Jump to content

Էսվատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սվազիլենդից)
Էսվատինի
Էսվատինիի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն և թագավորություն
Ներառում էՀոհո, Լուբոմբո, Մանզինի և Շիսելվենի
Պետական լեզուանգլերեն և սվատի
ՄայրաքաղաքԼոբամբա և Մբաբանե
Պետական կարգԲացարձակ միապետություն
Օրենսդիր մարմինԷսվատինիի խորհրդարան
Երկրի ղեկավարՄսվատի III
Կառավարության ղեկավարRussell Dlamini?
Ազգաբնակչություն1 230 506 մարդ (2023)[1]
ՀիմնNkulunkulu Mnikati wetibusiso temaSwati
ԿարգախոսՄենք ամրոց ենք
Հիմնադրված էսեպտեմբերի 6, 1968 թ.
Արժույթլիլանգենի
Ժամային գոտիՀարավային Աֆրիկայի ստանդարտ ժամանակ, UTC+2 և Africa/Mbabane?[2]
Հեռախոսային կոդ+268
Ինտերնետ-դոմեն.sz
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,597[3]
gov.sz

Էսվատինիի Թագավորություն (անգլերեն՝ Kingdom of Eswatini, նախկինում՝ Սվազիլենդի Թագավորություն) փոքր երկիր է Հարավային Աֆրիկայում, որը սահմանկցում է ՀԱՀ-ի հետ արևմուտքում և Մոզամբիկի հետ արևելքում։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։ Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 601 հզ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մբաբանե (29,9 հզ. բն., 1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։

Պետական կարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության գլուխը թագավորն է։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) պառլամենտին։ Պառլամենտի ընտրությունները երկաստիճան են. բնակչությունն ընտրում է ընտրողների կոլեգիա, իսկ կոլեգիան էլ ներքին պալատի 40 պատգամավոր և 10 սենատոր։ Բացի այդ, ներքին պալատի 10 անդամներին և 10 սենատորներին նշանակում է թագավորը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։

Արտաքին հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ՝ Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն։ Նյու Յորքում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.who.int/countries/748
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
  3. Human Development ReportUNDP, 2022.
  4. Հայաստանի և Սվազիլենդի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ/ http://www.emedia.am/hy/1367664720 Արխիվացված 2013-05-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսվատինի» հոդվածին։