Թվիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեկույթի մասնակիցները թվիստ պարելիս (1962թ․)

Թվիստ (անգլ.՝ twist, բառացի՝ ոլորում), պարահանդեսային պար։ Համաշխարհային տարածում է ստացել 1960-ական թվականներին։ Առաջին անգամ կատարվել է 1958 թվականին Նյու Յորքի «Սավոյ» դահլիճում։ Երաժշտական չափը՝ 4/4, տակտի զույգ քառորդների շեշտումով։ Թվիստի առավել հանրաճանաչ կատարող է եղել ամերիկյան երգիչ Չաբի Չեկկերը։ Ռիթմն օգտագործվել է բազմաթիվ երկրների կոմպոզիտորների էստրադային երգերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 226