Ճապոնական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ճապոնական կայսրություն
1868 - 1947  
Flag of Japan (1870–1999).svg Imperial Seal of Japan.svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Japanese Empire (orthographic projection).svg
(1942)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տոկիո
Արժույթ Ճապոնական իեն,
Կորեական իեն,
Թայվանական իեն,
Ճապոնական ռազմական իեն
Իշխանություն
Պետական կարգ Դայձյոկան[1]
(1868–1885)
Սահմանադրական միապետություն
(1890–1940, 1945–1947)[2]
Միակոսակցական տոտալիտար ռազմական դիկտատուրա բացարձակ միապետության ներքո (1940–1945)
Դաշնակիցների վերահսկողության ներքո (1945–1947)
Պետության գլուխ Կայսր

Ճապոնական կայսրություն (ճապ.՝ 大日本帝國 Դայ Նիպպոն Տեյկոկու, թարգմանաբար նշանակում է «Ճապոնական մեծ կայսրություն»)[3], եղել է պատմական ազգային պետություն և գերտերություն, որը գոյություն է ունեցել 1868 թվականի Մեյձիի հեղափոխությունից մինչև 1947 թվականի սահմանադրությամբ վերափոխվել է ժամանակակից Ճապոնիայի:

Ճապոնիայի արագ արդյունաբերականությունը և ռազմականացումը դարձրեցին նրան գերտերության և նպաստեցին Ճապոնական գաղութատիրական կայսրության ձևավորմանը Առաջին ճապոնա-չինական պատերազմից, Բոքստերյան ապտամբությունից, Ռուս-ճապոնական պատերազմից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո: 1920-ական թվականների տնտեսական և քաղաքական բումը բերեց ռազմատենչության աճին, որն իր գագաթնակետին հասավ, երբ Ճապոնիան անդամակցեց Առանցքի ուժերին և նվաճեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի մեծ մասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում[4]:

Սկզբնական շրջանում ճապոնական զորքերը մեծ հաջողություններ գրանցեցին Երկրորդ ճապոնա-չինական պատերազմում (1937–1945) և Խաղաղօվկիանոսյան պատերազմում: Այնուամենայնիվ բազմաթիվ պարտություններ կրելուց և ԽՍՀՄ կողմից Ճապոնիայի պատերազմ հայտարարելուց ու Մանջուրիա ներխուժումից և Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից հետո, կայսրությունը անձնատուր եղավ Դաշնակիցներին 1945 թվականի օգոստոսի 15-ին: Երկրի կապիտուլացիային հետևեց օկուպացիա Դաշնակիցների կողմից և նրանց միջամտությամբ ընդունվեց նոր սահամանադրություն 1947 թվականին և կազմավորվեց ներկայիս Ճապոնիա պետությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hunter, 1984, էջեր 31-32
  2. «Chronological table 5 1 December 1946 - 23 June 1947»։ National Diet Library։ Վերցված է September 30, 2010 
  3. Shillony Ben-Ami (2013)։ Ben-Ami Shillony - Collected Writings։ Routledge։ էջ 83։ ISBN 1134252307 
  4. Townsend Susan (July 17, 2018)։ «Japan's Quest for Empire 1931 - 1945»։ BBC