Աֆրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BlankMap-Africa.svg

Աֆրիկան տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով (1,033 մլրդ) երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Աֆրիկան կազմում է երկրագնդի տարածքի վեց տոկոսը և ցամաքային տարածքի 20,4 տոկոսը[1]: Բնակչությունը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 15%-ը[2]: Մայրցամաքը Եվրասիայից բաժանվում է հյուսիսում Միջերկրական ծովով , Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով , հյուսիսարևելքում՝ Կարմիր ծովով, Բաբ Էլ Մանդեբի նեղուցով, Սուեզի ջրանցքով, Ադենի ծոցով : Մայրցամաքի արևելքում Մադագասկար կղզին է, որը բաժանվում է մայրցամաքից Մոզամբիկի նեղուցով : Մայրցամաքում գործում են 54 ճանաչված անկախ պետություններ և երկու դե ֆակտո պետություններ:

Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ, աֆրիկացիների 50%-ը ծնվել է 1991 թվականին կամ ավելի ուշ[3][4]: Ալժիրը տարածքով ամենամեծն է մայրցամաքում, իսկ բնակչությամբ ամենամեծը Նիգերիան է:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկան 1912 թվականին

Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:

XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկան կիսագնդային քարտեզի վրա

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է: Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով: Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում): Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս-Հաֆուն (Հաֆուն) (արլ. երկ. 51°23’) հրվանդանները:

Ափերի գծագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը: Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում՝ Ասիայից՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով:

Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված: Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին՝ Մադագասկարը, խոշոր թերակղզին՝ Սոմալին: Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները:

Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով:

Մակերևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աֆրիկայի մակերևույթ

Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները: Ամենաբրձր գագաթը Կիլիմանջարոն է՝ 5895 մ:

Oգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկան թեև երկրաբանական տեսանկյունից այնքան էլ լավ չի ուսումնասիրված, սակայն հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն:
Մետաղային օգտակար հանածոներով հարուստ են հատկապես նրա հարավային և կենտրոնական շրջանները, որտեղ արդյունահանում են ոսկի, երկաթ, ալմաստ, պղինձ, ուրան, ցինկ, մանգան, անագ, պլատին և այլն: Աշխարհի ալմաստի (60%)(Կիմբեռլի նահանգում հայտնաբերված են այսպես կոչված «Կիմբեռլիտային խողովակները», որոնք հարուստ են ալմաստով), ոսկու (50%) և ուրանի (30%) հանույթի զգալի մասը բաժին է ընկնում Աֆրիկային:
Կենտրոնական Աֆրիկան հարուստ է գունավոր և հազվագյուտ մետաղներով, թանկարժեք քարերով, բոքսիդներով, ուրանով, հարավը՝ քարածխով, երկաթով, ոսկիով, ալմաստով, ուրանով, իսկ հյուսիսը՝ նավթով, գազով, ծծումբով, ֆոսֆորիտներով, երկաթով:
Գվինեական ծովափը հարուստ է նավթով:

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աֆրիկայի ներքին ջրեր

Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ): Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա: Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աֆրիկայի կլիմայական գոտիներ
1rightarrow.png  Տե՛ս նաև Աֆրիկայի կլիման ձևավորող գործոններ  

Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը: Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 միլիոն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է:

Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են: Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և էբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի:

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի կենդանական աշխարհը

Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր:

Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:

Աֆրիկայի մասին ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները: Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով: 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոն ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն: Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են: Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները: Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ: Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը: Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ): Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա: Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում: Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը: Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 միլիոն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ: Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է: Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են: Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի: Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր: Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները: Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով: Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը: 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ: Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ:


