Էլվիս Փրեսլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիս Փրեսլի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Էլվիս ԱարոնՓրեսլի
Ծնվել է Հունվարի 8, 1935 թ.
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տուպելո, Միսիսիպի, ԱՄՆ
Տուպելո
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել է

Օգոստոսի 16, 1977 թ.

(42 տարեկանում)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Մեմֆիս[1]
Ժանրեր Ռոքնռոլ, փոփ, ռոքաբիլի, քանթրի, բլյուզ, գոսպել, R&B
Մասնագիտություն Երգիչ, Երաժիշտ,դերասան
Գործունեություն 1953–1977 թթ.
Լեյբլ Sun Records, RCA Victor
Կապված The Blue Moon Boys, The Jordanaires, The Imperials
Ամուսին The Blue Moon Boys, The Jordanaires, The Imperials
Կայք elvis.com
Elvis Presley Signature.png
Ստորագրությունը

Էլվիս Աարոն Փրեսլի (անգլ.՝ Elvis Aaron Presley, հունվարի 8, 1935[1], Տուպելո - օգոստոսի 16, 1977[1], Մեմֆիս[1]), առավել հայտնի պարզապես որպես Էլվիս, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր ամերիկացի երգիչներից։ Փրեսլիին հաճախ կոչում էին «Ռոքն'ռոլի արքա» ("King of Rock and Roll")։ Նրա փառքը շարունակվում է մահվանից հետո։ Եղել է նաև կինոդերասան։

Ծնվել է Տուպելոում, Միսիսիպի, հետո ընտանիքի հետ տեղափոխվել Մեմֆիս, Թենասի, երբ նա 13 տարեկան էր։ Նրա երաժշտական գործունեությունը սկսվեց 1954-ին, երբ սկսեց աշխատել Սեմ Ֆիլիփսի՝ Sun Records-ի հիմնադրի հետ։ Աշխատելով կիթառահար Սքոթի Մուրի և բասկիթառահար Բիլ Բլեքի հետ՝ Փրեսլին դարձավ ռոք երաժշտության վաղ տարածողներից մեկը։ RCA Victor-ը պայմանագիր կնքեց նրա հետ ի շնորհիվ գնդապետ Թոմ Փարկերի, ով զբաղվում էր երգչի գործերով ավելի քան երկու տասնամյակ։ Փրեսլիի առաջին RCA ձայներիզը՝ «Heartbreak Hotel», որը լույս տեսավ 1956 թվականի հունվարին, ԱՄՆ-ի համար մեկ հիթն էր։ Նա դարձավ ռոքն ռոլի արքան մի շարք հեռուստահաղորդումներից և հիթ-շքերթներից հետո։ Երգերի նրա առանձնահատուկ կատարումը և գրավիչ ներկայանալու ոճը՝ համադրված արտասովոր ,ազդեցիկ գունավոր գծերի միախառնման հետ, որը համընկավ քաղաքացիական իրավունքների շարժման անկման հետ, նրան դարձրեցին հռչակավոր և հակասական։

1956 թվականի նոյեմբերին, նա առաջին անգամ հանդես եկավ «Love Me Tender» ֆիլմում։ 1958-ին զորակոչվում է բանակ։ Նա վերսկսում է իր ձայնագրման կարիերան երկու տարի անց՝ ներկայացնելով իր ամենահաջողված աշխատանքը , նախքան 1960-ականներին իր ժամանակը տրամադրելով հոլիվուդյան ֆիլմերին և դրանցում հնչող երգերի ձայնասկավառակների ստեղծմանը, որոնցից շատերը քննադատաբար ծաղրի էին ենթարկվում։ 1968-ին, կենդանի կատարմամբ համերգների 7-ամյա դադարից հետո, նա բեմ վերադարձավ բուռն կերպով, Էլվիսն, ով մեծ համերգ ունեցավ Լաս Վեգասում և գլխավորեց ամենաեկամտաբեր շրջագայությունների շքերթը։ 1973-ին Փրեսլիի համերգը ճանաչվեց արբանյակի միջոցով աշխարհում ամենաշատ հեռարձակված համերգը ՝ Այովայից մինչև Հավայան կղզիներ։ Մի քանի տարի շարունակ թմրանյութերի կախվածությունը հանգեցրեց նրա առողջական վիճակի վատթարացման, և նա մահացավ 1977 թվականին 42 տարեկան հասակում։

Փրեսլին 20-րդ դարի ամենանշանավոր երաժիշտներից մեկն է։ Հաջողության հասնելով մի շարք ժանրերում՝ ներառյալ փոփ, բլյուզ և գոսփել, նա ամենավաճառված մենակատարն է երաժշտության պատմության մեջ[2][3][4][5]՝ ավելի քան 600 մլն օրինակ ալբոմների վաճառքով ամբողջ աշխարհում[6]։ Նա առաջադրվել է Գրեմմիի 14 անվանակարգերում և հաղթել երեքը՝ ստանալով Գրեմմի «Կյանքի նվաճում» մրցանակը 36 տարեկանում, որը բազմիցս ներկայացվել է հռչակավոր երաժշտական դահլիճներում[7][8]։

Կյանքը[խմբագրել]

Էլվիսի հայրենի տունը Տուպելոյում

Փրեսլին ծնվել է 1935 թ.-ի հունվարի 8-ին` ԱՄՆ Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում։ 13 տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Թենեսի նահանգի վարչակենտրոն Մեմֆիս քաղաք։ Փրեսլին եղել է «ռոքաբիլի» կոչվող երաժշտական ոճի առաջին սկզբնավորող-ջատագովներից։ Էլվիսի թողարկած առաջին սինգլը` «Heartbreak Hotel»-ը դառնում է հիթային կատարում և այժմ էլ համարվում է ռոքնռոլի գոհարներից մեկը։

1958 թվականին Էլվիս Փրեսլին անցնում է զինվորական ծառայության և ուղարկվում Գերմանիա։ 2 տարի անց նա պատվով զորացրվում է բանակից և վերադառնում Միացյալ Նահանգներ։ 1967 թվականին Էլվիսն ամուսնանում է Պրիսցիլլա Փրեսլի հետ, ում հետ նա ծանոթացել էր Գերմանիայում։ Իրենց համատեղ կյանքում զույգն ունենում է 1 դուստր` Լիզա Մարի Փրեսլին։ Վերջինս հետագայում ամուսնանում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հետ։

1973 թվականին զույգն ամուսնալուծվում է։ Այդ ժամանակներում Էլվիսն արդեն տրվել էր թմրադեղերին։ 1977 թ.-ին Էլվիսին հայտնաբերում են մահացած` իր բնակարանի լոգարանում։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118596357 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  2. Reaves, 2002
  3. Victor, 2008, pp. 438–39
  4. Semon, Jorgensen
  5. Collins, 2002
  6. Kyriazis, Stefan (January 8, 2015). «Elvis would be 80 today: Watch ten of his most sensational performances here». Daily Express. http://www.express.co.uk/entertainment/music/550909/Elvis-80-birthday-greatest-hits։ Վերցված է January 28, 2015. 
  7. «The Top-Earning Dead Celebrities». Forbes. http://www.forbes.com/sites/dorothypomerantz/2011/10/25/the-top-earning-dead-celebrities/։ Վերցված է 27 January 2015. 
  8. Property (8th տպ.). Aspen Casebook Series. pp. 90. 

Արտաքին հղումներ[խմբագրել]