Դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դպրոց
BogdanovBelsky UstnySchet.jpg
Կազմված էpupil?, դասատու, school subject?, school library? և դպրոցի շենք
№ 18 միջնակարգ դպրոց Սիկտիվկարում (Կոմի հանրապետություն): Շենքը կառուցված է տիպային նախագծով:

Դպրոց ( հին հուն․՝ σχολή, σχολά՝ ժամանց, ուսումնական պարապմունք, դպրոց), կրթական հաստատություն ընդհանուր կրթություն ստանալու համար: Լայն իմաստով բառը կարող է օգտագործվել ցանկացած կրթական հաստատության անվանման հետ ( երաժշտական դպրոց, գեղարվեստական դպրոց, սպորտային դպրոց, մարտարվեստի դպրոց և այլն)[1]:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հունական σχολή նշանակում էր «ժամանց, ազատ ժամանց», հետո սկսեց օգտագործվել ինչպես «պարապմունքներ ժամանցի ընթացքում» (օրինակ՝ Պլատոնը հավաքում էր մարդկանց ազատ ժամանակ և փոխանցում էր նրանց իր փորձն ու գիտելիքները), այնուհետև՝ «ուսումնական պարապմունքներ», «փիլիսոփաների զրույց» (օրինակ Պլուտարքոսի մոտ): Ռուսաց լեզվի մեջ բառը փոխանցվել է ոչ թե ուղղակիորեն, այլ լեհ.՝ szkoła միջոցով լատ.՝ schola-ից:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցները ծառայում են՝

  • Սկզբնական ընդհանուր կրթություն (տարրական դպրոց) (1-4-րդ դասարաններ)
  • Հիմնական ընդհանուր կրթություն (միջին դպրոց) (5-9-րդ դասարաններ)
  • Միջնակարգ կրթություն (միջին դպրոց) (10-12-րդ դասարաններ)
  • Մասնագիտական կրթություն (մասնագիտական դպրոց, ուսումնարաններ, քոլեջներ և այլն)
  • Հատուկ կրթություն, այդ թվում բարձրագույն (տեխնիկական, տնտեսական, իրավական, կրոնական և այլն)

ստանալու համար:

Ուսուցման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական ժամանակի բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական ժամանակը ընդհանուր առմամբ բաժանվում է երեք փուլի՝ դաս, դասամիջոց և «երկարօրյա»: Դասը և դասամիջոցը փոխարինվում են մեկը մյուսով մի քանի անգամ, իսկ «երկարօրյան» ավարտում է ուսումնական օրը:

  • Դաս՝ աշակերտների պարապմունքերը առարկաներից:
  • Դասամիջոց՝ հանգիստ դասերի միջև:
  • «Երկարօրյա»՝ աշակերտների դպրոցում գտնվելը դասերի ավարտից հետո ( սնունդը տրամադրվում է, առկա է դասերը պատրաստելու հնարավորություն), եթե չկա հնարավորություն, որ երեխան գտնվի տանը:
  • Ընտրովի դասընթացներ, ֆակուլտատիվ պարապմունքեր (ինչպես կանոն, անցկացվում են հիմնական դասերից հետո):

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցներում չեն տարբերակում գնահատումը (որպես ուսուցման ժամանակ որակական հետադարձ կապի մասին տեղեկություն) և թվանշանները (գնահատման քանակական արտահայտում): Այդ պատճառով էլ գնահատում են անվանում բոլորը՝ և՛ թվանշանները, և՛ ինքը գնահատումը: Ռուսական դպրոցներում գնահատականները, ինչպես կանոն, դրվում են հինգբալանոց համակարգով (1-ից 5):

  • Անբավարար են համարվում 1 և 2 գնահատականները (պաշտոնական անվանումը՝ անբավարար):
  • 3 գնահատականը (պաշտոնական անվանումը բավարար կամ միջակ) հանդիսանում է նվազագույն բավարար գնահատականը և, որպես կանոն, համարվում է ոչ բավականաչափ բարձր:
  • 4 գնահատականը (պաշտոնական անվանումը՝ լավ) հաճախ համարվում է «միջինից բարձր»:
  • 5 գնահատականը (պաշտոնական անվանումը՝ գերազանց) հանդիսանում է հնարավոր լավագույնը:

