Սեղանի թենիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեղանի թենիս
Mondial Ping - Men's Doubles - Semifinals - 34.jpg
Տեսակ գնդակով խաղ, ձեռնաթիակով մարզաձև և օլիմպիական մարզաձև
Մարմին ITTF
Ծագման երկիր Flag of England.svg Անգլիա
Սեռ արական, իգական; առանձին առաջնություններ
Հարմարանք սեղանի թենիսի գնդակ
Assortment of 40 mm table tennis balls.jpg
Վայր սեղան
Օլիմպիական խաղեր սկսած 1988 թ-ից
Table tennis Վիքիպահեստում

Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը կատարվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ-կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է ցանցը 15,25 սմ բարձրությամբ։

Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիներ, որոնք պատրասված են ծառից և ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից ամեն կողմից։

Սեղանի թենիսի գնդակը արված է պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ Սեղանի թենիս գույն։ 2007 թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցույթներում չի օգտագործվում։

Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ երկուհոգանոց թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է տրվում հաղթած խաղացողին։ 2001 թվականին, ամեն խաղը ընթանում է մինչև 11 միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով խաղերի քանակից (հիմնականում 5 կամ 7)։ Սիրողական խաղացողները մտածել են նաև այնպիսի օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն խաղացողը, որը ունի 0 կամ 1 միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի առաջնություններում դեռ ոչ մի անգամ չեն օգտագործվել։

Օգտագործվող պարագաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղան[խմբագրել | խմբագրել կոդը]

Table Tennis Table Blue.svg Սեղանի թենիսի սեղանը յուրահատուկ սեղան է, որը բաժանվում է երկու հավասար մասի։ Ունի չափսեր, որոնք համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին. երկարություն՝ 274 սմ, լայնություն՝ 152,5 սմ, բարձրություն՝ 76 սմ։

Գնդաթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանի թենիսի գնդաթի և 3 տարբեր չափի գնդակներ

Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիներ, պատրաստված ծառից և ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից ամեն կողմից։ Պրոֆեսիոնալ գնդաթիները չեն վաճառվում պատրաստ ձևով։ Մարզիկի մարզիչը ընտրում է հիմքը և վրայի ռեզինը։ Ռեզինի վրայի սպունգը լինում է աստիճաններով ՝ 35-ից (փափուկ) մինչև 47 (կոշտ), իսկ ռետինը լինում է հարթ կամ ցցաձողերով։ ITTF-ի կաննոների համաձայն գնդաթիի հիմքը պետք է 85 տոկոս լինի փայտից։

Գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսայից։ Գնդակի չափը՝ 40 մմ տրամագիծը, զանգվածը՝ 2,7 գրամ։ Գնդակը կարող էլինել նարնջագույն կամ սպիտակ գույնի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

սեղանի թենիսի մրցարշար Գերմանիայում 2014 թ.-ին

Առաջին անգամ պինգ-պոնգ անունը ի հայտ եկավ 1901 թվականին։ Ջոն Ջակվեսն էր անվանվան հեղինակը։ Պինգ-պոնգը երկու ձայնից է բաղկացած՝ պինգ - ձայն, երբ գնդաթին դիպչում էր գնդակին, և պոնգ՝ երբ գնդակը դիպչում է սեղանին։ Հետո այս անվանումը վաճառվեց Փարկեր եղբայրներին։

Կարևոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաղարկում» - որոշակի ժամանակ, երբ գնդակը խաղի մեջ է։
  • «Վերախաղարկում» - խաղարկում, որի արդյունքը հաշվի չի առնվում
  • «Միավոր» - խաղարկում, որի արդյունքը հաշվի է առնվում
  • «Խաղարկող» - խաղացող, որ առաջինն է խաղարկման ժամանակ հարվածելու գնդակին
  • «Ընդունող» - խաղացող, որը երկրորդն է խաղարկման մեջ հարվածելու գնդակին։

Խաղի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղանի թենիսում առաջին հարվածը լինում է այս կանոններով.

  • Գնդակը պետք է վեր նետված լինի 16 սմ-ից ոչ քիչ։
  • Հարվածի պահին գնդակը պետք է լինի սեղանից բարձր և սեղանի ծայրերից ոչ այն կողմ։
  • Հարվածը պետք է լինի այնպես, որ մեկ անգամ խաղարկող սեղանի կեսում դիպչի, մեկ անգամ էլ ընդունողի սեղանի կեսում։
  • Հարվածը հաշվի է առնվում, եթե գնդակը դիպչել է գնդաթիին[1]

Վերախաղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե նախահարվածի ժամանակ գնդակը դիպչում է ցանցին, բայց բոլոր կանոնները հաշվառված են, ապա կայանում է վերախաղարկում, այսինքն խաղարկողը պետք է կրկնի նախահարվածը։ Վերախաղարկումների քանակ սահմանափակ չի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]