Արետա Ֆրանկլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արետա Ֆրանկլին
Arethafranklin.jpg
Ի ծնե անուն անգլ.՝ Aretha Louise Franklin
Ծնվել է մարտի 25, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4] (76 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր սոուլ[6], Ֆանկ[7][8], gospel music[9], փոփ երաժշտություն[10][11][12], Փոփ ռոք[13] և ջազ[14]
Մասնագիտություն երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահարուհի, արվեստների գործիչ, հեղինակ-կոմպոզիտոր և music artist
Երգչաձայն մեցցո-սոպրանո[15]
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ Arista Records, Atlantic Records, Battle Records, Columbia Records, RCA Records, Warner Music Group և Checker Records
Շրջանավարտ Ջուլիարդ դպրոց և Northern High School
Ամուսին Glynn Turman
Կայք arethafranklin.net

Արետա Լուիզա Ֆրանկլին (անգլ.՝ Aretha Louise Franklin, մարտի 25, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4], Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]), ամերիկացի երգչուհի, հանդես է գալիս ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում։ Մեծ հաջողությունների է հասել 1960-ական թվականների կեսին և 1970-ական թվականներին։ Ի շնորհիվ իր ուժեղ վոկալային տվյալների՝ նրան համարում են սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ[16]: 1987 թվականի հունվարի 3-ին նա դարձել է առաջին կինը, ում անունը գրվել է Ռոքնռոլի փառքի սրահում: 2008 թվականի նոյեմբերին Rolling Stones ամսագիրը նրան անվանել է ամբողջ պատմության մեծագույն երգչուհի[17]:

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արետա Ֆրանկլինը մեծացել է Դետրոյթում, քահանայի ընտանիքում։ Քույրերի հետ երգել է եկեղեցական երգչախմբում։ Արդեն 14 տարեկանում ձայանգրվել են նրա առաջին վոկալային ստեղծագործությունները։ Երիտասարդ տաղանդով հետաքրքրվել է դետրոյթական լելյբլ «Motown»-ը, սակայն ի շնորհիվ Ջոն Հեմոնդի Արետան պայմանագիր է կնքել Columbia Records-ի հետ։

1966 թվականին, երբ Ֆրանկլինը ձայնագրվել է այդ լեյլբլում, համարվել է կարևոր քայլ նրա կյանքում։ Նրա երգերը հայտվել են աղյուսակներում և նրա շնորհիվ սոուլը մեծ առաջխաղացում է ունեցել։

Ոսկե տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի վերջին Ֆրանկլինի պրոդյուսերը դարձել է Ջերի Ուեկսլերը։ Երգչուհին պայմանագիր է կնքել Atlantic Records-ի հետ և դարձել է նրա գլխավոր աստղը։ «I Never Loved a Man (The Way I Love You)» հուզիչ ռիթմ ընդ բլյուզ ժանրի սինգլի ձայնագրման համար Ջերի Ուեկսլերը նրան տարել է Ալաբամա, որտեղ Արետան ձայնագրվել է ամերիկյան լավագույն երաժիշտների համար։

1967 թվականի սկզբի 18 ամիսներին և 1968 թվականին Արետան հայտնվում է փոփ աղյուսակներում․ այդ ժամանակ նրա տասը երգերը, որոնց շարքում են դասական սոուլի այնպիսի մարգարիտներ՝ «Chain of Fools» և «(You Make Me Feel Like) A Natural Woman» հայտնվում են Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում, իսկ Օթիս Ռեդինգի «Respect» երգի՝ Արետայի կրքոտ կատարումը դառնում է ֆեմինիզմի հիմն և գլխավորում է հիթ շքերթները՝ ըստ վաճառքի։ Ինչպես նաև 1968 թվականին Արետա Ֆրանկլինը ստանում է իր կարիերայի առաջին Գրեմմի մրցանակը։

Երգչուհին խառնելով սոուլ և գոսպել ժանրերը դառնում է Ամերիկայի սև դեմքը՝ պայքարելով քաղաքացիական իրավունքների համար։ Նրա վստահ և սուր վոկալը նորարական գործիքավորումներում դարձել է դասական սոուլի չափանիշ։ 1972 թվականին նա ձայնագրել է մաքուր գոպել ժանրում ալբոմ՝ «Amazing Grace», որը վաճառվել է այնքան, որքան ռիթմ ընդ բլյուզ ժանրի սկավառակները։ Թեև Արետա Ֆրանկլինը առաջին անգամ փառավորվել է որպես մեծագույն վոկալիստ, շատ քչերը գիտեն, որ նրա մի շարք ձայնագրություններում հենց ինքն է նվագում ստեղնաշարային գործիքներ։

«Սոուլի թագուհու» համար ամենամեծ խնդիրը եղել է իր երգացանկը։ Իր մշտական երգահանի բացակայության ժամանակ Արետան կատարել է այլ երաժիշտների երգերը՝ The Drifters («Spanish Harlem»), Դայոն Ուորիկ («I Say a Little Prayer»), The Rolling Stones, The Beatles, Simon & Garfunkel, Սեմ Կուկ: Կատարվել է Արետայի մի շարք երգերի քավեր տարբերակները, որոնք նույնպես մեծ հաջողություն են ունեցել։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արետա Ֆրանկլինի վերջին մեծ հաջողությունը աղյուսակներում դաձրել է Սթիվի Ուանդերի «Until You Come Back to Me» (1974) երգի քավեր տարբերակը։ Այս ձայնագրությունը փակում է Ֆրանկլինի կյանքի աստղային փառքի շրջանը։ Սոուլ երաժշտության «Ոսկե դար»-ը արդեն անցյալում էր, և նրա «թագուհին» չէր կարողանում գիտակցել այն։ Վեջնական հարվածը Արետայի համար եղավ հոր կաթվածը։

