Մարշալյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարշալյան կղզիներ
Մարշալյան Կղզիներ
անգլ.՝ Marshall Islands
Մարշալյան կղզիների դրոշ Զինանշան
Flag of the Marshall Islands.svg
Seal of the Marshall Islands.svg
Marshall Islands on the globe (small islands magnified) (Polynesia centered).svg
Կարգավիճակ ինքնիշխան պետություն, կղզային պետություն և երկիր
Մտնում է German New Guinea
Ներառում է Ailinginae Atoll, Ailinglaplap Atoll, Ailuk Atoll, Arno, Aur Atoll, Bikar Atoll, Bikini Atoll, Ebon Atoll, Enewetak Atoll, Erikub Atoll, Jabat Island, Ջալուիտ, Jemo Island, Kili Island, Kwajalein, Lae Atoll, Lib Island, Likiep Atoll, Մաջուրո, Maloelap Atoll, Mejit Island, Mili Atoll, Namdrik Atoll, Namu Atoll, Rongelap Atoll, Rongerik Atoll, Bokak Atoll, Toke Atoll, Ujae Atoll, Ujelang Atoll, Utirik Atoll, Wotho Atoll և Wotje Atoll
Պետական լեզու անգլերեն և մարշալերեն
Մայրաքաղաք Մաջուրո
Օրենսդիր մարմին Legislature of the Marshall Islands
Երկրի ղեկավար Hilda C. Heine
Կառավարության ղեկավար Hilda C. Heine
Մակերես 181 կմ²
Ազգաբնակչություն 52 634 մարդ (2013)[1]
Խտություն 342.5 (2014) մարդ/կմ²
Հիմն Մարշալյան կղզիների օրհներգ
Կարգախոս Accomplishment through joint effort և Постижения чрез обединени усилия
Հիմնադրված է 1979 և հոկտեմբերի 21, 1986 թ.
Արժույթ ԱՄՆ դոլար
Ժամային գոտի UTC+12:00
Հեռախոսային կոդ +692
Ինտերնետ-դոմեն .mh
Կոորդինատներ: 7°7′1.0012001066807e-07″ հս․ լ. 171°4′1.1195758159156e-07″ ավ. ե. / 7.1166666666944777830394742° հս․. լ. 171.0666666666977562272222713° ավ. ե. / 7.1166666666944777830394742; 171.0666666666977562272222713
rmiembassyus.org

Մարշալյան կղզիներ (մրշ․՝ Aolepān Aorōkin M̧ajeļ, անգլ.՝ Marshall Islands), արշիպելագ, Միացյալ Նահանգների հետ ասոցիացված պետություն Խաղաղ օվկիանոսյան Միկրոնեզիայում։ Արևմուտքում և հարավ-արևմուտքում սահմանակցում է Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների տարածքային ջրերին, հարավ-արևմուտքում` Կիրիբատիի տարածքային ջրերին, մյուս կողմերից՝ Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերին։ Ափամերձ հատվածի երկայնությունը 370,4 կմ է։ Մարշալյան Կղզիներ Հանրապետությունը գտնվում է 29 ատոլների և Մարշալյան կղզու արշիպելագի 5 կղզիների վրա, որոնք կազմված են Ռալիկ և Ռատիկ կղզաշղթաներից։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 181,3 կմ², ծովալճակներով ծածկված տարածքը՝ 11 673 կմ²։ Մարշալյան Կղզիների բնակչությունը կազմում է 53 158 մարդ (2011 թվականի մարդահամար)[2][3][4]։ Մայրաքաղաքը Մաջուրոն է։

Առաջին կղզին, որը հայտնաբերել են եվրոպացիները, Բոկակ ատոլն է, որը 1526 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ալոնսո դե Սալասարը։ Հետագայում Մարշալյան Կղզիները հերթականությամբ դառնում էին տարբեր գաղութային տերությունների տարածք։ 1886 թվականին՝ Գերմանիայի, 1914 թվականին՝ Ճապոնիայի, որը շարունակեց կղզիների ղեկավարումը Առաջին համաշխարհային պատերազմից հետո արդեն Ազգերի լիգայի մանդատով։ 1947 թվականին ԱՄՆ ղեկավարության տակ ընդգրկվել է ՄԱԿենթակա տարածքների կազմի մեջ։ Մարշալյան Կղզիները` որպես պետական կազմավորում, ձևավորվել են 1983 թվականին։ 1986 թվականից Կղզիները ԱՄՆ-ի հետ գտնվում են «ազատ ասոցացման» մեջ։ Մարշալյան Կղզիներ Հանրապետությունը ՄԱԿ-ի, Հարավխաղաղօվկիանոսյան կոմիտեի և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի անդամ է։

Բովանդակություն

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիներն իրենց անվանումը ստացել են բրիտանացի կապիտան Ջոն Մարշալի պատվին[5] (հայտնի նաև Ուիլիամ Մարշալ անունով[6]), որը մեկ այլ կապիտանի՝ Թոմաս Գիլբերտի հետ, ում պատվին անվանվել են հարևան Գիլբերտի կղզիները, 1788 թվականին Նոր Հարավային Ուելս բանտարկյալներին տեղափոխելու ժամանակ հետազոտել է արշիպելագը[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան Կղզիների լուսանկարը տիեզերական արբանյակից, 1999 թվական, մարտ

Մարշալյան Կղզիներ միկրոնեզիական պետությունն իրենից ներկայացնում է ատոլների և կղզիների բույլ, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում, հասարակածից քիչ հյուսիս։ Պետության մայրաքաղաքը՝ Մաջուրո քաղաքը, գտնվում է Հոնոլուլու քաղաքից 3438 կմ դեպի արևմուտք (ամերիկյան Հավայի նահանգի վարչական կենտրոնը), Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 3701 կմ դեպի հարավ-արևելք և Հյուսիսային Մարիանյան կղզիների մայրաքաղաք Սայպանից 3241 կմ դեպի հարավ-արևելք[7]։ Մոտակա արշիպելագներն են՝ Կարոլինյան կղզիները, որոնք պատկանում են Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներին և գտնվում են Մարշալյան կղզիներից դեպի հարավ-արևմուտք, և Գիլբերտի կղզիները, որոնք պատկանում են Կիրիբատի Հանրապետությանը և գտնվում են հարավ-արևելքում[8]։

Կղզիների քարտեզը

Մարշալյան Կղզիների ցամաքային մակերեսը 181,3 կմ² է, մինչդեռ բուստալճակներով ծածկված տարածքի մակերեսը 11 673 կմ² է[9]։ Պետությունը գտնվում է 29 ատոլների և 5 կղզիների վրա, որոնք բաժանվում են երկու խմբերի՝ 18 կղզիներ Ռալիկ շղթայում (մարշալերենից թարգմանաբար նշանակում է «մայրամուտ»[10]) և 16 կղզիներ Ռատակ շղթայում (կամ Ռադակ, մարշալերենից թարգմանաբար նշանակում է «արևածագ»[10])։ Երկու շղթաները գտնվում են իրարից մոտ 250 կմ հեռավորության վրա և ձգվում են հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 1200 կմ[8]։ Կարևորագույն կղզիներն են Կվաջալեյնը և Մաջուրոն։ Մարշալյան Կղզիներ Հանրապետության խոշորագույն կղզին՝ Կվաջալեյնը, միաժամանակ աշխարհի ամենամեծ ծովախորշ ունեցող ատոլն է[8][11]։ Չնայած նրան, որ նրա ցամաքի մակերեսը ընդամենը 16,32 կմ² է, ծովախորշի մակերեսը 2174 կմ² է[12]։ Երկրի ամենաբարձր կետը, որը ընդամենը 10 մետր է, գտնվում է Լիկիեպ ատոլի վրա[12]։

Մարշալյան Կղզիներ Հանրապետության ամենահյուսիսային կղզին Ռատակ շղթայում գտնվող Բոկակ (կամ Տաոնգի) կղզին է։ Այն գտնվում է Ուեյք ատոլից 280 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն այժմ գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո։ Մարշալյան Կղզիների ամենահարավային կղզին Էբոն ատոլն է, ամենաարևմտյանը՝ Ուջելանգը (երկուսն էլ գտնվում են Ռալիկ շղթայում), ամենաարևելյանը՝ Ռատակ շղթայում գտնվող Նոքս կղզին։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոլներից մեկի լողափը

Մարշալյան կղզիներից երեսունչորս կղզիներց քսանինը ատոլներ են, մնացածը բարձրացված ատոլներ են։ Համաձայն Չարլզ Դարվինի տեսության ատոլների կազմավորումը հրաբծային կղզիների սուզման արդյունք է, որոնց մակերեսին ժամանակի ընթացքում կորալներ են աճել։ Ձևավորվել են օղակող խութերը, հետագայում առաջացել են պատնեշող խութերը, որոնք էլ ծածկվել են կորալներով։ Արդյունքում առաջացել են ատոլները[13]։

Ջրիմուռների և կորալների աճը ակտիվ է եղել հատկապես խութի դեպի օվկիանոս նայող կողմում։ Արդյունքում խութի արտաքին եզրերը հասցրել են աճել հրաբխային կղզու սուզվելուն համընթաց։ Միաժամանակ կղզու ներքին շրջանները սկսել են սուզվել, որտեղ և հետագայում ձևավորվել են ծանծաղ ծովալճակները։

Խութերի մակերեսին ժամանակի ընթացքում ջրային հոսանքներն ու ալիքները ավազ են կուտակել, հատկապես ուժեղ մակընթացությունների և տեղատվությունների ժամանակ։ Լողափի մակըթացային հատվածում ձևավորվել է ափային ապարներ, քարերից արտաքին թեք նստվածքաշերտ։ Արդյունքում վերջրյա բուսականության համար հիմք է առաջացել, որի վրա նրանք կարող էին աճել։ Կղզու վրա ձևավորվել է հողում աղերի բարձր պարունակությանը դիմացող բուսականություն, որը իր արմատներով իրար է միացրել տարբեր նստվածքային ապարներ և արգելակել է ջրային և քամու ողողամաշմանը (էրոզիա)։ Այսպես ձևավորվել են ատոլի ավազային կղզյակները կամ մոտուները[13]։

Բարձրացված ատոլը, բարձրացված հրաբխային կղզի է, որը ձևավորվել է կորալային հենահարթակի բարձրացման արդյունքում, կամ մակատեյի, որը շրջափակում է կղզու կենտրոնի հրաբխային բարձրահարթը։

Մարշալյան կղզիներում բացակայում են օգտակար հանածոներ, որոնք կարելի է արդյունահանել մեծ մաշտաբներով։ բայց նախնական հետազոտությունները որոշ կղզիներում ֆոսֆորիտներ են հայտնաբերել[14], իսկ երկրի տերիտորիալ ջրերում կուտակված երկաթ-մարգանեցի նար կոբալտի կուտակումներ[15]։ Բայց առայժմ որևէ շահագործում չի իրականացվում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին տարեկան ջերմաստիճան (կարմիր) և տեղումների քանակը (կապույտ) Մաջուրո կղզում

Մարշալյան կղզիների ռեգիոնալ կլիմայի առանձնահատկությունը կլիմայական պայմանների փոփոխությունն է հյուսիսից հարավ, այդ թվում տեղումների ավելացումը այդ ուղղությամբ[16][17]։ Հյուսիսային կղզիներում կլիման արևադարձային, կիսաչորային է։ Օրինակ՝ Մարշալյան կղզիների ամենահյուսիսային ատոլը՝ Բոկակը կիսաչորային է, չնայած այնտեղ եկող տեղումների քանակը համեմատելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների պրերիաների տեղումներին[16]։ Սա պայմանավորված է մի քանի գործոնով՝ հողի ծակոտկենությամբ, աղային մշուշներով և աղային գրունտային ջրերով։ Մարշալյան կղզիներում տեղումների քանակը ավելանում դեպի հարավ և հասնում է առավելագույնին ամենահարավային կղզում՝ ատոլ Էբոնում, որը գտնվում է հասարակածայի գոտում[16]։

Մարշալյան կղզիների կլիմայի մեկ այլ առանձնահատկությունը հյուսի-արևելյան պաստաների զոնայում գտնվելն է[16]։ Տարվա մեծ մասը կղզում հյուսիս-արևելքից փչող խոնավ քամիներ են։ Բացառությամբ ամենահյուսիսային կղզիների, հաճախ տեղատարափ անձրևներ են գալիս[16]։

