Մորզեի այբուբեն
Մորզեի այբուբեն (կոդ), նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ սիմվոլներ, որոնք կարող են վերածվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների, ինչպիսին են գիծը և կետը[1]։ Մեկ միավոր ժամանակահատվածի համար ընդունված է վերցնել մեկ կետի ազդանշանի տևողությունը։ Մեկ գծի ազդանշանի տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը։ Կոդում նշանների միջև ընդհատման տևողությունը հավասար է մեկ կետի ազդանշանի տևողությանը, բառում տառերի միջև ընդհատման տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը, իսկ բառերի միջև` յոթ կետերի ազդանշանների տևողությանը[2]։ Այս այբուբենի անունը դրվել է ի պատիվ ամերիկացի նկարիչ և գյուտարար Սեմյուել Մորզեի։ Տառերի կոդավորման համակարգը ստեղծվել էր Մորզեի գործընկերոջ՝ Ալֆրեդ Վեյլեմի կողմից, ինչը Մորզեն չէր ընդունում, որպես փաստ՝ փորձելով սեփականացնել նաև հեռագրի գյուտը։ 1848 թվականին Վեյլեմի/Մորզեի այբուբենը կատարելագործեց ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեի կողմից, որն օգտագործվում է առ այսօր։
Մորզեի կոդեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է Մորզեի այբուբենի հայերեն համարժեքների աղյուսակը, ինչպես որ ներկայացված է «Հեռագրի հեռախոսի յեվ ռադիոյի մասին» գրքում (1929)[3]։
Հայերեն տառ | Լատիներեն համարժեք | Մորզեի կոդ |
---|---|---|
Ա | ![]() |
· − |
Բ | ![]() |
− · · · |
Գ | ![]() |
− − · |
Դ | ![]() |
− · · |
Ե (նաև Է) | ![]() |
· |
Զ | ![]() |
− − · · |
Ը | ![]() |
− · − − |
Թ | Ñ | − − · − − |
Ժ | ![]() |
· · · − |
Ի | ![]() |
· · |
Լ | ![]() |
· − · · |
Խ | ![]() |
· · · · |
Ծ | · − − · − · | |
Կ | ![]() |
− · − |
Հ | · − − − · | |
Ձ | − · · − · | |
Ղ | ![]() |
− − · − |
Ճ | · − · − · | |
Մ | ![]() |
− − |
Յ | ![]() |
· − − − |
Ն | ![]() |
− · |
Շ | CH | − − − − |
Ո (նաև Օ) | ![]() |
− − − |
Չ | Ö | − − − · |
Պ | ![]() |
· − − · |
Ջ | − · − · · | |
Ռ | · − · · − · | |
Ս | ![]() |
· · · |
Վ | ![]() |
· − − |
Տ | ![]() |
− |
Ր | ![]() |
· − · |
Ց | ![]() |
− · − · |
ՈՒ | ![]() |
· · − |
Փ | · · − · − | |
Ք | ![]() |
− · · − |
Ֆ | ![]() |
· · − · |
Միջակետ | · · · · · · | |
Ստորակետ | · − · − · − | |
Վերջակետ | − − − · · · | |
Գծիկ | − · · · · − |
Միջազգային այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատինական տառ | Մորզեի կոդ | Թվեր | Մորզեի կոդ | Հատուկ սիմվոլներ | Մորզեի կոդ |
---|---|---|---|---|---|
A | · − | 1 | · − − − − | Կետ | · · · · · · |
B | − · · · | 2 | · · − − − | Ստորակետ | · − · − · − |
C | − · − · | 3 | · · · − − | Վերջակետ | − − − · · · |
D | − · · | 4 | · · · · − | ; | − · − · − · |
E | · | 5 | · · · · · | Փակագծեր | − · − − · − |
F | · · − · | 6 | − · · · · | Ապաթարց | · − − − − · |
G | − − · | 7 | − − · · · | Չակերտներ | · − · · − · |
H | · · · · | 8 | − − − · · | — | − · · · · − |
I | · · | 9 | − − − − · | / | − · · − · |
J | · − − − | 0 | − − − − − | ? | · · − − · · |
K | − · − | ! | − − · · − − | ||
L | · − · · | Պարբերության նշան | − · · · − | ||
M | − − | Սխալ/Խափանում | · · · · · · · · | ||
N | − · | @ | · − − · − · | ||
O | − − − | Կապի վերջ (end contact) | · · − · − | ||
P | · − − · | ||||
Q | − − · − | ||||
R | · − · | ||||
S | · · · | ||||
T | − | ||||
U | · · − | ||||
V | · · · − | ||||
W | · − − | ||||
X | − · · − | ||||
Y | − · − − | ||||
Z | − − · · |
Հեռագրային այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից հեռագրային այբուբենը էապես տարբերվում է Մորզեի առաջարկած այբուբենից, չնայած մասնագետների կարծիքով այդ այբուբենի հեղինակը հենց Մորզեի գործընկեր Ալֆրեդ Վեյլեմն է։ Մորզեի այբուբենի սկզբանական աղյուսակը զգալիորեն տարբերում է այն կոդերից, որոնք օգտագործվում են այժմ սիրողական ասպարեզում։ Մորզեի կոդում կիրառելի էին երեք հիմնական տևողության տիպեր նաև որոշ սիմվոլներ ունենում էին ընդհատումներ հենց կոդերի ներսում։ Մորզեի կոդավորման սկզբունքն է համարվում այն, որ հաճախ օգտագործվող նշանները ունեն ավելի պարզ կետերի և գծերի համակցություններ, ինչը այս այբուբենին տալիս է ավելի ամփոփ տեսք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Скляр Б. Цифровая связь. Теоретические основы и практическое применение. Пер. с англ. — М.: Издательский дом «Вильямс», 2003, 1104 с., С. 39. ISBN 978-5-8459-0497-3
- ↑ M.1677 : International Morse code
- ↑ Չախմախսազյան Հ (1929)։ Հեռագրի հեռախոսի յեվ ռադիոյի մասին։ Մոսկվա: ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն։ էջ 19