Երեք բալ և ավելի բարձր գիտելիքների մակարդակը կոչվում է առաջադիմություն, այդ թվում՝ 4 բալ և բարձր՝ գիտելիքների որակ[2] (օրինակ՝ պաշտոնական փաստաթղթերում գրված «դասարանի առաջադիմությունը՝ 80 %, գիտելիքների որակը՝ 70 %», նշանակում է, որ աշակերտների 80 %-ն ունի 3 բալ և բարձր գնահատական, որոնցից 70 %-ը՝ 4 բալ և բարձր): Երբեմն գնահատականին ավելանում է գումարած կամ հանած: Օրինակ՝ 4+ (4-ին գումարած) բարձր է, քան 4, բայց ցածր է քան 5− (5-ից հանած), իսկ 5− ցածր է, քան 5: Ինչպես կանոն գումարածները և հանածները հետագայում հաշվի չեն առնվում: Քառորդային, տարեկան ամփոփաթերթերում և ավարտական վկայականում գումարածով և հանածով գնահատականներ չեն դրվում: Անբավարար գնահատականների հետ (1 և 2) գումարածներ և հանածներ երբեք չեն դրվում: 1 գնահատականը դրվում է շատ հազվադեպ: Գոյություն ունեն կիսապաշտոնական «կանոններ», որոնք արգելում են պաշտոնական փաստաթղթերում (օրինակ՝ դասամատյաններում) օգտագործել գումարումներ և հանումներ: Բացի այդ, ենթադրվում է «վերջնական գնահատականի» (մեկ քառորդի, եռամսյակի, կիսամյակի համար) դուրս բերման հստակ մեխանիզմ: Շատ հաճախ այդ մեխանիզմը շատ նման է միջին թվաբանականի հաշվելուն վերջին գնահատականների գերակայությամբ:

Կա նաև գնահատականների տարբերակված համակարգ (10 բալանոց, 12 բալանոց և նույնիսկ 20 բալանոց): 20 բալանոց համակարգը համարվում է գնահատման հիմնական համակարգ Ֆրանսիայի դպրոցներում, 12 բալանոցը՝ Ուկրաինայի դպրոցներում, իսկ 10 բալանոց համակարգը՝ Բելառուսի, Մոլդովայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի և Հայաստանի[3][4] դպրոցներում: Ինչպես նաև գոյություն ունեն տառային և գիտելիքների գնահատման այլ համակարգեր:

Նորարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնային դասագրքերի ներդրման նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի գարնանը 75 դպրոցներում անցկացվեց փորձ 60 օր տևողությամբ, որի հիման վրա ուսուցիչները կարողացան կատարել եզրահանգում կրթական պրոցեսում էլեկտրոնային դասագրքերի օգտագործման դրական ազդեցության մասին: Սակայն նշվում էր, որ նախագիծը կարիք ունի կատարելագործման:

Մինչև 2015 թվականը անցկացվել է նաև փորձարկման մի քանի փուլ, որոնց արդյունքների հիման վրա, համաձայն ընդունված օրենքի, 2015 թվականի հունվարի 1-ից բոլոր ռուսական դպրոցները պարտավոր են անցնել այն դասագրքերին, որոնց համար կստեղծվի էլեկտրոնային տարբերակ:

Էլեկտրոնային դասագիրքը մաս է հանդիսանում «Էլեկտրոնային կրթական միջավայր» նախագծի, որը նախաձեռնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի[5] կողմից:

Այս ծրագիրը միակ կրթական դաշտն է, որում տեղադրված են տարբեր գաղափարներ.

  • սովորողի պլանշետ
  • ուսուցչի պլանշետ
  • ինտերակտիվ գրատախտակ
  • էլեկտրոնային օրագիր
  • ինֆորմացիոն համակարգ «Այցելություն և սնունդ»

Այս պահին նախագիծը համարվում է պիլոտային. 2015 թվականի մայիսի տվյալներով՝ նախագծին մասնակցում են 2500 սովորողներ և 60 ուսուցիչներ:

Էլեկտրոնային դասագիրքը, ինչպես «Էլեկտրոնային կրթական միջավայր»-ի մաս, կոնստրուկտոր է, որը օգտագործելով ուսուցիչը մի ամբողջության մեջ է հավաքում դասագրքի տեքստը, ինտերակտիվ պարունակությունը և լրացուցիչ նյութերը: Ինչպես և թղթայինը, սա համարվում է յուրաքանչյուր աշակերտի անհատական գործիքը: Ինտերնետի միջոցով էլեկտրոնային դասագիրքը ավտոմատ թարմացվում է, իսկ սերվերին կարող են ուղարկել թեստերի և թեմատիկ աշխատանքների արդյունքները[6]:

ԽՍՀՄ-ի դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութամյա կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ, 1970 թվականի վերջ
Վ.Մ.Կազակովի հասունության վկայական(1923—2001)

