Կիգալի
Քաղաք | ||
---|---|---|
Կիգալի | ||
Kigali | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Kigali Province? | |
Քաղաքապետ | Ֆիդել Նդայիսաբա | |
Հիմնադրված է | 1907 թ. | |
Առաջին հիշատակում | 14-րդ դար | |
Մակերես | 730 կմ² | |
ԲԾՄ | 1567 մետր | |
Բնակչություն | ▲1 156 663 մարդ (սեպտեմբերի 5, 2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Պաշտոնական կայք | kigalicity.gov.rw | |
| ||
Կիգալի (Kigali), Ռուանդայի մայրաքաղաքն է (1962 թվականի հուլիսի 1-ից)։ Բնակչությունը՝ ▲1 156 663 մարդ (սեպտեմբերի 5, 2019)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուանդան և Բուրունդին 1890 թվականի Բրյուսելի համաժողովի արդյունքներով փոխանցվել են Գերմանական կայսրությանը։
Կիգալին հիմնադրվել է 1907 թվականին[2] (այլ տվյալներով՝ 1898 թվականին) որպես գերմանական գաղութային կառավարության նստավայր[3]։ Մինչև 1916 թվականը գտնվում էր Գերմանական կայսրության վերահսկողության տակ[3]։ 1919 թվականից՝ Ազգերի Լիգայի մանդատի վերահսկողության տակ[2]։ 1921 թվականից Ռուանդա Ուրունդի պետության կազմում վերահսկվել է Բելգիայի կողմից[2] : 1962 թվականից անկախ Ռուանդայի մայրաքաղաքն է[3]։
1945-1991 թվականները Կիգալիի բնակչության թիվը 6000-ից աճել է 150 000-ի, իսկ 2006-ին՝ հասել է միլիոնի (արվարձանների հետ միասին)։
1994 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվել են քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ, բազմաթիվ բնակիչներ փախչել են հարևան երկրներ։ Քաղաքը մասամբ ավերվել է։ 1997 թվականից Կիգալին վերականգնվում է[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիգալին գտնվում է հասարակածից հարավ, Ռուանդայի կենտրոնում։ Քաղաքը տեղակայված է լեռների լանջերին, ծովի մակարդակից 1830 մ բարձրության վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է հասարակածային մուսոնային կլիմայական գոտում[4]։ Չոր սեզոնը շարունակվում է հունիսից մինչև օգոստոս։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմում է 20-21 °C: Տեղումների տարեկան քանակը՝ 1000 մմ։ Կլիման բավականին մեղմ է ծովի մակարդիկ բարձր դիրքի շնորհիվ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը երկրի առևտրային կենտրոնն է (սուրճ, կաշվե հումք, խոշոր եղջերավոր կենդանիներ)։ Գործում են կաշվե իրերի, կոշիկների, հագուստի, կավե իրերի արտադրության ձեռնարկություններ։ Քաղաքում գործում է նաև վերմակների գործարան։ Արվարձաններում կան սուրճի պլանտացիաներ, անագի հանքավայրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | 1907 | 1945 | 1991 | 1996 | 2001 | 2006 |
Բնակչություն, բնակիչ |
357[5] | 6 000[5] | 140 000[5] | 358 200[5] | 605 000[5] | 1 000 000[5] |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուրբան[6]
Պրետորիա[6]
Լուսակա[6]
Օկլահոմա Սիթի[6]
Սան Բերնարդինո[6]
Մայնց[6]
Հռոմ[6]
Վարեմ[6]
Չենդու[6]
Ցզինան[6]
Շենչժեն[6]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://populationstat.com/rwanda/kigali
- ↑ 2,0 2,1 2,2 «Кигали в период колонии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Кигали в Географической энциклопедии
- ↑ Climate Summary for Kigali, Rwanda
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Население Кигали». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Международные отношения и сотрудничество». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիգալի» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 398)։ ![]() |