Ֆանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Ֆանկ
Funk
Ոճային հիմքեր Սոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փսիխոդելիկ երաժշտություն, Ջազ,
Մշակութային հիմքեր 1960-ականներ[1], ԱՄՆ
Հատուկ գործիքներ Բաս-կիթառ, Էլեկտրակիթառ, Հարվածային գործիքներ, Drum machine, Ստեղնաշարային գործիքներ, Դաշնամուր, Համոնդի երգեհոն, Սինթեզատոր, Կոնգա
Ճանաչում 1970 -ականներ
Հարակից ժանրեր
Դիսկո, Հիփ հոփ, Պոստ փանկ, R&B, Հաուս երաժշտություն

Ֆանկ (անգլ.՝ Funk), երաժշտական ժանր, աֆրոամերիկյան երաժշտության հիմնարար ուղղություններից։ Այն սկսել է ձևավորվել 1960-ական թվականներին, ԱՄՆ -ում, երբ աֆրոամերիկացիները միախառնելով սոուլի, ջազի և R&B -ի տարրեր, ստեղծում են ռիթմիկ ու պարային երաժշտական ոճ։ Ֆանկը նվազեցնում է մեղեդու և հարմոնիայի շեշտադրումն ու ներմուծում էլեկտրոնային բաս-կիթառի ու հարվածային գործիքների շեշտված ռիթմեր։

Ֆանկի ամենահայտնի կատարողներից հանդիսացել է Ջեյմս Բրաունը, որին համարում էին ֆանկի հիմնադիր հայր[2], իսկ ֆանկի առաջին ձայնագրությունները՝ նրա 1965 թվականին ձայնագրված «Papa’s Got a Brand New Bag» և «Funky Drummer» կատարումները[3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանկ բառն սկզբնապես նշանակել է ուժեղ հոտ։ Բառի ստուգաբանությունը գալիս է լատիներեն «fumigare» ծխել բառից, որը հին ֆրանսերեն «fungie­re» բառից ներմուծվել է անգլերեն լեզու, որտեղ «funky» բառը սկզբնապես նշանակել է բորբոսոտ։ Հետագայում բառը ստացել է հողային, երկրային իմաստը և 1900-ական թվականներին ներմուծվել վաղ ջազի ժարգոնի մեջ որպես մի բան, որը զգացվում է խորը, ուժեղ[4][5][6]։

Վաղ ջեմ-սեշընների ժամանակ (անգլերեն՝ jam session -որևէ թեմայի շուրջ համատեղ անհատական կամ խմբակային իմպրովիզացիա։ Երաժշտության բնագավառում դա ենթադրում էր այն միջոցառումը, երբ երաժիշտները հավաքվում էին և նվագում առանց հատուկ պատրաստվելու կամ, երբ հավաքի յուրաքանչյուր մասնակից կարող էր վերցնել երաժշտական գործիքն ու միանալ նվագողներին) երաժիշտները ոգևորում էին մեկը մյուսին դրդելու ծալել ծնկները «get down» (աֆրիկյան մշակույթի մեջ տարածում գտած հատուկ դիրք, որը ենթադրում է ծալել ծնկներն ու խոնարհել իրանը՝ որքան հնարավոր է մոտենալով գետնին։ Իրանը խոնարհելն ու ծնկները ծալելն արտահայտում էր հողի, երկրի հետ խորը ու հոգևոր կապը։ Այն նաև խորհրդանշում էր կենսունակություն, երիտասարդություն ու էներգիա)` ասելով՝ «Now, put some stank on it!» հիմա մի գարշելի բան ավելացրու[7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ֆանկը միայն ժամանցային երաժշտություն էր, սակայն սևամորթների իրավունքների համար սկսված պայքարի արդյունքում այն ստանում է նաև քաղաքական ենթատեքստ։

1907 թվականից ջազ կատարումները սկսեցին կրել նաև ֆանկի անունը։ Դրա առաջին օրինակն էր Բադդի Բոլդենի «Funky Butt» or «Buddy Bolden’s Blues» ձայնագրված կատարումը[9][10]։

1980-ական թվականներից սկսած ֆանկ-հիթերի «սամփլները» (Sampling (music)) սկսեցին լայնորեն կիրառվել նաև հիփ-հոփ երաժշտության մեջ[11][12]։

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Watch: "Clyde Stubblefield/ Funky Drummer" on YouTube