Արետա Ֆրանկլինը չի կարողանում զսպել արցունքները ազատության մեդալի հանձման ժամանակ

1978-1984 թվականներին Արետան ամուսնացած է եղել հայտնի դերասան Գլին Թորմանի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվել են։

Տարիքի հետ Ֆրանկլինի ձայնագրություններում զգացմունքայնությունը պակասել է և նա սկսել է կատարել ավանդական փոփ ժանրում՝ հիմնականում երիտասարդ կատարողների հետ։ Ջորջ Մայքլի և Արետայի դուետը 1986 թվականին գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ շքերթը, իսկ նրա ավելի հաջողակ «A Rose Is Still a Rose» (1998) սինգլը 1990-ական թվականներին ձայնագրվել է Լորին Հիլի հետ։

Ձայնագրվել են մի շարք դուետներ «թագուհու» և նրա խորթ աղջկա՝ Ուիթնի Հյուսթոնի, Մրայա Քերիի, Էնի Լենոքսի, Մերի Ջեյ Բլայջի, Ֆրենկ Սինատրայի, Գլորիա Էստեֆանի, Քրիստինա Ագիլերայի և մյուս կատարողների հետ 2007 թվականին թողարկվել են առանձին սկավառակի վրա «Jewels in the Crown: All-Star Duets with the Queen»: Երկու տարի հետո Արետան ստացել է ԱՄՆ-ի Ազատության մեդալ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 - The Gospel Soul of Aretha Franklin
  • 1961 - Aretha: With The Ray Bryant Combo
  • 1962 - The Electrifying Aretha Franklin
  • 1962 - The Tender, the Moving, the Swinging Aretha Franklin
  • 1963 - Laughing on the Outside
  • 1964 - Unforgettable - A Tribute to Dinah Washington
  • 1964 - Runnin' Out of Fools
  • 1965 - Yeah!!!
  • 1965 - Once in a Lifetime
  • 1966 - Soul Sister
  • 1967 - Take It Like You Give It
  • 1967 - I Never Loved a Man the Way I Love You
  • 1967 - Aretha Arrives
  • 1967 - Take A Look
  • 1968 - Lady Soul
  • 1968 - Aretha Now
  • 1969 - Soul '69
  • 1969 - Soft and Beautiful
  • 1970 - This Girl's in Love with You
  • 1970 - Spirit in the Dark
  • 1972 - Young, Gifted & Black
  • 1973 - Hey Now Hey (The Other Side of the Sky)
  • 1974 - Let Me In Your Life
  • 1974 - With Everything I Feel in Me
  • 1975 - You
  • 1976 - Sparkle
  • 1977 - Sweet Passion
  • 1978 - Almighty Fire
  • 1979 - La Diva
  • 1980 - Aretha (1980)
  • 1980 - Aretha Sings the Blues
  • 1981 - Love All the Hurt Away
  • 1982 - Jump to It
  • 1983 - Get It Right
  • 1984 - Never Grow Old
  • 1985 - Who's Zoomin' Who?
  • 1986 - Aretha (1986)
  • 1986 - Soul Survivor
  • 1989 - Through the Storm
  • 1991 - What You See Is What You Sweat
  • 1998 - A Rose Is Still a Rose
  • 2003 - So Damn Happy
  • 2007 - Jewels in the Crown: All-Star Duets with the Queen
  • 2008 - This Christmas
  • 2011 - Aretha: A Woman Falling Out of Love
  • 2014 - Aretha Franklin Sings the Great Diva Classics

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 - Aretha in Paris
  • 1971 - Aretha Live at Fillmore West
  • 1972 - Amazing Grace (альбом)|Amazing Grace
  • 1987 - One Lord, One Faith, One Baptism
  • 2005 - Don't Fight the Feeling: Live at Fillmore West
  • 2007 - Oh Me Oh My: Aretha Live in Philly, 1972

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118967622 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. http://www.939bobfm.com/Music/Album.aspx?id=17309
  7. http://www.juno.co.uk/products/funk-soul-classics/423562-01/
  8. http://www.karaoke-version.com/mp3-backingtrack/aretha-franklin/rock-steady.html
  9. http://www.mtv.com/news/1679376/whitney-houston-clive-davis/
  10. http://www.vh1.com/celebrity/2010-12-07/happy-holidays-from-aretha-franklin/
  11. http://www.vh1.com/celebrity/2009-12-03/aretha-franklin-stars-in-the-gospel-grizzly/
  12. http://www.ukulele-tabs.com/de/tabs/Stevie+Wonder-uke-tabs.html
  13. http://www.lyricsfreak.com/a/aretha+franklin/i+wonder+where+are+you+tonight_20827765.html
  14. http://www.broadwayworld.com/bwwmusic/article/Knew-You-Were-Waiting-The-Best-of-Aretha-Franklin-to-be-Released-131-20111219
  15. http://books.google.de/books?id=RSGhEUq5bp0C&lpg=PA312&dq=aretha%20franklin%20powerful%20voice&pg=PA312
  16. 1987 Արետա Ֆրանկլինը Ռոքնռոլի փառքի սրահում
  17. Greatest Singers of All Time | Rolling Stone Music | Lists

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]