Արշիպելագին հատկանշական են ոչ հաճախ պատահող փոթորիկները և մրրիկները, թայֆունները, որոնց ժամանակ մեծ քանակի տեղումներ, ծառեր ջարդող և տներ քանդող ուժեղ քամիներ նաև ցածրադիր կղզիները սրբող-տանող բարձր ալիքներ են նկատվում[16]։ Պատահում է երաշտ։ Կլիմայական համաղետների պատճառ հաճախ հանդիսանում է Էլ Նինյոն[17]։

Մարշալյան կղզիների տեղումների ամսական մակարդակը մոտավորապես 300-380 մմ է[18]։ Հյուսիսային կղզիներում գալիս է 1000-1750 մմ տեղում, հարավայիններում՝ 3000-4300[17]։ Հյուսիսային կղզիներում ամենաուժեղ անձրևները գալիս են սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, իսկ հարավային կղզիներում՝ ողջ տարին[19]։

Կղզիներում ջերմաստիճանային ռեժիմը ողջ տարի կայուն է։ Ամենացուրտ և ամենատաք ամիսների ջերմաստիճանային տարբերությունը 1-2 °C է[19]։ Ամենացուրտ գիշերային ջերմաստիճանը սովորաբար 2-4 °C աստիճանով բարձր է ամենացածր ցերեկային ջերմաստիճանից[20]։ Մարշալյան կղզիների միջին տարեկան ջերմաստիճանը 27,8 °C է։

Հողեր և ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների հողերը բարձր հիմնայնություն ունեն, կորալային ծագում ունեն՝ հիմնականում (սպիտակ կամ վարդագույն կորալային ավազ)[21]), և շատ աղքատ են։ Հողերը սովորաբար ծակոտկեն են , ինչի պատճառով դժվար են խոնավությունը պահում։ Տեղական հողերը շատ քիչ օրգանական և հանքային նյութեր են պարունակում, բացառությամբ կալցիումի[21]։

Քաղցրահամ ջրով մշտական ջրավազանները Մարշալյան կղզիներում հազվագյուտ են[22]։ Հոսող ջուրը կղզիներում լրիվ բացակայում է, ուժեղ անձրևներից հետո ջրի ոչ մեծ հոսքեր են առաջանում։ Գրունտային ջրեր հանդիպում են համարյա բոլոր ատոլներում, որտեղ կլիման չորային է [22]։ Անձրևաջուրը թափանցելով ծակոտկեն հողի միջով առաջացնում է ջրի աղիավուն ոսպնյակ (լինզա)։ Հասնել դրան կարելի է միայն ջրհոր փորելով։ Ոսպնյակներին քիչ ջուր է հասնելու և մակընթացային ֆլուկտուացիաների տևողության պատճառով ոսպնյակները, ինչպես և քաղցրահամ և ծովաջրերի խառնման հատվածները դառնում են հարաբերական բարակ[19]։

Երկրի որոշ ատոլներում, որտեղ առավելապես խոնավ կլիմա է, հանդիպում են աղիոտ լճակներ, որոնք ձևավորվում են ծովալճակի մի հատվածի առանձնանալու և մշտապես աղի և քաղցրահամ ջրերի խառնման արդյունքում։ Քաղցրահամ լճերից է Ռալիկ կղզիների շղթայում գտնվող Լիբ կղզու համանուն՝ Լիբ լիճը[19]։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների միայն մի քանի անմարդաբնակ կղզիներում են պահպանվել անտառները։ Այնտեղ աճում են ատոլներին հատուկ բուսականություն։ Մնացած կղզիների էկոհամակարգը զգալի փոփոխություններ է կրել պայմանավորված մարդու գործունեությամբ՝ ֆլորայի մեծ մասը ոչնչացվել է, իսկ էնդեմիկ բուսականության փոխարեն տնկվել են հարավային արմավենու և հացի ծառի պլանտացիաներ։ Որոշ ատոլներ տուժել են ռազմական գործողություններից՝ 1946-ից մինչև 1960-ական թվականներին Բիքինի և Էնիվեթոք կղզիներում Ամերիկայի Միացյալ Նահանգները անց են կացրել միջուկային զենքի փորձարկումներ։ 1954 թվականին ԱՄՆ-ն Բիքինի կղզում «Բրավո» պայմանական անունով ջրածնային ռումբի փորձարկում են անցկացրել[19]։ Ռումբի պայթյունը իր հզորությամբ 1000 անգամ գերազանցել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծոոթյան պայթյունին, իսկ արդյունքում հարևան կղզիների վրա ռադիոակտիվ տեղումներ են թափվել [23]։ Միջուկային փորձարկումները մեծ վնաս են տվել կղզիների էկոհամակարգին։

Վերջին տարիներին կղզիների ֆլորային ու ֆաունային սպառնում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը, որը գլոբալ տաքացման հետևանք է։ Սրա պատճառով կեղտոտվում են գրունտային ջրերը, իսկ ցամաքը նահանջում է օվկիանոսի առջև[19]։

Մարշալյան կղզիներում աճում են 80 տեսակի բույսեր, որոնցից մեկը էնդեմիկ է արշիպելագի համար, իսկ երկուսը Միկրոնեզիայի համար[24]։ Ամենատարածված տեսակը կոկոսի արմավենին է, որը ծածկում է արշիպելագի ցամաքային հատվածի 60 %-ը[25]։ Այս բույսը կարևոր դեր ունի կղզեաբնակների կյանքում՝ մեկ կողմից փայտանյութի աղբյուր է, մյուս կողմից մարշալցիների սննդակարգի հիմնական բաժինն է։ Արմավի յուղոտ էնդոսպերմից ստանում են կոպրա, որը երկրի արտահանման հիմնական մասն է կազմում։ Տեղաբնակների համար կարևոր բույսերից են պանդանուսը, հացի ծառը, տարոն և բանանը։ Կղզիների անտառներում աճում են պիզոնյաներ , տուրնեֆորցիաներ[25]։ Հանդիպում են մանգրայի ծառեր։

Տեղական ֆաունայի կարևորագույն ներկայացուցիչներն են ծովային թռչունները։ Որոշ հյուսիսային կղզիներում՝ Բիքարում, Բոքաքում, Բիքինիում ձվադրում են կանաչ կրիաները (լատիներեն՝ Chelonia mydas), բայց նախկինում լայն տարածում ունեցող բիսա կրիան (լատիներեն՝ Eretmochelys imbricata) սկսել է քիչ հանդիպել տեղական ջրերում[19]։

ցամաքային սողուններից կղզիներում հանդիպում է սցինկների չորս տեսակ և հնդկական վարան[26]։ մարշալյան կղզիներից շատերը խոշոր թռչնաշուկա են, որտեղ բնադրում են ավելի քան 106 տեսակի ծովային թռչուններ[24])։ Միակ ցամաքային թռչունները խաղաղօվկիանոսյան պտղակեր աղավնին (լատիներեն՝ Ducula oceanica) և մանուշակագլխարկ խայտաբղետ աղավնին, (լատիներեն՝ Ptilinopus porphyraceus) են, որոնք այս պահին վերացել են կղզիների մեծ մասում[19]. Մարշալյան կղզիների կաթնասունների բոլոր ինը տեսակներ ինտրոդուկցված են[24]։

Կղզիների ցամաքամերձ ջրերը հարուստ են ձկներով (մոտ 250 տեսակ) և կորալներով (մոտ 146 տեսակ)[25]։

Երկրում արգելոցներ կամ պահպանվող տարածքներ չկան[19]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մարշալյան կղզիների պատմություն
Ամերիկացի զինվորները Կվաջալեյն օղակակղզու վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Մարշալյան կղզիների վաղ պատմության մասին շատ քիչ բան է հայտնի: Ենթադրվում է, որ կղզիները, բնակեցվել են շուրջ 2000 տարի առաջ Հարավ-արևելյան Ասիայի գաղթականներով:

Առաջին կղզին, որը նկատել են եվրոպացիները Բոկակ օղակակղզին է, այն հայտնաբերվել է իսպանացի ծովագնաց Ալոնսո դե Սալասարը 1526 թվականին: Այնուամենայնիվ արշիպելագը մնացել է անանուն մինչև 1788 թվականը, երբ կղզիները կրկնակի անգամ բաց էին բրիտանացի կապիտան Ջոն Մարշալի կողմից, որի պատվին նրանք կոչվել են: Հետագայում Մարշալյան կղզիներին կից նավերով անցնում էին  բազմաթիվ պետությունների նավեր, սակայն նրանցից ոչ մեկը անեքսիայի նպատակով չի ներկայացրել տարածքային պահանջներ: 1860-ական թվականներին կղզում հայտնվեցին առաջին գաղթականները Գերմանիայից: Գերմանական առևտրային ընկերությունները այդ տարիներին մասնագիտացված էին կոպրայի և այլ ապրանքների առևտրի մեջ: 1885 թվականին արշիպելագը անեքսիայի ենթարկվեց Գերմանական կայսրության կողմից, չնայած Իսպանիայի պահանջների: Կայսրության կառավարումը իրականացվեց Համբուրգի Ջալուիթական ընկերության կողմից:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 թվականի սեպտեմբերին, Ճապոնիան զբաղեցնում էր Միկրոնեզիայի մի մասը, այդ թվում ՝ Մարշալյան կղզիները: Այդ ժամանակից ի վեր կղզիները մնացել են Ճապոնիայի հսկողության տակ մինչև ամերիկացիների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կղզիախմբի գրավումը: 1920 թվականից Մարշալյան կղզիները ղեկավարվում էին Ճապոնիայի կողմից՝ Ազգերի Լիգայի մանդատով:

ԱՄՆ-ի բանակի կողմից կղզիների կարճաժամկետ օկուպացիայից հետո ՄԱԿ-ը Մարշալյան կղզիների կառավարումը վստահել է Միացյալ Նահանգներին որպես Խաղաղ օվկիանոսի կղզիների խնամակալ: Շուտով Կվաջալեյն օղակակղզում հայտնվում է ԱՄՆ ռազմավարական բազան, որտեղից Բիկինի և Էնիվետոկ օղակակղզիների վրա իրականացվող միջուկային զենքի փորձությունների համար վերահսկողություն էր իրականացնում, որոնք անցկացվել են 1946-1958 թվականներին:

1979 թվականին արշիպելագը ստացել է սահմանափակ ինքնավարություն, իսկ 1986 թվականին ԱՄՆ-ի հետ ստորագրվել է Ազատ ասոցիացիայի պայմանագիր, որի համաձայն ԱՄՆ-ն ճանաչել է  Մարշալյան կղզիների Հանրապետության անկախությունը, իսկ Հանրապետությունը, իր հերթին, Միացյալ Նահանգների ռազմական ուժերին իրավունք էր տվել գտնվել երկրի տարածքում. ինչպես նաև պահպանվել են բոլոր ռազմական բազաները։ Երկրի պաշտպանությունը դարձավ ԱՄՆ-ի պարտականությունը: 1990 թվականինՄԱԿ-ը ճանաչեց  Մարշալյան Կղզիների անկախությունը:

Ասոցիացիայի համաձայնագիրը լրացել է 2001 թվականի սեպտեմբերին: Երկու տարվա բանակցություններից հետո՝ 2003 թվականին, պայմանագիրը երկարաձգվեց:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղօվկիանոսյան կղզիների խնամարկյալ տարածքի գոյության տարիներին Մարշալյան կղզիները կազմել են մեկ շրջան[27]։

Ներկայումս Մարշալյան կղզիները բաժանված են 33 մունիցիպալիտետի՝ Աիլինգինաե, Աիլինգլապալապ, Աիլուկ, Առնո, Աուր, Բիքար, Բիքինի, Բոկակ, Վոթո, Վոթիե, Ջաբաթ, Ջալուիթ, Ջեմո, Քիլի, Քվաջալեյն, Լաե, Լիբ, Լիքիեփ, Մաջուրո, Մալոելափ, Մեջիթ, Միլի, Նամորիք, Նամու, Ռոնգելափ, Ռոնգերիք, Թաքա, Ուջաե, Ուջելանգ, Ութիրիք, Էբոն, Էնիվեթոք, Էրիքուբ[28]։ Չորս շրջկենտրոններ՝ Մաջուրոն, Էբեյեն, Ջալուիթը և Վոթիեն տեղական ինքնակառավարման մարմիններ ունեն՝ ընտրովի խորհրդով, քաղաքապետով, նշանակովի գործիչներով և տեղական ոստիկանությամբ[29]։