1960 -1970 -ական թվականներին ֆանկ ոճի հայտնի կատարողներն էին նաև Sly & the Family Stone[13] և Earth, Wind & Fire խմբերը[14]։ Այդ շրջանում ֆանկն իր ազդեցությունն է ունենում նաև ջազի ու ռոքի վրա։ Ֆանկի ազդեցությունն է կրում նաև ալտերնատիվ ռոքը։ 1970 -ական թվականներին «էլեկտրոֆանկ» ոճի հիմնադիր կատարողն է դառնում Հերբի Հենքկոկը, որն իր մեծ ազդեցությունն է ունենում ժանրի զարգացման գործում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան ծագման այլ երաժշտական ոճերի պես ֆանկի հիմնական երաժշտական գործիքներն են բաս-կիթառը, էլեկտրակիթառը, Համոնդի երգեհոնը (էլեկտրոմեխանիկական երաժշտական գործիք, որը նախագծել և ստեղծել է Լոուրենս Համոնդը) և հարվածային գործիքները, որոնք նվագում են միմյանց շղթայված ռիթմերով։ Ֆանկ կատարելիս երբեմն օգտագործվում են նաև այլընտրանքային հատվածներ՝ կիրառելով սաքսոֆոն կամ փող, երբեմն նաև տրոմբոն, որոնք ունեն ռիթմիկ հարվածներ։

Նմուշ[խմբագրել | խմբագրել կոդը]

MacLeod, Kevin

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jacques Barsamian et François Jouffa, Encyclopédie (de la) black music, Michel Lafon, Paris, 1994.
  • Sebastian Danchin, Encyclopédie du rythm & blues et de la soul, Fayard, Paris, 2002, 2-213-61224-2
  • Florent Mazzoleni, James Brown, l'Amérique noire, la soul et le funk, Hors Collection, Paris, 2005.
  • Vincent Sermet, Les Musiques Soul et Funk. La France qui groove des années 1960 à nos jours, L'Harmattan, Paris, 2008, 978-2-296-05854-5
  • Marc Zisman, Le funk : de James Brown à Prince, J'ai Lu-Librio musique, Paris, 2003, 2-290-32724-7
  • Vincent, Rickey (1996). Funk: The Music, The People, and The Rhythm of The One. St. Martin's Press. ISBN 0-312-13499-1. 
  • Thompson, Dave (2001). Funk. Backbeat Books. ISBN 0-87930-629-7. 
  • Wermelinger, Peter (2005). Funky & Groovy Music Records Lexicon. -. ISBN 3-9522773-1-2. 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • All That Funk. James Brown, Herbie Hancock, George Clinton. Themenheft des Magazins du. Die Zeitschrift der Kultur, November 1999/Heft Nr. 701. Tages-Anzeiger TA Medien AG, Zürich.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Presence and pleasure: the funk grooves of James Brown and Parliament, p.3
  2. Slutsky, Allan, Chuck Silverman (1997). The Funkmasters-the Great James Brown Rhythm Sections. ISBN 1-57623-443-6
  3. Stewart, Alexander (2000: 293). "Funky Drummer: New Orleans, James Brown and the Rhythmic Transformation of American Popular Music." Popular Music, v. 19, n. 3. Oct., 2000), p. 293–318.
  4. «Online Etymology Dictionary - Funk»։ www.etymonline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-01-20 
  5. «Online Etymology Dictionary - funky»։ www.etymonline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-01-20 
  6. Quinion Michael (27 October 2001)։ «World Wide Words: Funk»։ World Wide Words (en-gb)։ Վերցված է 2017-01-20 
  7. Donald M. Marquis: In Search of Buddy Bolden, Louisiana State University Press, 2005, p. 108-111 ISBN 978-0-8071-3093-3
  8. Who Started Funk Music, Real Music Forum
  9. Barlow, William. "Looking Up At Down": The Emergence of Blues Culture. Temple University Press (1989), pp. 188-91. ISBN 0-87722-583-4.
  10. «Two Films Unveil a Lost Jazz Legend»։ National Public Radio։ December 15, 2007։ Վերցված է 2008-04-14։ «By most accounts, a mix of alcohol and mental illness sent Bolden into an asylum in 1907; he stayed there until his death in 1931.» 
  11. Vincent, Rickey (1996). Funk: The Music, the People, and the Rhythm of the One. New York: St. Martin's Press. էջեր 293–297. ISBN 978-0-312-13499-0. https://books.google.am/books?id=Tb-FBAAAQBAJ&printsec=frontcover#v=onepage&q&f=false. 
  12. Dr. Dre > Biography at MyStrands Archived February 20, 2006, at the Wayback Machine.
  13. Scott Derek B.։ «Dayton Street Funk: The Layering of Musical Identities»։ The Ashgate Research Companion to Popular Musicology։ էջ 275։ Վերցված է 25 November 2016 
  14. Presence and pleasure: the funk grooves of James Brown and Parliament, p.4