Մոնակո
Անվան այլ կիրառումների համար տես՝ Մոնակո (այլ կիրառումներ)
| Մոնակոյի Իշխանություն Principauté de Monaco |
||||
|---|---|---|---|---|
|
||||
| Ազգային օրհներգ՝ Hymne Monégasque |
||||
| |
||||
| Մայրաքաղաք | Մոնակո | |||
| Ամենամեծ քաղաք | Մոնտե Կառլո | |||
| Պետական լեզուներ | ֆրանսերեն | |||
| Կառավարում | Իշխանություն | |||
| Անկախություն | ||||
| Տարածք | ||||
| - | Ընդհանուր | 1.95 կմ² | ||
| - | Ջրային (%) | 0.0 | ||
| Բնակչություն | ||||
| - | 2006 նախահաշիվը | 35,657 | ||
| - | 2000 մարդահամարը | 32,020 | ||
| - | Խտություն | 18,285 /կմ² 47,358 /մղոն² |
||
| Արժույթ | Եվրո (EUR) | |||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||
| Ազգային դոմեն | .mc | |||
| Հեռախոսային կոդ | +377 | |||
Մոնակոն, փոքրիկ պետություն Հարավային Եվրոպայում՝ Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին, և վաղուց ի վեր ձեռք է բերել աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը։ Իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո և Կոնդամին օկրուգ-քաղաքներից։ Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Ֆիլատելիայով զբաղվողներն անպայման տեսած կլինեն Մոնակոյի նամականիշերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։ Մոնակոյի եկամուտների հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշերի և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։ Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր։
1950-ական թվականների սկզբին երկրում օրենք է ընդունվել, որով պետության ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը, որովհետև հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և միջազգային բարդությունների պատճառ դառնալ։
Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն. նրա բնակիչների կյանքի սպասվող տևողությունը կազմում է մոտ 90 տարի[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարդիկ Մոնակոյի տարածքում կառուցել են իրենց բնակավայրերը մ.թ.ա. X դարում: Նրանք փյունիկյաններ էին: Ավելի ուշ, նրանց միացան հույները եւ մոնոները։
Ժամանակակից Մոնակոյի պատմությունը սկսվում է 1215 թվականին Գենեսի կայսրության տարածքում ամրոցների կառուցմամբ։
1297 թվականի հունվարի 8-ին Մոնակոյի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն գրավված էր Ֆրանչեսկո Գրիմալդիի և իր կողմնակիցների կողմից։ Այդ ամսաթիվը համարվում է Գրիմալդիի կառավարուրյան սկիզբը և անկախ Մոնակոյի գոյության օրը։ Այդ ժամանակվանից արդեն 700 տարի է կայսրությունը կառավարում են այդ ընտանիքի ներկայացուցիչները։
1641 թվականին Պերոնական պայմանագրի համաձայն այն անցավ Ֆրանսիայի հովանու տակ։
1789 թվականին երկիրը միացել է Ֆրանսիային։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (անգլերեն) Մոնակոն
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոնակո կատեգորիայում։ |
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||
- ↑ «CIA World Factbook, Monaco»։ Cia.gov։ Վերցված է 28 May 2012
- Երկրներ այբբենական կարգով
- Եվրոպայի երկրներ
- Միապետություններ
- Եվրոպական մայրաքաղաքներ
- Մոնակո
- Գաճաճ պետություններ
- Քաղաք-պետություններ
- Արևմտյան Եվրոպայի երկրներ
- ՄԱԿ-ի անդամ երկրներ
- Ֆրանսախոս երկրներ
- Միջերկրածովյան միության անդամներ
- Լիբերալ ժողովրդավարություններ
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