Մունիցիպալիտետ Կոդ
ISO 3166-2
Բնակչություն,
մարդ (2011)
Մակերես,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Մարշալյան կղզիների մունիցիպալիտետներ
1 Աիլինգինաե 2,80 Մարշալյան կղզիների մունիցիպալիտետներ
2 Աիլինգլապալապ MH-ALL 1729 14,69 117,70
3 Աիլուկ MH-ALK 339 5,36 63,25
4 Առնո MH-ARN 1794 12,95 138,53
5 Աուր MH-AUR 499 5,62 88,79
6 Բիքար 0,49
7 Բիքինի 9 6,01 1,50
8 Բոկակ 3,24
9 Վոթո MH-WTH 97 4,33 22,40
10 Վոթիե MH-WTJ 859 8,18 105,01
11 Ջաբաթ MH-JAB 84 0,57 147,37
12 Ջալուիթ MH-JAL 1788 11,34 157,67
13 Ջեմո 0,16
14 Քիլի MH-KIL 548 0,93 589,25
15 Քվաջալեյն MH-KWA 11 408 16,39 696,03
16 Լաե MH-LAE 347 1,45 239,31
17 Լիբ MH-LIB 155 0,93 166,67
18 Լիքիեփ MH-LIK 401 10,26 39,08
19 Մաջուրո MH-MAJ 27 797 9,71 2862,72
20 Մալոելափ MH-MAL 682 9,82 69,45
21 Մեջիթ MH-MEJ 348 1,86 187,10
22 Միլի MH-MIL 738 15,93 46,33
23 Նամորիք MH-NMK 508 2,77 183,39
24 Նամու MH-NMU 780 6,27 124,40
25 Ռոնգելափ MH-RON 79 7,95 9,94
26 Ռոնգերիք 1,68
27 Թաքա 0,57
28 Ուջաե MH-UJA 364 1,86 195,70
29 Ուջելանգ 1,74
30 Ութիրիք MH-UTI 435 2,43 179,01
31 Էբոն MH-EBO 706 5,75 122,78
32 Էնիվեթոք MH-ENI 664 5,85 113,50
33 Էրիքուբ 1,53
Մարշալյան կղզիներ MH 53 158 181,42 293,01 Քարտեզ

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակ և տեղաբաշխվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի շենքեր և փոքր երեխաներ Մաջուրո ատոլում։
Մարշալյան կղզիների բնակչություն[30]
Մարշալյան կղզիների բնակչության աճի դինամիկան
Բնակչության կառուցվածք
Բնակչության թիվ 53 158 (2011, մարդահամար)
Բնակչության խտություն 293,01 (2011, մարդահամար)
Միջին տարիք ընդհանուր՝ 21
տղամարդ՝ 21
կին՝ 20,9 (2008, գնահատական)
Տարիքային կառուցվածք 0֊14՝ 40%
15֊59՝ 56%
60-ից բարձր՝ 4% (2011, մարդահամար)
Քաղաքային բնակչություն 73,8% (2011)
Ծնելիություն
Ծնելիության ընդհանուր գործակից 3,68% (2008)
Բնակչության աճի տեմպ 2,142% (2008)
Մահացություն
Մանկական մահացությունը 1000
նորածիններից
ընդհանուր՝ 26,36% (2008)
տղաներ՝ 29,58% (2008)
աղջիկների՝ 22,98% (2008)
Ընդհանուր մահացությունը 1000
մարդուց
ընդհանուր՝ 4,57% (2008)

Մարշալյան կղզիների առաջին պաշտոնական մարդահամարը տեղի է ունեցել 1920 թվականին։ Այդ ժամանակ կղզում ապրում էր 9800 մարդ[31]։ Ընդհուպ մինչև 1958 թվականը բնակչության թիվը դանդաղ էր աճում, սակայն 1958-1967 թվականներին բնակչության տարեկան աճը հասավ 3,4%-ի, իսկ արդյունքում նաև 4%-ի[31]։ Սակայն արդեն 1988-1989 թվականներին այդ ցուցանիշն ընկավ մինչև 1,5%-ի՝ չնայած այն հանգամանքին, որ ծնելիության մակարդակը շատ բարձր էր։ Բնակչության աճի նվազման միտումը կապված էր բնակչության արտագաղթի հետ՝ առաջին հերթին դեպի ԱՄՆ։ 1999 թվականի մարդահամարի համաձայն՝ կղզիների բնակչության տարեկան աճը նույն մակարդակի վրա էր մնում՝ 1,5%[32], իսկ 2008 թվականի գնահատականներով՝ աճեց մինչև 2,1%[12]։

1999 թվականի մարդահամարի տվյալներով՝ Մարշալյան կղզիների բնակչությունը կազմում էր 50 840 մարդ[33], ընդ որում պետության մայրաքաղաքում՝ Մաջուրո քաղաքում ապրում էր ավելի քան 25 000 մարդ[34]։

1999 թվականին Ռաթաք շղթայի կղզիներում ապրում էր 30 925 մարդ, իսկ Ռալիք շղթայի կղզիներում՝ 19 915 մարդ[35]։ Ամենախիտ բնակչությունը Մաջուրո ատոլում է՝ 6314 մարդ/կմ²։ Բնակչությամբ ամենանոսրը՝ Բիքինի և Ռոնգելափ ատոլները՝ 6 մարդ/կմ²[36]։

Մաջուրոյի գլխավոր փողոցը՝ Մեյն Ռոուդը։

2011 թվականի՝ վերջին մարդահամարի տվյալներով՝ Մարշալյան կղզիների բնակչությունը կազմում էր 53 158 մարդ[2]։

Վերջին տարիների ընդհանուր միտումը հեռավոր կղզիներից բնակչության հոսքն էր երկրի միակ քաղաքներ՝ Մաջուրո ատոլի Մաջուրո քաղաք և Քվաջալեյն ատոլի Էբեյե քաղաք[2]։ Այսպես, 1930 թվականին Մաջուրոյում բնակվում էր ընդամենը 753 մարդ, իսկ 2011 թվականին արդեն 27 797 մարդ (36,9 անգամ աճ), Էբեյեում 1930 թվականին բնակվում էր 19 մարդ, իսկ 2011 թվականին՝ 11 408 մարդ (600,4 անգամ աճ)[2]։ Սա ծանրաբեռնվածություն է առաջացնում կղզիների հողերի և ռեսուրսների վրա, հանգեցնում է ափի քայքայման, բացասական է անդրադառնում տեղական էկոհամակարգերի վրա, նպաստում է անդրենածին բուսական և կենդանական աշխարհների ոչնչացմանը։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի զգալի բարձրացման կամ կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում բնակչության տեղաբաշվածությունն առանձին կղզիներում կարող է հանգեցնել սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքների։

2011 թվականի տվյալներով քաղաքներում բնակչության թվի աճի ֆոնին երկրի հեռավոր կղզիներում բնակչության աճը 1999 թվականի հետ համեմատած՝ նկատվում է միայն Ջալուիթ, Լաե, Լիբ, Ռոնգելափ, Ութիրիք կղզիներում և կազմում է 1%-ից էլ քիչ, իսկ այլ կղզիներում տեղի էր ունենում բնակչության թվի նվազեցում[2]։

2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության 51,2%-ը (27 243 մարդ) տղամարդիկ էին, իսկ 48,8%-ը (25 915 մարդ)՝ կանայք[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության 73,8%-ը՝ բնակվում էր քաղաքներում, իսկ 26,2%-ը՝ գյուղական բնակավայրերում[37]։

2011 թվականի տվյալներով՝ բնակչության 40%-ը կազմում են մինչև 14 տարեկան երեխաները, 56%-ը՝ 15-59 տարեկանները, 4%-ը՝ 59 տարեկանից բարձր անձինք[2]։ 1999 թվականին տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում էր 65,7 տարի, կանանցը՝ 69,4 տարի[33]։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների բնակչության բացարձակ մեծամասնությունը մարշալցիներ են։ Միկրոնեզական ժողովուրդ է, որը բաժանվում է 2 էթնիկ խմբի՝ ռայլիք և ռախթաք (աշխարհագրորեն փոքր-ինչ այլ արտասանություն ունի՝ Ռալիք և Ռաթաք․ այսպես են կոչվում երկրի երկու հիմնական շղթաները)։

Երկրում ապրող արտասահմանցիների թիվը կազմում է ընդամենը 2,3%, որը խաղաղօվկիանոսյան պետությունների շրջանում Հյուսիսային Մարիանյան կղզիներից հետո ամենացածր ցուցանիշն է[38]։ Ամենախոշոր ոչ մարշալյան էթնիկ խումբը կոսրաեն է՝ Կարոլինյան կղզիների Կուսաիե կղզուց[39]։ Մարշալյան կղզիներում բնակվում են նաև ամերիկացիների և ֆիլիպինցիների ոչ մեծ խումբ։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի անգլերենից՝ Մարշալյան կղզիների պաշտոնական լեզուն մարշալերենն է, որը պատկանում է միկրոնեզական լեզուներին։ 1979 թվականին լեզվակիրների թիվը 43 900 մարդ էր[40]։

Օգտագործվում է լատինական այբուբենը՝ համալրված տարբերիչ նշաններով։ Բաղկացած է 22 բաղաձայնից (գումարած 1 ետնաքիմքային հնչյուն, որը գրաձևի մեջ չի արտացոլվում) և 4 ձայնավոր, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի ալլոֆոն։ Մարշալերենի ուղղագրությունը կայուն չէ։ Բացի ուղղագրության ընդունված մի քանի տարբերակների՝ գրաձևը դրանցից յուրաքանչյուրում անհետևողական է։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիներում գերիշխող կրոնը քրիստոնեությունն է, որն արշիպելագում տարածվել է 19-րդ դարում։ Առաջին միսիոներներից էին Բոսթոնի կոնգրեգացիոնալիստները, որոնք ոտք դրեցին Էբոն ատոլ 1857 թվականին[20]։ Առաջին կաթոլիկ միսիոներները Մարշալյան կղզիներ եկան 1899 թվականին, որի արդյունքում Ջալուիթ ատոլում եկեղեցի կառուցեցին[20]։

2008 թվականին բողոքականները կազմում էին 54,8%, Աստծո Ասամբլեայի հետևորդները՝ 25,8%, կաթոլիկները՝ 8,4%, մորմոնները՝ 2,1%[12]։

Քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիները ինքնակառավարվող[41]ազատ ասոցիացիայի պետական կառույց է ԱՄՆ-ի հետ[28]: Սահմանադրությունը, որը ընդունվել է 1979 թվականի մայիսի 1-ին, սահմանում է հանրապետական կառավարման ձևը, իր մեջ ներառում է բրիտանական և ամերիկյան քաղաքական համակարգերի հատկանիշները:

Անկախությունը ստանալուց հետո 1983 թվականին, երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում շարունակվեց սերտ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:  1986 թվականի նոյեմբերին ստորագրվեց Ազատ ասոցիացիայի պայմանագիր, որը գործում էր 15 տարվա ընթացքում: Ըստ նրա, Մարշալյան Կղզիների Հանրապետությունը կարող է իրականացնել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, մինչդեռ ֆինանսների համար պատասխանատու էր ԱՄՆ-ն, որոնք նաև պահպանել են իրենց բացառիկ իրավունքը ԱՄՆ-ի զինված ուժերը Կվաջալեյն օղակակաղզում տեղակայելու համար[42]: Երաշխավորվում էր միջուկային փորձարկումների ամերիկյան ծրագրի պահպանումը[42]:Այդ զիջումների դիմաց ԱՄՆ-ն ստանձնեց Կղզիների պաշտպանությունը, երաշխավորվում էր Մարշալյան Կղզիների  մուտքը դեպի ԱՄՆ-ի դաշնային ծրագրեր, մարշալացիներին իրավունք տրվեց ապրել և աշխատել ԱՄՆ-ի տարածքում: Ընդ որում ԱՄՆ-ն Կղզիներին հատկացրեց զգալի դրամական միջոցներ: 1987 թվականին՝ $48 մլն, 2001-2002 թվականներին կազմել է 34,7 մլն դոլար, այսպիսով, 1987-ից 2002 թվականներին  Մարշալյան Կղզիների պետական բյուջեն 70% -ով բաղկացած էրԱՄՆ-ից ստացված  միջոցներից[42]: Պայմանագրի գործողությունը լրացել է 2002 թվականին: Ազատ ասոցիացիայի նոր պայմանագիրը 20 տարի ժամկետով ստորագրվել է 2003 թվականի դեկտեմբերի 6-ին: Ըստ նրա ՝ ԱՄՆ-ն պարտավորվել է շարունակել Մարշալյան Կղզիների տնտեսության ֆինանսավորումը (գումարները նախօրոք սահմանված էին պայմանագրում)[43]:

Օրենսդիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների խորհրդարանի շենքը

Բարձրագույն իշխանության օրենսդիր մարմին՝ ազգային ժողով, որը բաղկացած է երկու պալատներից, առաջնորդներ խորհրդից (մրշ․՝ Council of Iroij, վերին պալատ) և նիտիժելներից (մրշ․՝ Nitijela, ստորին պալատ)[29]:

Օրենսդիր իշխանությամբ օժտված է խորհրդարանի ստորին պալատը[44], որը բաղկացած է 33 պատգամավորներից[45]: Պալատի լիազորությունների ժամկետը 4 տարի է[46]: Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի թեկնածու կարող է միայն դառնալ 21 տարին լրացած Մարշալյան կղզիների քաղաքացի[47]: Պատգամավորներն ընտրվում են  ըստ համընդհանուր ընտրական իրավունքի[48]: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է ձայների պարզ մեծամասնությունը[49]: Ընտրություններից հետո առաջին նիստին ստորին պալատի ներկա անդամները իրենց կազմից ընտրում են խոսնակին և նրա տեղակալին[50]: Պալատի հերթական նստաշրջանը սկսվում է հունվարի առաջին երկուշաբթին և տևում է 50 օր[51]: Նախագահն իրավունք ունի ցրել ստորին պալատը կրկնակի արտահայտվելու անվստահության դեպքում (եթե երկու անգամն էլ նոր նախագահը չի ընտրվել), ինչպես նաև այն դեպքում, եթե 30 օրվա ընթացքում նախագահի ընտրություններից հետո չի հաջողվել ձևավորել Կաբինետ[52]:

Վերին պալատը կամ Առաջնորդների խորհուրդը օժտված է խորհրդակցական գործունեությամբ[53]. այն կարող է քննարկել ցանկացած հարց, որը վերաբերում է Մարշալյան կղզիներին, և արտահայտել է իր կարծիքը Նախարարների կաբինետին, ինչպես նաև պահանջել վերանայելու  ցանկացած օրենք, որը վերաբերվում է հասարակ իրավունքին, ավանդական պրակտիկային կամ  հողի տիրապետման իրավունքներին և ընդունված խորհրդարանի ստորին պալատի երրորդ ընթերցմամբ[54]:

Առաջնորդներ խորհուրդը բաղկացած է 12 ներկայացուցիչներից (մրշ․՝ Iroijlaplap)՝ Ռալիկ և Ռատակ շրջաններից: Ռալիկից՝ (առանց Ուջելանգի) ներկայացնում են 4 մարդ, Ուջելանգ, Միլի, Արնո, Մեջիթ, Մաջուրո, Աիրոկ, Լիկիեպ շրջանները ներկայացնում են ամեն շրջանից մեկ մարդ: Աուր, Մալոելապ, Վոտյե, Ուտիրիկ և Աիլուկ կղզիները ունեն մեկ ներկայացուցիչ[55]: Խորհրդի առաջին նիստում ներկայացուցիչներից գաղտնի քվեարկությամբ ընտրվում է Առաջնորդների խորհրդի նախագահը և նրա տեղակալը[56]:

Գործադիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև Մարշալյան կղզիների նախագահների ցանկ

Մարշալյան կղզիների սահմանադրության համաձայն պետության ղեկավարը նախագահն է[57], որը ընտրվում է անդամների կազմից խորհրդարանի ստորին պալատի  պատգամավորների կողմից հենց առաջին ընտրությունների նիստից հետո[58]: Ընտրված է համարվում ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն: 2016 թվականի հունվարից երկրի նախագահն է Կաստեն Նեմրան:

Հիլդա Հեյն` Մարշալյան կղզիների հանրապետության նախագահ եւ գնդապետ Ջերի Ֆառնսվորթը։ Արթիլլինգի նահանգային գերեզմանատանը, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին

Մարշալյան կղզիների գործադիր իշխանությունը գտնվում է Կառավարության վարչապետի ձեռքում, որի անդամները երկրի խորհրդարանի առջև միասին են կրում պատասխանատվությունը[59]։  Կառավարության կազմը ներառում է Մարշալյան կղզիների նախագահին, որը միաժամանակ պետք է լինի երկրի խորհրդարանի ստորին պալատի անդամ, և պալատի այլ անդամներ, որոնք ընտրվում են համապատասխան նախարարների հետ[60]: Նախարարների թեկնածուները, որոնք շուրջ պետք է լինեն  6-ից ոչ պակաս ( ֆինանսների նախարարների, արտաքին գործերի, կապի և տրանսպորտի, ռեսուրսների զարգացման, սոցիալական ապահովության, հասարակական աշխատանքների թեկնածությունը[59]) և 10-ից ոչ ավելի, առաջադրվում են երկրի նախագահի կողմից՝ պալատի ստորին կազմից, ապա ներկայացվում են պալատի խոսնակին, որը արդեն նշանակում է նրանց որպես նախարարներ[61]: Եթե նախագահը իր ընտրվելուց հետո 7 օրվա ընթացքում  չի առաջադրել առնվազն 6 նախարարների թեկնածությունը, ապա նախագահը հեռացվում է պաշտոնից, և անցկացվում են նոր նախագահական ընտրություններ[62]:

Կաբինետը իրականացնում է ընդհանուր ուղղությունը և վերահսկողությունը պետական իշխանության կողմից, ներկայացնում է խորհրդարանի ստորին պալատում օրինագծերը, որոնք անհրաժեշտ են կամ ցանկալի քաղաքականության իրականացման և Կառավարության որոշումների համար, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում  տուրքերի կամ պետական բյուջեի այլ աղբյուրների և ծախսերի բարձրացման մասին: Կաբինետը հաշվետու է խորհրդարանի ստորին պալատին պետական բոլոր ծախսերի համար, պատասխանատվություն է կրում երկրի արտաքին քաղաքականության (այդ թվում՝ պայմանագրերի համար), խորհրդարանի ստորին պալատի հավանությամբ  ստորագրում է միջազգային պայմանագրերը  և նշանակում Մարշալյան կղզիների դեսպաններին և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, պատասխանատվություն է կրում միջոցների ընդունման համար, որոնք անհրաժեշտ են երկրի անվտանգության ապահովման համար, պայմանով թույլ չտալու խաղաղ ժամանակ երկրի զինված ուժերի տեղակայմանը: Կաբինետը օժտված է ներման իրավունքով, Կաբինետը պատասխանատվություն է կրում Մարշալյան կղզիների առողջապահության համակարգում հիվանդանոցների և այլ հաստատությունների, երկրի կրթական համակարգում պետական դպրոցների, այլ ինստիտուտների ստեղծման և պահպանման համար, որոնք անհրաժեշտ են Մարշալյան կղզիների բնակչության բարձր կենսամակարդակի պահպանման, նրանց իրավունքների ապահովման, տնտեսական, սոցիալական ու մշակութային բարեկեցության համար[63]:

Դատական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների դատական համակարգը անկախ է օրենսդիր և գործադիր իշխանությունից: Երկրի դատական մարմինների համակարգը ներառում է Գերագույն դատարանը, Բարձրագույն դատարանը, ավանդական իրավական դատարանը (անգլ.՝ Traditional Rights Court), շրջանային դատարաններ (անգլ.՝ District Courts), համայնքային դատարաններ (անգլ.՝ Community Courts) և օրենքի համաձայն ստորադաս այլ դատարանները[64]: Մարշալյան կղզիների ցանկացած դատարան իրավունք ունի կայացնել որոշում, սահմանել կանոններ, հրամաններ, ընթացակարգային հրահանգներ, որոնք չեն հակասում գործող օրենսդրությանև և անհրաժեշտ են արդարադատության և Սահմանադրության իրականացման համար[65]:

Մարշալյան կղզիների Գերագույն դատարանը  գրավոր արտադրության բարձրագույն դատարանն է, որը սահմանված է սահմանադրությամբ և օժտված վերաքննիչ իրավասության իրավունքով կայացնելու վերջնական որոշումները բոլոր գործերում, որոնք քննվել են այլ դատարանների կողմից[66]: Գերագույն դատարանը բաղկացած է նախագահող դատավորից և մյուս դատավորներից, որոնց թիվը տրվում է ընթացիկ օրենսդրությամբ:

Մարշալյան կղզիների բարձրագույն դատարանը սահմանվել է սահմանադրությամբ և օժտված է ընդհանուր իրավասության օրենքի և փաստի տարաձայնությունների հարցերի վերաբերյալ[67]: Բարձրագույն դատարանը կազմված է նախագահող դատավորից և մյուս դատավորներից, որոնց թիվը տրվում է ընթացիկ օրենսդրությամբ: Դատարանը քննում է դատարանների բողոքարկման որոշումները, ստուգում  կառավարական հաստատությունների որոշումների օրինականությունը, եթե այլ բան նախատեսված չէ նշված օրենքով[67]:

Գերագույն և Բարձրագույն դատարանների դատավորները նշանակվում է Նախարարների կաբինետըդատական հանձնաժողովի  ծառայության  առաջարկությամբ (անգլ.՝ Judicial Service Commission) խորհրդարանի ստորին պալատի հավանությամբ[68]: Դատավորի տարիքային սահմանափակումը՝ 72 տարեկան[68]:

Ավանդական իրավական դատարանը սահմանված է սահմանադրությամբ, և բաղկացած է երեք կամ ավելի դատավորներից, որոնք ներկայացնում են բոլոր հողային իրավունքների դասակարգերը՝ գերագույն առաջնորդի (մրշ․՝ Iroijlaplap), ավելի ցածր առաջնորդի կարգավիճակով (մրշ․՝ Iroijedrik), համայնքային/աշխատանքային կլանների ղեկավարներ (մրշ․՝ Alap), համայնքային/աշխատանքային (մրշ․՝ Dri Jerbal)[69]: Ավանդական իրավական դատարանի իրավասության մեջ ներառված է այն հարցերի քննարկումը, որոնք կապված են մարշալցիների տիտղոսներ կամ հողային իրավունքների որոշմամբ, ինչպես նաև օրինական շահերը, որոնք ամբողջությամբ կամ մասամբ որոշվում են Մարշալյան կղզիներ Հանրապետությունում  առկա հասարակ իրավունքից և ավանդական պրակտիկայից[70]:

Ընտրատարածքային դատարանները քննում են քաղաքացիական հայցերը, գումարները, որոնք գերազանցում են $10 000՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերվում են Բարձրագույն դատարանի ծովային հարցերի վարմանը, ինչպես նաև հողային վեճերի  գործերը: Համայնքային դատարանները  գործում են երկրի մարզերում: Նրանք դիտարկում են հայցերը, գումարները, որոնք չեն գերազանցում $200[71]:

Ընտրատարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական իրավունքներ ունեն Մարշալյան կղզիների 18 տարին լրացած քաղաքացիները[48]: Իրավունք չունեն մասնակցել ընտրություններին հոգեկան շեղումներ ունեցող, ազատազրկման վայրերում և քրեական պատժից պայմանական ազատազրկված անձինք[72]: Ընտրողը կարող է քվեարկել միայն մեկ ընտրատարածքում, որտեղ նա բնակվում է կամ ունի հողամաս[73]:

Երկիրը բաժանված է 24 ընտրական օկրուգի: Մաջուրո շրջանը  խորհրդարանում ներկայացնում են 5 պատգամավոր, Կվաջալեյնը՝ 3 պատգամավոր, Աիլինգլապլապ, Առնոն, Ջալուիտը՝ 2 պատգամավոր,Աիլուկը, Աուրը, Բիկինի Կիլին, Վոտոն, Վոտյեն, Ջաբաթը, Լաեն, Լիբը, Լիկիյեպը, Մալոելապը, Մեջիթը, Միլին, Նամորիկը, Նամուն, Ռոնգելապը, Ուջաեն, Ուտարիկը, Էբոն, Էնևետակ Ուջելանգը՝ 1 պատգամավոր[45]: Այլ անմարդաբնակ կղզիներ ներառված են այն ընտրատարածքներում, որոնց հետ նրանք սերտ կապված են (ըստ ավանդույթների, սովորույթների)[45]: Երկրի խորհրդարանը կարող է փոփոխել  ինչպես պատգամավորների թիվը խորհրդարանում, այնպես էլ ընտրատարածքների սահմանները: Ընդ որում ընտրատարածքներում պետք է բնակվեն մոտավորապես բնակիչների նույն թվաքանակը, թեև, կարող է նաև հաշվի առնվել աշխարհագրական առանձնահատկությունները, համայնքի շահերը, վարչական և ավանդական շրջանների առկա սահմանները, հաղորդակցության միջոցները և բնակչության շարժունակությունը[74]:

