Իմպրովիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմպրովիզացիա (ֆր.՝ improvisation, իտալ.՝ improvvisazione, լատ.՝ impro-visus - անսպասելի, հանկարծակի), գեղարվեստական երկի հանպատրաստից ստեղծումը կատարման ընթացքում։ Սկիզբ է առել ժողովրդական ստեղծագործությունից։ Հնուց տարբեր ժողովուրդներ ունեցել են իրենց երգիչ-իմպրովիզատորները (հին հունական աեդոսները, հայկական վիպասաններն ու գուսանները, արևմւոաևրոպական շպիլմանները, ռուս ասացողները, ուկրաինական կոբզարները, ղազախ և կիրգիզ ակինները և այն)։

Բանաստեղծության մեջ իմպրովիզացիան սովորաբար կատարվում է նախապես նշված թեմայով (օրինակ՝ էքսպրոմտը)։ Պրոֆեսիոնալ երաժշտական Իմպրովիզացիայի վաղ ձևերը Եվրոպայում կապված են միջնադարյան վոկալ պաշտամունքային երաժշտությանը, քանի որ ձայնագրությունը (նեմեր, Հայաստանում՝ խազեր) մոտավոր էր, և յուրաքանչյուր կատարող իր երգամասում պետք է դիմեր Իմպրովիզացիայի։ 16-18-րդ դարերում Իմպրովիզացիան արտահայտվել է գործիքային պիեսների և օպերային երգամասերի զարդարանքներում։ 18-19-րդ դարերում երաժշտական տեքստի առավել կատարյալ գրառման պատճառով կատարողի Իմպրովիզացիան պակասել է։ Սակայն 19-րդ դարի 1-ին կեսին իմպրովիզացիային լայն տեղ են տվել մեծ կոմպոզիտոր կատարողները (Լ. Բեթհովեն, Ն. Պագանինի, Ֆ. Լիստ, Ֆ. Շոպեն

Երաժշտական մի շարք ժանրերի անուններ ցույց են տալիս նրանց մասնակի կապը իմպրովիզացիային (օրինակ՝ ֆանտազիա, էքսպրոմտ, իմպրովիզացիա)։ ժամանակակից երաժշտական պրակտիկայում իմպրովիզացիան էական նշանակություն չունի, բացառյալ ջազը և իմպրովիզացիայի կամայականորեն կիրառող որոշ մոդեռնիստական հոսանքներ։ Հնագույն ժամանակներից ի վեր իմպրովիզացիան պարի անկապտելի մասն է։ ժողովրդական բազմաթիվ պարերում իմպրովիզատորը դուրս է գալիս պարային կայուն ձևերից (հայկական, վրացական և այլ տրական պարեր)։ Իմպրովիզացիոն էր մեծ մասամբ Ա. Դունկանի արվեստը։ 20-րդ դարի 2-րդ կեսին իմպրովիզացիան ժողովրդական պարի պարտադիր տարր է, լայնորեն կիրառվում է պարահանդեսային պարերում (չառլստոն, լիպսի, թվիստ, շեյկ և այլն)։

Իմպրովիզացիան թատրոնում որոշակի դրամատուրգիական տեքստով չպայմանավորված, փորձերի ժամանակ չնախապատրաստված դերասանի խաղն է։ Իմպրովիզացիան ծիսակատարություններում, ժողովրդական դերասանների արվեստում գոյություն է ունեցել շատ հին ժամանակներից։ Իմպրովիզացիայի արվեստը ժամանակակից թատերական մանկավարժության հիմնական տարրերից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 330 CC-BY-SA-icon-80x15.png