Տերություններ և տարածաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի ֆիզիկական քարտեզը
Աֆրիկայի արբանյակային պատկերը
Տարածաշրջանի անվանումը[5] և
տերությունները իրենց դրոշներով
Տարածք
(կմ²)
Բնակչություն
(Հուլիսի 1 2002 մոտ.)
Բնակչության խտություն
(կմ² հաշվով)
Մայրաքաղաք
Արևելյան Աֆրիկա:
{{{2}}} Բուրունդի 27,830 6,373,002 229.0 Բուժումբուրա
{{{2}}} Կոմորոս 2,170 614,382 283.1 Մորոնի
{{{2}}} Ջիբութի 23,000 472,810 20.6 Ջիբութի
{{{2}}} Էրիթրեա 121,320 4,465,651 36.8 Ասմարա
{{{2}}} Եթովպիա 1,127,127 67,673,031 60.0 Ադիս Աբեբա
{{{2}}} Քենիա 582,650 31,138,735 53.4 Նայրոբի
{{{2}}} Մադագասկար 587,040 16,473,477 28.1 Անտանանարիվո
{{{2}}} Մալավի 118,480 10,701,824 90.3 Լիլոնգվե
{{{2}}} Մավրիտիուս 2,040 1,200,206 588.3 Փորթ Լուիս
{{{2}}} Mayotte (France) 374 170,879 456.9 Մամուձու
{{{2}}} Մոզամբիկ 801,590 19,607,519 24.5 Մապուտու
{{{2}}} Réunion (France) 2,512 743,981 296.2 Սենթ Դենիս
{{{2}}} Ռուանդա 26,338 7,398,074 280.9 Կիջալի
{{{2}}} Սեյշելներ 455 80,098 176.0 Վիկտորիա
{{{2}}} Սոմալի 637,657 7,753,310 12.2 Մոգադիշո
{{{2}}} Տանզանիա 945,087 37,187,939 39.3 Դոդոմա
{{{2}}} Ուգանդա 236,040 24,699,073 104.6 Կամպալա
{{{2}}} Զամբիա 752,614 9,959,037 13.2 Լուսակա
{{{2}}} Զիմբաբվե 390,580 11,376,676 29.1 Հարարե
Միջին Աֆրիկա:
{{{2}}} Անգոլա 1,246,700 10,593,171 8.5 Լուանդա
{{{2}}} Կամերուն 475,440 16,184,748 34.0 Յաունդե
{{{2}}} Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն 622,984 3,642,739 5.8 Բանգի
{{{2}}} Չադ 1,284,000 8,997,237 7.0 Նջամենա
{{{2}}} Կոնգո 342,000 2,958,448 8.7 Բրազավիլ
{{{2}}} Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն 2,345,410 55,225,478 23.5 Կինշասա
{{{2}}} Հասարակածային Գվինեա 28,051 498,144 17.8 Մալաբո
{{{2}}} Գաբոն 267,667 1,233,353 4.6 Լիբրևիլ
{{{2}}} São Tomé and Príncipe 1,001 170,372 170.2 Սան Տոմե
Հյուսիսային Աֆրիկա:
{{{2}}} Ալժիր 2,381,740 32,277,942 13.6 Ալժիր
{{{2}}} Եգիպտոս[6] 1,001,450 70,712,345 70.6 Կահիրե
{{{2}}} Լիբիա 1,759,540 5,368,585 3.1 Տրիպոլի
{{{2}}} Մարոկկո 446,550 31,167,783 69.8 Ռաբաթ
{{{2}}} Սուդան 2,505,810 37,090,298 14.8 Խարթում
{{{2}}} Թունիս 163,610 9,815,644 60.0 Թունիս
{{{2}}} Արևմտյան Սահարա[7] 266,000 256,177 1.0 Էլ-Այուն
Եվրոպական տերությունները Հյուսիսային Աֆրիկայում
Flag of the Canary Islands.svg Կանարյան կղզիներ (Իսպանիա)[8] 7,492 1,694,477 226.2 Santa_Cruz_de_Tenerife
{{{2}}} Սեուտա 20 71,505 3,575.2 -
Մադեյրա 797 245,000 307.4 Funchal
{{{2}}}Մելիլյա(Իսպանիա) 12 66,411 5,534.2 Մելիլյա
Հարավային Աֆրիկա:
{{{2}}} Բոթսվանա 600,370 1,591,232 2.7 Գաբորոնե
{{{2}}} Լեսոտո 30,355 2,207,954 72.7 Մասերու
{{{2}}} Նամիբիա 825,418 1,820,916 2.2 Վինդհուկ
{{{2}}} Հարավ Աֆրիկյան Հանրապետություն 1,219,912 43,647,658 35.8 Վինդհուկ
{{{2}}} Սվազիլենդ 17,363 1,123,605 64.7 Մբաբանե
Արևմտյան Աֆրիկա:
{{{2}}} Բենին 112,620 6,787,625 60.3 Պորտո Նովո
{{{2}}} Բուրկինա Ֆասո 274,200 12,603,185 46.0 Ուագադուգու
{{{2}}} Կաբո Վերդե 4,033 408,760 101.4 Պրայա
{{{2}}} Կոտ դ'Իվուար 322,460 16,804,784 52.1 Յամուսուկրո
{{{2}}} Գամբիա 11,300 1,455,842 128.8 Բանջուլ
{{{2}}} Գանա 239,460 20,244,154 84.5 Աքրա
{{{2}}} Գվինեա 245,857 7,775,065 31.6 Կոնակրի
{{{2}}} Գվինեա-Բիսաու 36,120 1,345,479 37.3 Բիսաու
{{{2}}} Լիբերիա 111,370 3,288,198 29.5 Մոնրովիա
{{{2}}} Մալի 1,240,000 11,340,480 9.1 Բամակո
{{{2}}} Մավրիտանիա 1,030,700 2,828,858 2.7 Նուակշոտ
{{{2}}} Նիգեր 1,267,000 10,639,744 8.4 Նիամեյ
{{{2}}} Նիգերիա 923,768 129,934,911 140.7 Աբուջա
{{{2}}} Սուրբ Հեղինեի կղզի(Մեծ Բրիտանիա) 410 7,317 17.8 Jamestown
{{{2}}} Սենեգալ 196,190 10,589,571 54.0 Դակար
{{{2}}} Սիերա Լեոնե 71,740 5,614,743 78.3 Ֆրիթաուն
{{{2}}} Տոգո 56,785 5,285,501 93.1 Լոմե
Համընդհանուր 30,368,609 843,705,143 27.8