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Սահմանադրության  ցանկացած օղակակղզու կամ կղզու բնակչությունը, որը օղակակղզու մասը չի կազմում, տեղական ինքնակառավարման համակարգի իրավունք ունի, որը գործում է Մարշալյան կղզիների գործող օրենսդրությանը համաձայն[75]: Ընդ որում, տեղական ինքնակառավարումը տարածվում է ոչ միայն ցամաք  օղակակղզու/կղզու վրա, այլ նաև ծովի և կղզու ներքին ջրերի ծովային հատակը (այսինքն ծովածոց) և օվկիանոսի կղզին ողողող ջրերը, որից հաշվառվում են օղակակղզու կամ կղզու տարածքային ջրեր[76]:

Քաղաքական կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Մարշալյան կղզիներում բացակայում են որևէ ձևականորեն կազմակերպված քաղաքական կուսակցությունները[77]: Նրանք, որոնք կոչվում են կուսակցություններ, ավելի շատ նման են խմբակցության կամ խմբի, որոնք գործում են ի շահ որոշ ներկայացուցիչների հետաքրքրությունների շրջանակներում[78]: Նրանց մոտ բացակայում են շտաբները, պաշտոնական գաղափարախոսությունը կամ կուսակցական կառույցները: Երկրի երկու  համընդհանուր կուսակցություններն են  Կաբուայի կուսակցությունը կամ Aelon Kein Ad (մարշալերենից թարգմանաբար մեր կղզիները) և Միացյալ դեմոկրատական կուսակցությունը։ Երկրում գործում է նաև մեկ այլ կուսակցությունը Միավորված ժողովրդական կուսակցությունն է, որը 2008 թվականի հունվարին Կաբուա կուսակցության հետ ձևավորել է Մարշալյան կղզիների կառավարությունը[79]:

Զինված ուժեր և ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիներ Հանրապետությունում բացակայում են մշտապես գործող զինված ուժերը: Սակայն, համաձայն Ազատ ասոցիացիայի պայմանագրի,  երկրի անվտանգության ու պաշտպանության  պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն[80]: Նրանք պետք է պաշտպանեն  Մարշալյան կղզիներ Հանրապետությունը և նրա քաղաքացիներին դրսի հարձակումներից և սպառնալիքներից, խոչընդոտել  ցանկացած երրորդ պետության կողմից  Մարշալյան կղզիների ռազմական անձնակազմի կամ ռազմական նպատակների համար հասանելիության և օգտագործման համար, ստեղծել և օգտագործել ռազմական նշանակության տարածքները և շինությունները պայմանագրի պայմանների համաձայն[81]: ԱՄՆ-ն կարող է նաև իրականացնել ռազմական գործողություններ հողում, ջրում և Մարշալյան կղզիների օդային տարածքում[82]: Եթե այլ բան նախատեսված չէ, ԱՄՆ-ն չպետք է անցկացի դետոնացիա կամ երկրի տարածքում տեղակայի միջուկային կամ ցանկացած այլ զանգվածային ոչնչացման զենք, ինչպես նաև ռադիոակտիվ, քիմիական կամ կենսաբանական նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել Մարշալյան Կղզիների բնակչության առողջությանը կամ անվտանգությանը[83]:

Ներքին անվտանգությունը ապահովում են ազգային ոստիկանությունը: 2004 թվականին Բարձրագույն դատարանում քննվել է 100 քրեական գործ (2000 թվականին՝ 160)[84]. Մաջուրո և էբեյնե քաղաքների ոստիկանության կողմից ձերբակալվել է 3587 մարդ[85]:

Արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ-ի հետ Մարշալյան կղզիների հանրապետության ազատ ասոցիացիայի պայմանագրի, երկիրն իրավունք ունի անցկացնել անկախ արտաքին քաղաքականություն իր անունից, բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերից[86]։ Մարշալյան կղզիները կարող են անցկացնել իրենց սեփական արտաքին քաղաքականությունը ծովային իրավունքի եւ ծովային ռեսուրսների հարցերում, կառուցել այլ երկրների հետ առեւտրային, դիվանագիտական, հյուպատոսական, տնտեսական, առեւտրային, բանկային, փոստային, կապի եւ մշակութային հարաբերություններ, հարաբերություններ, որոնք կապված են քաղաքացիական ավիացիայի հետ, ինչպես նաեւ բանակցել այլ երկրների հետ, միջազգային եւ միջկառավարական կազմակերպությունների հետ երկրի զարգացման համար դրամաշնորհներ եւ վարկեր ստանալու նպատակով[87]։ Մարշալյան կղզիների հանրապետությունը կարող է իր անունից ստորագրել միջազգային պայմանագրեր եւ համաձայնագրեր այլ երկրների կառավարությունների եւ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ[88]։

ԱՄՆ կառավարությունը պետք է փոխադարձ համաձայնությամբ աջակցի Մարշալյան կղզիների հանրապետության կառավարության հայտերին անդամակցության կամ տարածաշրջանային եւ միջազգային այլ կազմակերպություններում մասնակցությանը[89]։ Մարշալյան կղզիները պետք է խորհրդակցեն ԱՄՆ կառավարության հետ արտաքին քաղաքականության հարցերում[89], իսկ ԱՄՆ կառավարությունը խորհրդակցի Մարշալյան կղզիների հանրապետության կառավարության հետ այն հարցերում, որոնք կապված են Մարշալյան կղզիներին[90]։ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու չէ Մարշալյան կղզիների հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտում, բացառությամբ այն դեպքերի, երբ երկու կողմերը հստակ համաձայնություն ունեն ձեռք բերված[91]։ Մարշալյան կղզիների կառավարության խնդրանքով Միացյալ Նահանգները պետք է նաեւ հյուպատոսական օգնություն տրամադրի Մարշալյան կղզիների քաղաքացիներին[92]։

Մարշալյան կղզիների Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է պահպանում 72 երկրների հետ, ներառյալ Ռուսաստանը[93]։ Այնուամենայնիվ, միայն ԱՄՆ, Թայվանը[94] և Ճապոնիան[95] ունեն իրենց դեսպանատները Մանջուրոյում։ Մարշալյան կղզիների հանրապետությունը դեսպանատուն ունի ԱՄՆ-ում (Վաշինգտոնում), Ֆիջիում, Ճապոնիայում, հյուպատոսարան Հավայան կղզիներում Գոնոլուլուում և ներկայացուցչություն Թայվանում և ՄԱԿ-ում[96]։ Ռուսաստանի և Մարշալյան կղզիների հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի օգոստոսի 6-ին[93]։ Այնուամենայնիվ, երկրի տարածքում չկա ռուսական դեսպանատուն։

Մարշալյան կղզիների հանրապետությունը ՄԱԿ-ի (1991 թվականի սեպտեմբերի 17-ից), Խաղաղօվկիանոսյան համայնքային քարտուղարության, Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի , Ասիական զարգացման բանկի, միջազգային կազմակերպություն Աֆրիկյան, Կարիբյան ավազանի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Մարշալյան կղզիները վիճարկում են Ուեյկ ատոլի նկատմամբ իրենց իրավունքների համար, որն այժմ հանդիսանում է ԱՄՆ տարածք[12]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների տնտեսություն[30]
$100 ԱՄՆ
Արժույթ 1 ԱՄՆ դոլար (USD) = 100 ցենտ
Բյուջետային տարի Օրացույցային տարի
Առևտրային կազմակերպություններ SPARTECA, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով
Վիճակագրություն
Իրավիճակը աշխարհում (դատելով Գնողունակության համարժեքությունից) 220-я (2001)
Համախառն ներքին արդյունք (Գնողունակության համարժեքություն) $115 մլն (2001)
Համախառն ներքին արդյունքի աճ 3,5 % (2005,)
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչ հաշվով (Գնողունակության համարժեքություն) $2900 (2005)
Գնաճ 3 % (2005)
Աշխատուժ 14 680 (2000)
Գործազրկություն 30,9 % (2000)
Ժողովրդական տնտեսության գլխավոր ճյուղեր ծառայությունների ոլորտ, գյուղատնտեսություն
Առեւտրային գործընկերներ
Արտահանում $9,1 մլն (2000)
Գլխավոր գործընկերներ (արտահանում) ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա, Չինաստան
Ներմուծում $54,7 մլն (2000)
Գլխավոր գործընկերներ (ներմուծում) ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Սինգապուր, Ֆիջի, Չինաստան, Ֆիլիպիններ
Պետական ֆինանսներ
Բյուջեի եկամուտներ $42 մլն (1999)
Բյուջեի ծախսեր $40 մլն (1999)

Մարշալյան կղզիների տնտեսական իրավիճակը բնութագրող հատկանիշները չեն տարբերվում Օվկիանիայի մյուս երկրների բնութագրերից` Հսկայական բացառիկ տնտեսական գոտի, սահմանափակ բնական ռեսուրսներ, հիմնական համաշխարհային շուկաներից հեռու լինելը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս[97]։ Երկիրը մեծապես կախված է Ասիական զարգացման բանկի, ԱՄՆ-ի եւ աշխարհի այլ երկրների կողմից հատկացված միջոցներից։ Հետեւաբար, Մարշալյան կղզիների պետական բյուջեի չափը մեծապես որոշվում է օտարերկրյա ֆինանսական օգնության չափով[98]։

Այնուամենայնիվ, վերջին տարիներին համեմատաբար տնտեսական կայունության է հասել երկիրը, թեպետև պահպանվել են տնտեսության թույլ կողմերը և արտաքին և այլ գործոնների այն բացասական ազդեցություննները, որոնք կարող են ի չիք դարձնել տնտեսական ձեռքբերումները[99]։ Մարշալյան կղզիներում գործարարների գործունեության առավել կայուն բաղադրիչներից են պետական սեկտորը և Կվաջալեյն օղակակղզում Ռեյգանի փորձարարական պոլիգոնում անցկացվող (ԱՄՆ) ֆինանսական և տնտեսական եկամուտները (ԱՄՆ)[99], որը նույնպես հանդիսանում է խոշոր գործատո (այնտեղ աշխատում են 1200-1300 մարշալցիներ)[100])։ Մարշալյան կղզիների տնտեսությունը բախվում է նաև այնպիսի լուրջ դժվարությունների, ինչպիսիք են պետական բյուջեի դեֆիցիտը, Վճարային հաշվեկշիռը եւ ներքին խնայողությունների ցածր մակարդակը[98]։ Վերջին տարիներին բարելավվում է գրանցվել նաեւ մասնավոր սեկտորում, բայց այն բավականաչափ չէ երկրում աճող գործազրկության խնդիրը լուծելու համար։ Պետական եւ մասնավոր սեկտորները շարունակում են զգայուն մնալ արտաքին շուկայի տատանումների նկատմամբ։ Օրինակ, այն բանից հետո, ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից եւ Ասիայում 2001 - 2004 թվականների թռչնագրիպի համաճարակից հետո կղզիներում կտրուկ նվազեց զբոսաշրջիկների թիվը։ Բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա նաեւ աճը վառելիքի գների, որն ամբողջությամբ ներկրվում է երկրում[99]։

Մարշալյան կղզիների կառավարության պաշտոնական տվյալների համաձայն 2007 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է մոտ $149 մլն[101], իսկ բնակչության մեկ շնչի հաշվով - $2851[101]։ Կղզիների ազգային տնտեսական աճը շատ անհավասար է։ 2007 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 2%, 2004 թվականին` 5.6%, այն դեպքում, երբ 1996 թվականից մինչև 1999 թվականը այն բացասական էր (1996 թվականին ` −10,3 %, 1999 թվականին` -2.9%)[102]։

Մարշալյան կղզիների տնտեսության գլխավոր սեկտորը ծառայությունների ոլորտն է և գյուղատնտեսությունը։ Զբոսաշրջությունը երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է։

