19–րդ դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է 19-րդ դարից)

19–րդ դար (1 հունվար 1801 թվականից– 31 դեկտեմբեր 1900) դար, որը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց Իսպանական, Առաջին և Երկորդ Ֆրանսիական, Չինական[1], Սրբազան Հռոմեական և Մողոլյան կայսրությունների անկմամբ: Արդյունքում հզորացան Բրիտանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Միացյալ նահանգները, Գերմանական կայսրությունը, Երկորդ ֆրանսիական գաղութական կայսրությունը և Ճապոնական կայսրությունը, բրիտանացիների առավելությամբ 1915 թվականից: Ֆրանսիական կայսրության պարտությունից հետո, նրա հակառակորդ դաշնակիցները՝ Բրիտանական և Ռուսական կայսրությունները դարձան աշխարհի ուժեղագույն տերությունները: Ռուսները նվաճեցին կենտրոնական և հեռավոր արևելյան Ասիան: Բրիտանական կայսրությունը արագորեն հզորացավ դարի առաջին կեսին՝ բվաճելով Կանադան, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և գերբնակեցված Հնդկաստանը, բացի այդ դարի վերջին երկու տասնամյակին Աֆրիկան: Դարի ավարտին Բրիտանական կայսրությունը վերահսկում էր աշխարհի ցամաքային տարածքի մեկ հինգերորդ մաստ և բնակչության մեկ քառորդ մասը: Նապոլեոնական ժամանակաշրջանից հետո ստեղծվեց Pax Britannica-ն, որը օգնեց առևտրին:

Ընդհանուր պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին էլեկտրական սարքավորումները ստեղծվեցին 19–րդ դարում, որը սկսվեց էլեկտրական ռելեի ստեղծմամբ 1835 թվականին, հեռագիրը և Մորզեի այբուբենը 1837 թվականին, առաւին հեռախոսային զանգը 1876 թվականին[2], իսկ առաջին էլեկտրական լամպը 1878 թվականին[3]:

19–րդ դարը գիտական հայտնագործությունների ժամանակաշրջան էր, որոնք ահռելի արդյունք ունեցան մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, էներգետիկայի և մետալուրգիայի ոլորտներում և հող հանդիսացան 20-րդ դարի մեծագույն հայտնագործությունների համար[4]: Արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Մեծ Բրիտանիայում և սփռվեց դեպի մայրցամաքային Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Ճապոնիա[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տես Քինգ դինաստիա; By 1900, mass civil disorder had begun and continuously grown till their ultimate downfall in 1911.
  2. «The First Telephone Call» 
  3. «Dec. 18, 1878: Let There Be Light — Electric Light»։ WIRED։ 18 December 2009 
  4. Encyclopædia Britannica's Great Inventions. Encyclopædia Britannica.
  5. «The United States and the Industrial Revolution in the 19th Century»։ Americanhistory.about.com։ 2012-09-18։ Վերցված է 2012-10-31