68) |
20 (68) |
17 (63) |
14 (57) |
14 (57) |
14 (57) |
15 (59) |
16 (61) |
18 (64) |
19 (66) |
14 (57) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 364 (14.33) |
293 (11.54) |
279 (10.98) |
316 (12.44) |
256 (10.08) |
266 (10.47) |
244 (9.61) |
150 (5.91) |
108 (4.25) |
97 (3.82) |
108 (4.25) |
219 (8.62) |
2700 (106,3) |
Միջ. անձրևոտ օրեր | 18 | 16 | 18 | 18 | 12 | 12 | 12 | 10 | 11 | 12 | 12 | 16 | 167 |
% խոնավություն | 79 | 77 | 76 | 74 | 69 | 66 | 65 | 65 | 70 | 73 | 69 | 72 | 71 |
Միջին ամսական արևային ժամ | 187 | 177 | 225 | 192 | 232 | 231 | 236 | 232 | 221 | 237 | 230 | 212 | 2612 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[4] | |||||||||||||
Աղբյուր #2: BBC weather[5], Danish Meteorological Institute (sun and relative humidity)[6] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մորոնին 1908 թվականին
-
Մորոնիի նավահանգիստը
-
Մորոնիի նավահանգիստը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/comoros/cities/
- ↑ «Moroni Travel Information and Travel Guide» (անգլերեն)։ Lonelyplanet.com։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին։ Վերցված է 2013 թ․ մայիսի 15
- ↑ 3,0 3,1 «Moroni.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.
- ↑ «World Weather Information Service – Moroni»։ World Meteorological Organization։ Վերցված է ապրիլի 14, 2013
- ↑ «Average Conditions - Moroni»։ BBC։ Վերցված է ապրիլի 14, 2013
- ↑ Cappelen John, Jensen Jens։ «Comorerne - Ile Moroni»։ Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish)։ Danish Meteorological Institute։ էջ 70։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 27, 2013-ին։ Վերցված է ապրիլի 14, 2013
|
|