2005 թվականի գնահատման, գնաճի մակարդակը երկրում կազմել է3 %[12]։

Ցածր հարկերի շնորհիվ երկիրը համարվում է ճանաչված Օֆշորային գոտի։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը Մարշալյան կղզիներում փոքր է, գյուղատնտեսությունը կարեւոր դեր է խաղում տեղական բնակչության կյանքում եւ երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։ Մշակման հարմար պիտանի հողը սահմանափակ է, որը պայմանավորված է օղակակղզիների փոքր մակերեսով եւ տեղական հողերի ցածր պտղաբերությամբ։

Սննդի մշակաբույսերը աճեցնում են տնային տնտեսությունները հիմնականում սեփական սպառման համար։ Առավել կարեւորներն են կոկոսյան արմավենին, հացի ծառը, պանդանուսը (լատիներեն՝ Pandanus), բանանը, տարոն (լատիներեն՝ Colocásia esculénta)։ Ի թիվս այլ տարածված մշակաբույսերի առանձնանում են արքայախնձորները, վարունգները, ձմերուկները, պատիճավոր պղպեղը, կաղամբը, լոլիկը, սմբուկը, դդումը եւ կարմիր պղպեղ։ Մսամթերքը բավարարում է միայն ներքին շուկան։

Առավել կարեւոր գյուղատնտեսական արտադրանքը կոպրան է, որն արտադրվում է հիմնականում արշիպելագի հեռավոր կղզիներում, որի համար Մարշալյան կղզիներ կառավարությունն այդ ապրանքի գինը սուբսիդավորում է, որպեսզի տեղական բնակչության բարեկեցությունն ապահովվի[103]։ Սուբսիդավորման իմաստն այն է, որ «Tobolar» պետական ընկերությունը տեղական արտադրողներից կոպրան գնում է շուկայականից ավելի բարձր գնով։ 2004 եւ 2005 թվականներին այս սուբսիդիաները հասել են 900.000 դոլարի։ 2004 թվականին Մարշալյան կղզիներում Թայվանի կողմից դրամաշնորհի շնորհիվ կոկոսի յուղի հետ միասին սկսեցին արտադրել օճառ եւ այլ ապրանքներ[104]։

Ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների կառավարությունը բնակչության աճից ելնելով ձկնորսության ոլորտը հայտարարել է տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը[97]։

Ափամերձ ձկնորսությունը կարեւոր դեր է խաղում մարշալցիների կյանքում։ Ձկների առանձին տեսակներից բացի առանձնակի արժեք են ներկայացնում է մի շարք խեցգետնակերպեր, հատկապես խաչափառներ, որոնք գնում են ներքին շուկա։ Նամորիկ եւ Մաջուրո օղակակղզիներում գործում է մարգարիտների մշակության ֆերմաներ, եւ Լիկիեպում՝ հսկա տրիդակնաների աճեցման կայաններ։

Երկրի արտահանման հիմքը թունա է, սակայն նրա որսը հիմնականում իրականացվում է օտարերկրյա նավերի կողմից, որոնց տրվում է Մարշալյան կղզիների բացառիկ տնտեսական գոտում ձկան որսի արտոնագիր։ Ընդ որում արտոնագրման եկամուտը հիմնականում կախված է եղանակային պայմաններից, օրինակ, երկրի ջրերում, ամենից շատ թունա է նկատվում Էլ Նինյոյի (իսպ.՝ El Niño) ընթացքում[97]։ Օրինակ, վերջին տարիների թունայի միգրացիայի ուղիների փոփոխության հետեւանքով ձկների որսի ծավալը կտրուկ նվազել է[105]։

Երկրի տնտեսության վրա բացասական է ազդել 2004 թվականին թունայի ֆիլե արտադրող գործարանի փակումը։ Այն ձեռնտու էր այն տեսակետից, որ աշխատանքով էր ապահովում 100-520 տեղացիների, ինչպես նաեւ մեծ հարկատու էր[104]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների ավտոմեքենայի համարանիշը 1985 թվականին սովորական ստիկեր էր

2007 Մարշալյան կղզիների մայրուղիների երկարությունը կազմել է 2,028 կմ (ներառյալ 75 կմ արագընթաց մայրուղիները)[12]։ Հանրապետությունում չկա երկաթուղային տրանսպորտ։

Ազգային ավիափոխադրողը «Air Marshall Islands» ընկերությունն է, որն իրականացնում է ներքին չվերթներ։ Ընկերությունը հիմնադրվել է 1980 թվականին «Մարշալյան կղզիների ավիաընկերություն» անունով, 1990 թվականին կիրառության մեջ է մտել ժամանակակից անվանումը[106]։

Մարշալյան կղզիների մյուս ավիաընկերություններից են «Continental Airlines» («Կոնտինենտալ ավիաուղիներ», որը չվերթներ է իրականացնում Հոնոլուլուից եւ Գուամ կղզուց դեպի Մաջուրո եւ Կվաջալեյն կղզիներ) եւ «Our Airline/Air Nauru» (թռիչքներ Բրիսբենից Ավստրալիա եւ Նադի (Ֆիջի))[107]։ 2007 թվականին երկրում գործում էր 15 օդանավակայան, սակայն միայն չորսն ունեն ասֆալտապատ վազքուղի[12]։

Մաջուրո կղզում գործում է հասարակական տրանսպորտ (չարտերային ավտոբուսներ), բայց ամենատարածված տրանսպորտային միջոցը տաքսին է)։ Ուղեվարձը տատանվում է 50 ցենտից մինչեւ 2 դոլար (կղզու հեռավոր կետերի միջեւ), իսկ վարորդն իրավունք ունի ճանապարհին այլ ուղեւորներ վերցնել։ Ծովային հաղորդակցությունը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային, իրականացնում է «Central Pacific Maritime Agency» գործակալության կողմից[108]։ Երկրի խոշորագույն նավահանգիստը Մաջուրոն է։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների մամուլը ներկայացվում է ընդամենը երկու հրատարակությամբ` «Մարշալյան կղզիների թերթը» («Marshall Islands Gazette») պատկանում է երկրի կառավարությանը եւ ամսվա կտրվածքով հրատարակվում է մեկ անգամ։ «The Marshall Islands Journal» պարբերականը մասնավոր է եւ հրապարակվում է շաբաթական մեկ անգամ անգլերենով եւ մարշալերենով[109]։

Կղզիներում գործում է AM կայանը, երեք գերկարճալիք FM CCIR կայանները։ V7AB (պատկանում է Մարշալյան կղզիների կառավարությանը), V7AA (կրոնական ռադիոալիք), '«Micronesia Heatwave» (մասնավոր)[109]։ Երկրի որոշ մասերում հնարավոր է բռնել Կվաջալեյն օղակակղզու վրա գտնվող ԱՄՆ ռազմական հեռուստաալիքի ռադիոազդանշանը[12]։ MBC TV ալիքը պետական է։

Կղզիների վրա հասանելի են տարբեր տեսակի հեռահաղորդակցության ծառայություններ` տելեքս, հեռախոս, ինտերնետ։ Մաջուրո և Կվաջալեյն օղակակղզիներում կանոնավոր հեռախոսային հաղորդակցություն կա։ Մյուս կղզիների հետ հնարավոր է կապվել արբանյակային կամ ռադիո հեռախոսային միջոցով[12]։ 2004 թվականին երկրում 4500 տնային հեռախոսներ կային եւ 600 բջջային հեռախոս։ 2006 թվականից Մարշալյան կղզիներում ինտերնետի օգտատերերը 2200 էին[12]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների տնտեսության զբոսաշրջային սեկտորը շարունակում է մնալ սաղմնային վիճակում, քանի որ երկիր եկող զբոսաշրջիկների թիվը մնում է բավականին ցածր Միկրոնեզիայի այլ երկրների համեմատ։ Զբոսաշրջիկների հիմնական հոսքը ուղղված է Մաջորո կղզի։ 2004 թվականին կղզի այցելել է 9007 մարդ, 2001 թվականին` 5,444 մարդ, 1999` 6,116 մարդ[110]։ Արշիպելագ այցելողները հիմնականում ԱՄՆ եւ Ճապոնիայի քաղաքացիներ են։ 2003 թվականին ԱՄՆ-ից արձակուրդ եկածների ընդհանուր թիվը նվազել է 3% -ով, իսկ Ճապոնիայից այն աճել է մոտ 2.5% -ով[111]։ Օտարերկրացիների համար հանգստի հիմնական տեսակներն են դայվինգը, սպորտային ձկնորսությունը, մշակութային տուրիզմը, զբոսանավի վրա լողալը։

Զբոսաշրջության զարգացումը բացասական ազդեցություն են ունենում մի քանի գործոններ. դեպի Մարշալյան կղզիներ թռիչքի չափազանց բարձր արժեքը եւ տևողությունը, թերզարգացած ենթակառուցվածքները[111]։

ԱՄՆ եւ նրանց տարածքների քաղաքացիները, Պալաուի, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորում երկրների, այդ թվում, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիները մուտքի արտոնագիր ստանալու կարիք չունեն։ Ճապոնիայի, Կորեայի, Տայվանի եւ Ֆիլիպիններ քաղաքացիները երկիր մտնելու մուտքի արտոնագիր ստանում են, որի վավերականության ժամկետը չի կարող գերազանցել 30 օր։ Զբոսաշրջիկները պետք է ունենան վերադարձը տոմս եւ անձնագիր, որի վավերականության ժամկետը մինչեւ մեկ տարի է։ Այլ երկրների քաղաքացիների համար պահանջում է հետադարձ վիզայով անձնագիր եւ հետադարձ տոմս[112]։

10$ 1995

Արտաքին տնտեսական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիների հիմնական արտահանումը գյուղատնտեսական արտադրանքն է (կոպրա, կոկոսի յուղ, ձուկ)։ Երկիրը կախված է սննդամթերքի, արդյունաբերական արտադրանքի, մեքենաների եւ վառելիքի ներմուծումից: Ներմուծման ծավալները շատ անգամ գերազանցում են արտահանման ծավալներից։ 2000 թվականին արտահանման ծավալը կազմել է 9.1 մլն դոլար, ներմուծումը `54.7 մլն դոլար[12]։

2003 թվականի դրությամբ հիմնական ներմուծող գործընկերներն էին մայրցամաքային ԱՄՆ-ն (54.1%), Ավստրալիան (13.4%), Գուամը (11.3%), Ճապոնիան (4, 9%), Նոր Զելանդիան (3.4%), Հոնկոնգը (3.3%), Տայվանը (2.9%)[113]։ Արտահանման հիմնական գործընկեր երկններն են ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրիալիա, Չինաստան[12]։

Դրամավարկային համակարգ եւ ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

դրամ Էլվիս Փրեսլիի պատվին

Մարշալյան կղզիների դրամական միավորը ԱՄՆ դոլարն է։

2007 թվականի բյուջեի համապատասխան ծախսերը կազմել են $ 99.9 մլն, իսկ եկամուտները (ներառյալ օտարերկրյա մուտքերը)` 98.9 մլն դոլար[114]։

2004 թվականի բյուջեի եկամուտների համաձայն բյուջեի եկամուտները կազմել են ԱՄՆ-ի հետ ազատ ասոցացման համաձայնագրի պայմաններով դրամական միջոցներ` 31%, դաշնային եւ այլ դրամաշնորհներ` 26%, հարկեր` 25%, միջուկային զենքի վնասների համար հավատարմագրային նպատակային` 5%, այլ աղբյուրներ` 13%[115]։ Ծախսերի հիմնական մասը տրամադրվել է կրթությանը (28%), առողջապահությանը (20%), հատուկ հատկացումներին (7%), միջուկային վնասի փոխհատուցման պահանջների հետ կապված ծախսերին (6%), մաշվածության ծախսերին (6%), տրանսպորտին եւ ենթակառուցվածքներին (4 %), սպասարկման ծախսերի պարտքերին (1%), այլ ծախսերին `28%[115]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիներում դեռ նախքան եվրոպացիների ի հայտ գալը տեղաբնակները բաժանվում էին առանձին խմբերի, որոնց անդամներն օժտված էին որոշակի իրավունքներով և պարտականություններով։ Մարշալյան համայնքի սոցիալական կազմի հիմքում ընկած էր հողի սեփականության հարցը։ Յուրաքանչյուր բնակավայր կազմված էր մի քանի մայրաժառանգ տոհմերից։ Սոցիալական կազմի հիմնական ձևը ցեղն էր, որն իրենից ներկայացնում էր մի խումբ մարդկանց, որոնք իրենց ծագումը վերագրում էին ընդհանուր նախնուն և կառուցված էին մայրաժառանգ համակարգի վրա, որտեղ բոլոր հողային իրավունքները փոխանցվում էին մայրական գծով[116]։ Տոհմի գլուխը, որը սովորաբար ցեղի գլխավոր գծի տղամարդն էր, ղեկավարում էր տոհմին պատկանող հողատարածքները[117]։ Հողային սեփականությունն իրենից ներկայացնում էր ոչ մեծ հողատարածք, որը ձգվում էր ծովալճակից օվկիանոսային առափ։ Մեկ կամ մի քանի հողային սեփականություններ գտնվում էին մայրաժառանգ գծի վերահսկողության տակ։ Տեղական առաջնորդներն իրավունք ունեին ամբողջ ատոլի կամ դրա մի մասի (մոտու) վրա։ Տոհմերի ղեկավարները կազմակերպում և ղեկավարում էին մարդկանց գործունեությունը, մեկ տոհմի շրջանակներում ցեղերին օգտագործման համար հողեր էին տրամադրում, ինչպես նաև կազմակերպում և հետևում էին համայնքային աշխատողների աշխատանքին, որոնք տեղական առաջնորդներին ապահովում էին սննդով, նրանց տարատեսակ ընծաներ էին տալիս։ Համայնքային աշխատողներն ունեին հողային իրավունքներ, սակայն տոհմի ղեկավարը դրանք մշտապես վերաբաշխում էր։ Մշտական հողային իրավունքներ ուներ միայն տեղի առաջնորդը, սակայն այնքան ժամանակ, մինչև նրան չի հաղթում մեկ այլ առաջնորդ։

