Ձմեռային օլիմպիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիմպիական օղակներ

Ձմեռային օլիմպիական խաղեր, խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ։ Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ։ 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։ Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին՝ երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները։ 1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»։ 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ՝ «Հյուսիսային Խաղեր»։ Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից։ Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»։ Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով։

Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի բոբսլեյի թիմը Թուրինի Ձմեռային Օլիմպիակն խաղերին
Ֆինլանդիա - Ռուսաստան հոքեյի թիմերի հանդիպումը Թուրինի խաղերին
ԱՄՆ գեղասահողներ Քեյդի Դենին և Ջերեմի Բարեթը Վանկուվերում
Ջոնի Սփիլայն, Թոդ Լոդվիք (ԱՄՆ) Դահուկային մրցավազք
Ռոբի Դիքսոն (Կանադա), Լեռնադահուկային մրցում
Մարզաձև Պատկեր Կարգապահություն Միջոցառման սկիզբը
Դահուկասահք
Alpine skiing pictogram.svg
Լեռնադահուկային սպորտ 1936
Cross country skiing pictogram.svg
Դահուկային մրցավազք 1924
Alpine skiing pictogram.svg
Թռիչք թտրամպլինից 1924
Nordic combined pictogram.svg
Դահուկային երկրամարտ 1924
Freestyle skiing pictogram.svg
Դահուկապար (Ֆրիսթայլ) 1992
Snowboarding pictogram.svg
Սնոուբորդինգ 1998
Բիաթլոն
Biathlon pictogram.svg
Բիաթլոն 1960
Չմուշկային սպորտ
Figure skating pictogram.svg
Գեղասահք 1908/1924
Speed skating pictogram.svg
Չմուշկավազք 1924
Olympic pictogram Short track speed skating.png
Շորթ թրեկ 1992
Բոբսլեյ
Bobsleigh pictogram.svg
Բոբսլեյ 1924
Skeleton pictogram.svg
Սկելետոն 1928/48/2002
Սահնակային սպորտ
Luge pictogram.svg
Սահնակային սպորտ 1964
Տափօղակով հոկեյ
Ice hockey pictogram.svg
Տափօղակով հոկեյ 1920/1924
Կյոռլինգ
Curling pictogram.svg
Կյոռլինգ 1924/1998

Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

No Տարեթիվ Անցկացման վայր Մասնակից երկրներ Մարզիկներ Մարզաձը Կարգապահություն
I 1924 Flag of France.svg Շամոնի, Ֆրանսիա 16 280 4 14
II 1928 Flag of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա 25 464 4 14
III 1932 Flag of the United States (1912-1959).svg Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 17 252 4 14
IV 1936 Flag of the NSDAP (1920–1945).svg Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա . 28 646 4 17
-- 1940 Flag of the NSDAP (1920–1945).svg Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա
-- 1944 Flag of Italy (1861–1946).svg Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա
V 1948 Flag of Switzerland.svg Սանկտ Մորից, Շվեյցարիա 28 669 4 22
VI 1952 Flag of Norway.svg Օսլո, Նորվեգիա 30 694 4 22
VII 1956 Flag of Italy.svg Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա 32 821 4 24
VIII 1960 Flag of the United States (1912-1959).svg Սքվո-Վելլի, ԱՄՆ 30 665 4 27
IX 1964 Flag of Austria.svg Ինսբրուգ, Ավստրիա 36 1091 6 34
X 1968 Flag of France.svg Գրենոբլ, Ֆրանսիա 37 1158 6 35
XI 1972 Flag of Japan.svg Սապպորո, Ճապոնիա 35 1006 6 35
XII 1976 Flag of Austria.svg Ինսբրուգ, Ավստրիա 37 1123 6 37
XIII 1980 Flag of the United States (1912-1959).svg Լեյք Փլեսիդ, ԱՄՆ 37 1072 6 38
XIV 1984 Flag of Yugoslavia (1946-1992).svg Սարաևո, Հարավսլավիա 49 1272 6 39
XV 1988 Flag of Canada.svg Կալգարի, Կանադա 57 1423 6 46
XVI 1992 Flag of France.svg Ալբերվիլ, Ֆրանսիա 64 1801 6 57
XVII 1994 Flag of Norway.svg Լիլլեհամմեր, Նորվեգիա 67 1739 6 61
XVIII 1998 Flag of Japan.svg Նագանո, Ճապոնիա 72 2302 7 68
XIX 2002 Flag of the United States (1912-1959).svg Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ 77 2399 7 78
XX 2006 Flag of Italy.svg Թուրին, Իտալիա 80 2508 7 84
XXI 2010 Flag of Canada.svg Վանկուվեր, Կանադա 82 2766 7 86
XXII 2014 Flag of Russia.svg Սոչի, Ռուսաստանի Դաշնություն
XXI 2018 Flag of South Korea.svg Պչենչհան, Կորեայի Հանրապետություն

___

Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակացույցն՝ ըստ երկրների