Սեմյուել Մորզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմյուել Մորզե
Samuel Morse.jpg
Ծնվել է ապրիլի 27, 1791(1791-04-27)[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ
Մահացել է ապրիլի 2, 1872(1872-04-02)[1][2][3][4][5][6] (80 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրթություն Եյլի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա
Երկեր Մորզեի այբուբեն
Մասնագիտություն գյուտարար, ֆիզիկոս, քանդակագործ, նկարիչ, համալսարանի պրոֆեսոր և լուսանկարիչ
Աշխատավայր Նյու Յորքի համալսարան
Ծնողներ հայր՝ Jedidiah Morse
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Commander 1st Class of the Order of the Dannebrog Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ազգային գյուտարարների փառքի սրահ knight of the Order of Saints Maurice and Lazarus Knight of the Order of the Tower and Sword և Fellow of the American Academy of Arts and Sciences
Անդամություն Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և American Antiquarian Society
Երեխաներ Leila Morse
Ստորագրություն
Samuel Morse signature.svg
Samuel Finley Breese Morse Վիքիպահեստում

Սեմյուել Ֆինլի Բրիզ Մորզե (անգլ.՝ Samuel Finley Breese Morse, ապրիլի 27, 1791(1791-04-27)[1][2][3][4][5][6], Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ - ապրիլի 2, 1872(1872-04-02)[1][2][3][4][5][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար։ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին նախագահը։ 1837 թվականին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյուել Մորզեն ծնվել է 1791 թվականին Մասաչուսեթսում, հարուստ ամերիկյան ընտանիքում։ Հայրը հայտնի աշխարհագրագետ էր և հոգևորական։ Երիտասարդ Սեմյուելը քոլեջը ավարտելուց հետո Բոստոնում կլերկ է աշխատում, բայց նկարչությամբ ոգևորված 1811 թվականին մեկնում է Անգլիա՝ արվեստ ուսանելու։ 1813 թվականին Մորզեի Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիային ներկայացված «Մահացող Հերակլեսը» նկարը ոսկե մեդալի է արժանանում, սակայն 1815 թվականին ԱՄՆ վերադարձած նկարիչը գնահատականի չի արժանանում։ Տասը տարի Մորզեն համեստ կյանք է վարում, ապրուստի միջոց հայթայթելով դիմանկարչությամբ։

Սեմյուել Մորզեն լինելով շփվող և ընկերասեր մարդ, ծանոթություններ է հաստատում և Նյու Յորքում նկարում բազմաթիվ դիմապատկերներ։ Նրա ընկերների շարքում էին քաղաքագետ Լաֆայետը, վիպասան Կուպերը և անգամ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը։ 1825 թվականին Սեմյուել Մորզեն հիմնում է Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիան (անգլ.՝ National Academie of Sesing) և դառնում առաջին նախագահը։ 1829 թվականին նրան գործուղում են Եվրոպա, ուսումնասիրելու նկարչական դպրոցների կազմակերպումը։

Երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մորզեն ծանոթանում է Դագերի հետ և հետաքրքրվում էլեկտրականության ասպարեզում վերջին հայտնագործություններով։ Մինչև 1836 թվականը Մորզեն դասավանդում է գեղանկար և զբաղվում քաղաքականությամբ։ Երբ նրան ցույց են տալիս հեռագրի մոդելը, նա ամբողջովին տրվում է գյուտարարությանը։ 1837 թվականին Մորզեն զարգացնում է հեռագրում կետերի և գծերի օգտագործման գաղափարը. որը աշխարհում հայտնի է որպես Մորզեի այբուբեն։ Նրան հաջողվեց ամերիկյան կոնգրեսից որոշ մարդկանց հետաքրքրել իր գաղափարներով և 1843 թվականին ստացավ 30000 $՝ Բալթիմորից Նյու Յորք հեռագրական գիծ կառուցելու համար։ 1844 թվականի մայիսի 24-ին գիծը աշխատեց և Մորզեն ներքաշվեց դատական քաշքշուկների մեջ։ Երկար պայքարից հետո՝ 1854 թվականին Գերագույն դատարանը ճանաչեց Սեմյուել Մորզեի հեղինակային իրավունքները։

Թերթերը, երկաթգիծը և բանկերը միանգամից օգտագործում գտան հեռագրին։ Հեռագրագծերը պատեցին աշխարհը և Մորզեի փառքն ու դրամագլուխը բազմապատկվեցին։ 1858 թվականին տասը Եվրոպական երկրներից իր գյուտի համար ստացավ 400 000 ֆրանկ։ Կյանքի վերջում Մորզեն զբաղվում էր բարեգործությամբ՝ հոգում էր դպրոցների, համալսարանների, հոգևորականների և աղքատ նկարիչների ծախսերը։ Մահացել է 1872 թվականին 81 տարեկան հասակում։ Հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության գյուտերից հետո հեռագրի գյուտը հետին պլան մղվեց, բայց Մորզեի հիասքանչ դիմապատկերները հայտնի են ողջ աշխարհին։ Սեմյուել Մորզեի 1837 թվականի հեռագրական ապարատը պահպանվում է ԱՄՆ Ազգային թանգարանում, իսկ քաղաքամերձ տունը պահպանվում է որպես պատմական հուշարձան։

Այդ պահին, իհարկե, չգիտակցվեց այդ գյուտով կատարված մարդկության ամենամեծ հայտնագործություններից մեկը՝ տվյալների թվայնացման և տվյալների թվային փոխանակման եղանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]