Մշակույթ և կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի կղզիների միմյանցից զգալի հեռավորության վրա գտնվելը, ձուկը որպես հիմնական սննդամիջոց, պայմանավորել են բնակչության վարպետությունը ձկնորսության ոլորտում, այդ թվում՝ կանոեի պատրաստման մեջ, որոնք կարող են զգալի տարածություններ հաղթահարել։ Մարշալցիները հրաշալի ծովագնացներ են, որոնք դարեր շարունակ սովորել են ճանապարհորդել՝ կողմնորոշվելով աստղերի, ամպերի, ընթացքի, թռչունների և նույնիսկ օվկիանոսի գույնի օգնությամբ[118]։

Ավանդական կանոեները պատրաստվում էին հացի ծառից՝ կոկոսյան արմավենից հյուսվածքներով։ Առագաստները կարում էին կանայք պանդանուսի տերևներից[118]։ Ընդհանուր առմամբ գոյություն ուներ աութրիգերով կանոեի 3 տեսակ՝ քարքար (մարաթհի՝ kōrkōr, օգտագործվում էր նավարկման կամ ձկնորսության համար ատոլի ծովալճակում․ կարող էր տեղավորել մինչև 3 մարդ), թիփնոլ (մարաթհի՝ tipnol, օգտագործվում էր օվկիանոսում կամ ծովալճակում նավարկման համար․ կարող էր տեղավորել մինչև 10 մարդ) և ուալափ (մարաթհի՝ walap, օգտագործվում էր հեռավոր տարածքներ նավարկելու համար․ կարող էր տեղավորել մինչև 50 մարդ)։

Ծովագնացություն ուսուցանելու համար կղզեբնակներն օգտագործում էին հատուկ քարտեզներ, որոնք գծագրում էին միայն տղամարդիկ՝ պանդանուսի արմատիցմ կամ կոկոսյան արմավենու տերևի ջիլերից։ Պատկերվում էր հոսանքի և ալիքների ուղղությունը, իսկ կաուրի խեցիներով նշանակվում էին կղզիները։ Ընդհանուր առմամբ գոյություն ուներ այդպիսի քարտեզների 3 տեսակ՝ ռեբելիբ (մարաթհի՝ rebbelib), որտեղ պատկերված էին բոլոր Մարշալյան կղզիները կամ երկու կղզային շղթաներից մեկնումեկը, մեդո (մարաթհի՝ medo)՝ առանձին կղզիների պատկերմամբ, մաթանգ (մարաթհի՝ mattang) կամ ուափեփե (մարաթհի՝ wappepe)՝ ոչ մեծ, քառակուսի քարտեզ, որտեղ պատկերված է ալիքների ուղղությունն առանձին կղզու շրջակայքում։ Չնայած նրան, որ քարտեզներն օգնում էին կողմնորոշվել բաց օվկիանոսում, մարշալցիները դրանք չէին վերցնում իրենց հետ ծովագնացության ժամանակ․ ապավինում էին սեփական հիշողությանը։

Մարշալյան նավարկման քարտեզների լուսանկարներ
Marshallese Stick Chart 2.jpg
Marshallese Stick Chart.jpg

Ավանդական արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիներում մեծ տարածում ունի խսիրներով բազմազան հյուսվածքները, ավանդական հագուստը եւ պանդանուսի, կոկոսյան արմավենու եւ հիբիսկուսի տերեւներով պայուսակները։ Խսիրե ծածկոցներ հյուսելը լայն կիրառություն ունի.

  • տալոն (march մարաթհի՝ tōlao) օգտագործվում է նստարաններ պատրաստելու համար եւ պատրաստվում է պանդանուսի ամբողջական տերեւներից, որոնք կարվում են միասին
  • ջեպկո (մարաթհի՝ jepko) - օգտագործվում է որպես գորգ կամ դրվում է քնելու համար նախատեսված խսիրի տակ
  • ջանինի (մարաթհի՝ janini) - օգտագործվում է քնելու համար
  • ջաբ (մարաթհի՝ jab) - որպես սենյակի զարդարանք։

Մարշալցիների տներում նաեւ լայնորեն տարածվում են կլոր ձեւի պատի զարդեր կամ շքեղություն (մարաթհի՝ obon)։ Բիկինի օղակակղզում ծնվածները Կիլի կղզում հյուսում են գեղեցիկ կանացի պայուսակներ եւ դրամապանակներ, իսկ Լիկիեպը հայտնի է իր հովհարներով։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալյան կղզիները Օվկիանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի անդամ չէ, և այդ պատճառով չի կարող մասնակցել միջազգային և ռեգիոնալ խաղերին։

2007 թվականի մայիսի 1-ին երկրում անց են կացվել Ազգային խաղեր , որտեղ ներկացվել է սպորտի ինը տեսակ՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, թենիս,բասկետբոլ, վոլեյբոլ, թեթև աթլետիկա, կանոեի թիվարություն, և երկու ավանդական սպորտային խաղեր։ Մասնակցել են ավելի քան 1000 հոգի[119]։

Տղամարդկանց շրջանում ամենաժողովրդական սպորտի տեսակը բասկետբոլն է։ Ամեն տարի բասկետբոլի ազգային ֆեդերացիան մրցույթներ է կազմակերպում։ Թենիսով զբաղվում են հիմնականում Մաջուրո կղզում։ Տեղացի թենիսիստները մասնակցում են Հարավխաղաղօվկիանոսյան խաղերին[119]։

Ձմեռային օլիմպիական խաղերին երկիրը երբեք չի մասնակցել։ Ամառային Օլիմպիական խաղերին առաջին անգամ ներկայացվել են 2008 թվականին Պեկինում (Չինաստան)[120]։ Հանրապետությունը ներկայացրել են հինգ մարզիկ՝ թեթև աթլետիկա, լող և տեքվանդո մարզաձևերում, բայց որևէ տեղ չեն զբաղեցրել։

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Անվանում Անգելեր անվանումը
հունվարի 1 Նոր տարի New Year’s Day
մարտի 1 Միջուկային փորձարկումների զոհերի հիշատակի օր Memorial & Nuclear Victim’s Day
Զատիկին նախորդող ուրբաթ Ավագ Ուրբաթ Good Friday
մայիսի 1 սահմանադրության օր Constitution Day
հուլիսի առաջին ուրբաթ Ձկնորսի օր Fisherman’s Day
սեպտեմբերի առաջին ուրբաթ Աշխատանքի օր Rijerbal (Worker’s) Day
սեպտեմբերի վերջին ուրբաթ Ավանդության օր Manit (Custom) Day
նոյեմբերի 17 Նախագահի օր President’s Day
դեկտեմբերի առաջին ուրբաթ Ավետարանի օր Gospel Day
դեկտեմբերի 25 Սուրբ ծնունդ Christmas Day

Սոցիալական ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաջուրոյի քաղաքային գերեզմանատուն

Մարշալյան կղզիների բժշկական հաստատությունների համակարգը ներառում է 2 հիվանդանոց, որոնք տեղակայված են Մաջուրո և Էբեյե քաղաքներում և 49 բժշկական կենտրոններ՝ հեռավոր կղզիներում[121]։ Մաջուրոյի հիվանդանոցն ունի 97 մահճակալ, ինչպես նաև սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ոսկրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, ակնաբուժության և ատամնաբուժության մեջ։ Էբեյեի հիվանդանոցը սպասարկում է Քվաջալեյնի և մերձակա կղզիների բնակչությանը․ ունի 43 մահճակալ[121]։

Վերջին տարիներին երկրում նկատվում են առողջապահական համակարգի բարելավումներ (օրինակ՝ մանկական մահացության նվազում, կյանքի տևողության աճ)։ Այդուհանդերձ բնակչության աճի և խտության պատճառով մեծացավ նաև պալարախտով և բորով հիվանդների թիվը[122]։

Մարշալյան կղզիների առանձին շրջաններում առողջապահության ոլորտում մատուցվող ծառայություններն առանձնանում են իրենց ցածր որակով, որը բացասաբար է ազդում տեղի բնակչության առողջության վրա։ 1995-1999 թվականներին անցկացված հետազոտությունների համաձայն՝ 5 տարեկանից ցածր երեխաների 27%-ը չէր ստանում բավարար սննդանյութ, իսկ 18-50 տարեկան բնակչության 57%-ը ճարպակալման խնդիր ուներ[123]։

Մարշալյան կղզիների կառավարական միջոցառումները հիվանդացության պրոֆիլակտիկայի շրջանակներում կատարվում են բավականին դանդաղ[123]։ Առողջապահությանը հատկացվող դրամական ռեսուրսները ծախսվում են սխալ կենսակերպի հետ կապված այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի վրա, ինչպիսիք են շաքարախտը, գերճնշումը, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը։ Հաճախ հիվանդները ստպված բուժվում են երկրից դուրս, օրինակ՝ Հոնոլուլուում (Հավայի, ԱՄՆ) կամ Մանիլայում (Ֆիլիպիններ)[123]։

Մարշալյան կղզիների շատ քաղաքացիներ ունեն քաղցկեղ, վահանագեղձի և տարատեսակ ուռուցքների հիվանդություններ, որոնք առաջ են եկել Բիքինի և Էնիվեթոք ատոլների վրա միջուկային փորձարկումներից առաջացած ճառագայթման հետևանքով[123]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվաջալեյն ատոլի ավագ դպրոցl

Մարշալյան կղզիների կրթական համակարգն ունի բազում խնդիրներ, որոնք նախևառաջ առաջացել են կրթության բոլոր մակարդակներում դասավանդումը բարելավելու անհրաժեշտությամբ[124]։

Երկրի կրթական համակարգը բաղկացած է 4 հիմնական աստիճանից՝

Մաջուրո քաղաքում գործում է նաև Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանի կամպուս, որը կառուցվել է 1993 թվականին[126]։