Թեմատիկ նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sayre, April Pulley (1999), Africa, Twenty-First Century Books. ISBN 0-7613-1367-2.
  2. Gudmastad Ericha (2013)։ «2013 World Population Data Sheet»։ prb.org։ Population Reference Bureau։ Վերցված է օգոստոսի 18, 2015 
  3. http://www.washingtonpost.com/news/wonkblog/wp/2015/08/17/5-ways-the-world-will-look-dramatically-different-in-2100/
  4. Harry Njideka U. (սեպտեմբերի 11, 2013)։ «African Youth, Innovation and the Changing Society»։ Huffington Post 
  5. Մայրցամաքային տարածաշրջանների բաժանումն ըստ ՄԱԿ-ի քարտեզային կատեգորիաների.
  6. Եգիպտոսը սովորաբար համարվում է անդրմայրցամաքային երկիր Հյուսիսային Աֆրիկայում (ՄԱԿ-ի սահմանմամբ) և Արևմտյան Ասիայում: Բնակչության և մակերեսի տվյալները բերված են աֆրիկյան մասի համար՝ Սուեցի Ջրանցքից արևմուտք:
  7. Արևմտյան Սահարան վիճարկվում է Սահարայի արաբական դեմոկրատական հանրապետության, որը ղեկավարվում է փոքրամասնության կողմից, և Մարոկոյի միջև, որն օկուպացրել է հարավային մարզերը.
  8. The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.