Ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ռոք
Rock
Ոճային հիմքեր Բլյուզ, ռոքնռոլ, էլեկտրիկ բլյուզ, ջազ, ֆոլկ, քանթրի, ռիթմ ընդ բլյուզ, սոուլ
Մշակութային հիմքեր 1950-ականներ և 60-ականներ, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ
Հատուկ գործիքներ Վոկալ, Էլեկտրակիթառ, բաս կիթառ, ակուստիկ կիթառ, հարվածային դաշնամուր, սինթեզատոր
Բխող ժանրեր Նյու-էյջ երաժշտություն, սինթփոփ
Ենթաժանրեր
Ալտերնատիվ ռոքԱրտ ռոքԲարոկկո փոփԲիթ երաժշտությունԲրիտփոփԷմոԷքսպերիմենտալ ռոքԳարաժ ռոք - Գլեմ ռոք - Գոթիկ ռոք - Գարնջ - Հարդ ռոք - Հարթլենդ ռոք - Հևի մետալ - Ինստրումենտալ ռոք - Ինդի ռոք - Ջենգլ փոփ - Քրաութռոք - Մեդչեսթեր - Փոսթ-Բրիտփոփ - Փոսթ-գրանջ - Փաուեր փոփ - Պրոգրեսիվ ռոք - Պրոտո-փանկ - Փսիխոդելիկ ռոք - Փանկ ռոք - Սոֆթ ռոք - Սաութերն ռոք - Սըրֆ երաժշտություն - Սիմֆոնիկ ռոք
Տարածաշրջանային բեմեր
ԱրգենտինաԱվստրալիաԲանգլադեշԲելառուսԲելգիաԲոսնիա և ՀերցեգովինաԲրազիլիաԿանադաՀայաստանՉիլիՉինաստանԿոլումբիաԿուբաԽորվաթիաԴանիաԴոմինիկյան ՀանրապետությունԷկվադորԷստոնիաՖինլանդիաՖրանսիաՀունաստանԳերմանիաՀունգարիաԻսլանդիաՀնդկաստանԻնդոնեզիաԻռլանդիաԻսրայելԻտալիաՃապոնիաԻսպանիաԼատվիաԼիտվաՄալազիաՄեքսիկաՆեպալՆոր ԶելանդիաՆորվեգիաՊակիստանՊերուՖիլիպիններ - ԼեհաստանՊորտուգալիաՌուսաստանՍերբիաՍլովենիաՇվեդիաՇվեյցարիաԹայվանԹաթարներԹաիլանդԹուրքիաՈւկրաինաՄեծ ԲրիտանիաՄիացյալ ՆահանգներՈւրուգվայՎենեսուելաՀարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ ՀանրապետությունԶամբիա
Տես նաև

Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ։[1][2] Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր։ Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն, շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ՝ մանդոլին, սիթար։ Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ՝ էլեկտրական կամ ակուստիկ։

Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ։ Ըստ Allmusic.com կայքի, "Իր մաքրագույն ձևում ռոքնռոլն ունի երեք ակորդ, ուժեղ, կայուն բեք բիթ և գրավիչ, հեշտւթյամբ ընկալվող մեղեդի։ Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ՝ գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ։ Բոլոր այս ազդեցությունները միավորվել են պարզ, բլյուզային երգակառուցվածքում, որն արագ էր, պարային, գրավիչ և հեշտ ընկալվող"[3]

1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ՝ սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին։ 1970-ականների երկրորդ կեսում ռոքը ազդեցություն կրեց սոուլ, ֆանկ և լատինո երաժշտություններից. 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք; 1980-ականներին՝ նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք; 1990-ականներին՝ գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոք ենթաժանրերը։

Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով՝ ներառելով վոկալիստ, կիթառիստ, բաս կիթառիստ և թմբկահար։ Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ՝ մեկ-երկու ռիթմ կիթառիստ և/կամ ստեղնաշարահար, հազվադեպ՝ լարային և փողային գործիքների վրա նվագողներ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), ISBN 0-7890-0151-9
  2. Pop/Rock AllMusic կայքում
  3. allmusic - Rock and Roll(անգլերեն)