1988-1999 թվականներին Մարշալյան կղզիներում զգալիորեն աճել է սովորողների թիվը․ տարրական դպրոցներում՝ 11 581-ից 12 421, միջնակարգ դպրոցներում՝ 1910-ից 2667[124]։ Սակայն հետագա տարիներին տարրական դպրոցներում սովորողների թիվը նվազեց, որը հիմնականում կապված է այլ երկրներ արտագաղթի հետ (նախևառաջ՝ ԱՄՆ)․ 2004/2005 ուստարում տարրական դպրոցներում սովորում էր 10 281 աշակերտ[125]։ Դպրոց հաճախելու տարիքին հասած երեխաների թիվը, որոնք սովորում են դպրոցում, բավականին ցածր է մնում․ տարրական դպրոցներում՝ 81,9-ից 84,1%, միջնակարգ դպրոցներում՝ 46,7-ից 69,5%[124]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Bank databaseWorld Bank.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Перепись населения (Economic Policy, Planning, and Statistics Office)
  3. Перепись населения (geohive — 2011)
  4. Перепись населения (Statoids — 2011)
  5. Cahoon Ben.։ «Marshall Islands» (անգլերեն)։ World Statesmen.Org։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  6. 6,0 6,1 «John Marshall (explorer).» (անգլերեն)։ Msn Encarta։ Վերցված է 2011-08-11 
  7. «Marshall Islands. Location, size, and extent.» (անգլերեն)։ Encyclopedia of the Nations։ Վերցված է 2011-08-11 
  8. 8,0 8,1 8,2 «Marshall Islands.» (անգլերեն)։ Oceandots.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  9. «Marshall Islands.» (անգլերեն)։ CIA. The World Fact Book։ Վերցված է 4 мая 2008 
  10. 10,0 10,1 «Geography» (անգլերեն)։ Embassy of the Republic of the Marshall Islands in USA, Washington D.C.։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  11. «Kwajalein Atoll.» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 «Geography of the Marshall Islands.» (PDF) (անգլերեն)։ South Pacific Commission։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ЦРУ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  13. 13,0 13,1 Darwin C. The structure and distribution of coral reefs. — London, 1842.
  14. «Marshall Islands» (անգլերեն)։ Encyclopedia of the Nations։ Վերցված է 2011-08-11 
  15. «Ocean and Islands Programme for the Marshall Islands» (անգլերեն)։ SOPAC։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 F. Raymond Fosberg. A review of the Natural History of the Marshall Islands // National Museum of Natural History. Smithsonian Institution. Atoll Research Bulletin. —Washington D.C., USA, January 1990. — № 330. — С. 8—10.
  17. 17,0 17,1 17,2 «United Nations Framework Convention on Climate Change. Climatic and Oceanic Conditions. — Стр. 16.» (PDF) (անգլերեն)։ Government of the Republic of the Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  18. «Marshall Islands. Climate» (անգլերեն)։ Encyclopedia of the Nations։ Վերցված է 2011-08-11 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 «The Republic of the Marshall Islands.» (անգլերեն)։ A Directory of Wetlands in Oceania։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  20. 20,0 20,1 20,2 «Geography of the Marshall Islands.» (անգլերեն)։ Site of Enen-kio։ Վերցված է 2011-08-11 
  21. 21,0 21,1 F. Raymond Fosberg. A review of the Natural History of the Marshall Islands // National Museum of Natural History. Smithsonian Institution. Atoll Research Bulletin. —Washington D.C., USA, January 1990. — № 330. — С. 10—12.
  22. 22,0 22,1 F. Raymond Fosberg. A review of the Natural History of the Marshall Islands // National Museum of Natural History. Smithsonian Institution. Atoll Research Bulletin. —Washington D.C., USA, January 1990. — № 330. — С. 12—13.
  23. «Выступление президента Республики Маршалловы Острова г-на Кессаи Ноута» (PDF) (անգլերեն)։ ООН։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  24. 24,0 24,1 24,2 «United Nations Framework Convention on Climate Change. Atoll Ecosystems and Biodiversity. — Стр. 21—22» (PDF) (անգլերեն)։ Government of the Republic of the Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  25. 25,0 25,1 25,2 «Republic of the Marshall Islands. Convention on Biological Diversity 1997. Preliminary National Report to the Conderence of the Parties» (PDF) (անգլերեն)։ Government of the Republic of the Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  26. The Reptile Database: distribution Marshall islands(անգլ.)
  27. «Marshall Islands» (անգլերեն)։ Statoids։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  28. 28,0 28,1 «Marshall Islands System of Government Information» (անգլերեն)։ University of the South Pacific։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  29. 29,0 29,1 «The Nitijela (Parliament)» (անգլերեն)։ Office of the President, Republic of the Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  30. 30,0 30,1 ԱՄՆ ԿՀՎ տվյալներ
  31. 31,0 31,1 «United Nations Framework Convention on Climate Change. Population and Settlement. — Стр. 16.» (PDF) (անգլերեն)։ Government of the Republic of the Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  32. «Resident Population and Annual Population Growth Rate: 1920-1999.» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  33. 33,0 33,1 «Marshall Islands. Social Statistics.» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  34. «Background Note: Marshall Islands» (անգլերեն)։ US Department of State. Bureau of East Asian and Pacific Affairs։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  35. «2004 Year Book. Стр.13.» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  36. «2004 Year Book. Стр.12.» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  37. Население (մարդահամար 2011 года)
  38. «2004 Year Book. Стр.21.» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 22 мая 2008 
  39. «Marshall Islands» (անգլերեն)։ Encyclopedia of the Nations։ Վերցված է 24 мая 2008 
  40. «Languages of Marshall Islands» (անգլերեն)։ Ethnologue։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 27 мая 2008 
  41. Договор о свободной ассоциации Республики Маршалловы Острова с США (сокр. ДСА). Заглавие 1. Статья 1. Раздел 111.
  42. 42,0 42,1 42,2 «Marshall Islands 2004. — Стр.7» (անգլերեն)։ Transparency International Country Study Report։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  43. «Marshall Islands 2004. — Стр.8» (անգլերեն)։ Transparency International Country Study Report։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 1 июня 2008 
  44. Конституция Маршалловых Островов, статья 4, параграф 1, пункт 1.
  45. 45,0 45,1 45,2 К., ст. 4, § 2, п. 1.
  46. К., ст. 4, § 12, п. 1.
  47. К., ст. 4, § 4, п. 1.
  48. 48,0 48,1 К., ст. 4, § 3, п. 1.
  49. К., ст. 4, § 2, п. 2.
  50. К., ст. 4, § 7, п. 1, 2.
  51. К., ст. 4, § 10, п. 1.
  52. К., ст. 4, § 12, п. 1, 2.
  53. «Brief Overview of Political Development in the Republic of the Marshall Islands.» (անգլերեն)։ The Nitijela (Parliament)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  54. К., ст. 3, § 2.
  55. К., ст. 3, § 1, п. 2.
  56. К., ст. 3, § 5, п. 1, 2.
  57. К., ст. 5, § 3, п. 1.
  58. К., ст. 5, § 3, п. 3.
  59. 59,0 59,1 К., ст. 5, § 5, п. 1.
  60. К., ст. 5, § 2.
  61. К., ст. 5, § 4, п. 1, 2.
  62. К., ст. 5, § 4, п. 4.
  63. К., ст. 5, § 1, п. 3.
  64. К., ст. 6, § 1, п. 1.
  65. К., ст. 6, § 1, п. 2.
  66. К., ст. 6, § 2, п. 1.
  67. 67,0 67,1 К., ст. 6, § 3, п. 1.
  68. 68,0 68,1 К., ст. 6, § 1, п. 4.
  69. К., ст. 6, § 4, п. 1.
  70. К., ст. 6, § 4, п. 3.
  71. «Marshall Islands Courts System Information» (անգլերեն)։ University of the South Pacific։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  72. К., ст. 4, § 3, п. 2 a, b.
  73. К., ст. 4, § 3, п. 3.
  74. К., ст. 4, § 2, п. 4.
  75. К., ст. 9, § 1, п. 1.
  76. К., ст. 9, § 1, п. 2.
  77. Transparency International Country Study Report.։ «Marshall Islands 2004. — Стр.13.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 1 июня 2008 
  78. Encyclopedia of the Nations.։ «Marshall Islands. Political Parties.» (անգլերեն)։ Վերցված է 21 июня 2008 
  79. Office of the President, Republic of the Marshall Islands.։ «The United People’s Party and Aelon Kein Ad formed Government).» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 21 июня 2008 
  80. ДСА (сокр. ДСА). з. 3, ст. 1, р. 311a.
  81. ДСА (сокр. ДСА). з. 3, ст. 1, р. 312.
  82. ДСА (сокр. ДСА). з. 3, ст. 1, р. 311b.
  83. ДСА (сокр. ДСА). з. 3, ст. 1, р. 314a.
  84. «Criminal Offenses. Number of criminal cases listed at rmi high courte: 2000 to 2004» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  85. «Arrests. Number of arrests by national and local government police (ebeye & majuro) by gender and age: 2002 to 2004.» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  86. ДСА, з. 1, ст. 2, р. 121а.
  87. ДСА, з. 1, ст. 2, р. 121b.
  88. ДСА, з. 1, ст. 2, р. 121c.
  89. 89,0 89,1 ДСА, з. 1, ст. 2, р. 123а.
  90. ДСА, з. 1, ст. 2, р. 123b.
  91. ДСА, з. 1, ст. 2, р. 125.
  92. ДСА, з. 1, ст. 2, р. 126.
  93. 93,0 93,1 «Countries with which the Marshall Islands has Diplomatic Relations» (անգլերեն)։ U.S. Department of the Interior. Office of Insular Affairs։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  94. «Embassies in Marshall Islands» (անգլերեն)։ GoAbroad.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  95. «Republic of the Marshall Islands» (անգլերեն)։ New Zealand Ministry Of Foreign Affaires And Trade։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  96. «Government» (անգլերեն)։ Embassy of the Republic of the Marshall Islands in USA, Washington D.C.։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  97. 97,0 97,1 97,2 «United Nations Framework Convention on Climate Change. Socio-economic Overview. — Стр. 18—19» (PDF) (անգլերեն)։ Government of the Republic of the Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 13 мая 2008 
  98. 98,0 98,1 «2004 Year Book. Стр.5» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  99. 99,0 99,1 99,2 «2004 Year Book. Chapter 6 – Government Finance. Стр.205» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  100. «2004 Year Book. Chapter 6 – Government Finance. Стр.208» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  101. 101,0 101,1 «National Accounts. RMI gross domestic product estimates (GDP), USD'000» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  102. «National Accounts. Current and constant price GDP, GDP per capita and growth rates 1981-2007» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  103. «2004 Year Book. Chapter 15 — Agriculture, Fisheries and Rural Development. Стр.364» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  104. 104,0 104,1 «2004 Year Book. Chapter 15 — Agriculture, Fisheries and Rural Development. Стр.363» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 23 июня 2008 
  105. «National Accounts. Total fish catch (metric tons) in RMI EEZ by method: 1998 - 2006» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  106. «Yokwe! Bula! Talofa! Kona Mauri!» (անգլերեն)։ Air Marshall Islands։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  107. «Visiting the RMI» (անգլերեն)։ Embassy of the Republic of the Marshall Islands in USA, Washington D.C.։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  108. «Travel & Transportation» (անգլերեն)։ Marshall Islands Visitors Authority։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  109. 109,0 109,1 «Country profile: Marshall Islands.» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  110. «2004 Year Book. Chapter 13 — Tourism. Стр. 334» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  111. 111,0 111,1 «2004 Year Book. Chapter 13 — Tourism. Стр. 333» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  112. «General Information» (անգլերեն)։ Marshall Islands Visitors Authority։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  113. «2004 Year Book. Chapter 6 – Government Finance. Стр.225» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  114. «National Accounts. RMI government finances (GFS format) FY97-FY07, USD'millions» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  115. 115,0 115,1 «2004 Year Book. Chapter 6 – Government Finance. Стр.210» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 22 июня 2008 
  116. «Marshall Islands. Social development» (անգլերեն)։ Encyclopedia of the Nations։ Վերցված է 2011-08-11 
  117. «Marshall Islands. Sociopolitical Organization.» (անգլերեն)։ World Culture Encyclopedia։ Վերցված է 2011-08-11 
  118. 118,0 118,1 «Marshall Islands. Culture» (անգլերեն)։ Marshall Islands Visitors Authority։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  119. 119,0 119,1 «Marshall Islands National Olympic Committee (MINOC) 2007 Annual Report to ONOC.» (անգլերեն)։ Marshall Islands National Olympic Committee։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  120. «Anju Jason Qualifies in Taekwondo for Beijing» (անգլերեն)։ Yokwe Online։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  121. 121,0 121,1 «2004 Year Book. Chapter 3 — Health. Стр.87» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  122. «Health» (անգլերեն)։ Embassy of the Republic of the Marshall Islands in USA, Washington D.C.։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  123. 123,0 123,1 123,2 123,3 «National Report to the World Summit on Sustainable Development. Population Trends and Health Status. Стр. 11» (անգլերեն)։ RMI։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  124. 124,0 124,1 124,2 «National Report to the World Summit on Sustainable Development. Educational Progress. Стр. 12» (անգլերեն)։ RMI։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  125. 125,0 125,1 «Primary Enrollment» (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 
  126. «2004 Year Book. Chapter 4 – Education. Стр.149» (PDF) (անգլերեն)։ RMI Economic Policy, Planning and Statistics Office։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-11-ին։ Վերցված է 2011-08-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 331 CC-BY-SA-icon-80x15.png