1918 թվականին «եկեղեցու առանձնացումը պետությունից և դպրոցների առանձնացումը եկեղեցուց» դեկրետով ներմուծվեց աշխարհիկ կրթության սկզբունքը: Առաջին անգամ Ռուսաստանի պատմության մեջ 1930 թվականին ներմուծվեց համընդհանուր պարտադիր անվճար կրթության սկզբունքը: Բնակչության ճնշող մեծամասնության (միջինում ոչ քիչ 2/3 անգրագետներ երկրում 1987 թվականին) անգրագիտության լիկվիդացման համար մինչև 1930 թվական ԽՍՀՄ ժողովրդական կրթության համակարգում գործում էին լիկբեզի դպրոցները[7]: ԽՍՀՄ-ում ստեղծվեց համընդհանուր կրթություն իրականացնող դպրոցների համակարգ՝ բնակչության բոլոր շերտերը ընդգրկող: Գոյություն ունեին միջնակարգ ընդհանուր կրթություն իրականացնող դպրոցներ, աշխատող երիտասարդների համար նախատեսված դպրոցներ (երեկոյան դպրոցներ, աշխատող երիտասարդների դպրոցներ): 1943 թվականին ԽՍՀՄ-ում յոթամյա և Մոսկվայի, Լենինգրադի, սովետական միության մայրաքաղաքների, մարզային և ծայրամասային կենտրոնների և մի շարք խոշոր արտադրական կենտրոնների միջնակարգ դպրոցներում ներմուծվեց տղաների և աղջիկների առանձին ուսուցում, որը անցկացվում էր մինչև 1954 թվականը: Դպրոցներում գոյություն ունեին Լենինյան սենյակներ, մանկական և երիտասարդական կազմակերպությունների առաջնային օղակները՝ տարրական դասարանների համար հոկտեմբերիկներ, 4-ից 7-րդ դասարանների համար՝ պիոներական ջոկատներ և բարձր դասարաններում՝ կոմսոմոլի կազմակերպություններ: Գոյություն ուներ ստանդարտ դպրոցական համազգեստ, որի ձևվածքը տարիների ընթացքում փոփոխվում էր:

Խորհրդային տարիներին և այժմյան հետսովետական տարածքներում մեծ տարածվածություն ունի այն կարծրատիպը, որ սովետական դպրոցը աշխարհում ամենալավն է[8]:

Ժամանակակից դպրոցը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում դպրոցը Ռուսաստանում կազմված էր 10-12 դասարաններից, որոնք բաժանվում էին 4 աստիճանի.

  • նախադպրոցական
  • տարրական
  • միջին
  • ավագ

Դպրոցն ավարտելուց հետո և քննությունների հանձնումից հետո աշակերտները ստանում են «Հասունության ատեստատ»: Դպրոցը ֆինանսավորվում է պետության միջոցներով ( տարածքային կամ քաղաքային բյուջեներով), մասնավոր անձանց կամ հասարակական միավորումների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից:

Դպրոցները բաժանվում են.

կրթության մակարդակով՝

  • սկզբնական
  • թերի միջին (հիմնական),
  • միջին
  • բարձրագույն

սովորողների սեռով՝

  • տղաների
  • աղջիկների
  • խառը ուսուցում

կրոնի նկատմամբ վերաբերմունքով՝

  • աշխարհիկ
  • կրոնական (դավանանք)

Ընդհանուր միջնակարգ կրթություն տվող կրթական հաստատությունները իրենց մեջ ներառում են.

Սովորաբար միջնակարգ դպրոցներ ընդունվում են 6 կամ 7 տարեկանում, ավարտում են 17 կամ 18 տարեկանում: Ընդհանուր միջնակարգ կրթության համար նախատեսված ստանդարտ դպրոցական ծրագիրը նախատեսված է 10-12 դասարանների և համապատասխանաբար այդքան տարիների ուսումնառության համար: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է մայիսի վերջին: Ուսումնական տարվա տևողությունը կազմում է 35 շաբաթ՝ 5-8 և 10-րդ դասարանների համար և 34 շաբաթ՝ 1-4, 9 և 11-րդ դասարանների համար: Գոյություն ունի ուսումնական տարին բաժանելու երկու հիմնական եղանակ՝

  • 4 քառորդ: Ամեն քառորդի ընթացքում կան արձակուրդներ («ամառային», «աշնանային», «ձմեռային» և «գարնանային»):
  • 3 եռամսյակ: Եռամսյակները բաժանված են 5 բլոկների՝ նրանց միջև մեկ շաբաթ արձակուրդ և երրորդ և առաջին եռամսյակների միջև ամառային արձակուրդներ:

Կամ դպրոցական ծրագիրը բաժանվում է երեք եռամսյակի, բայց չի ունենում յոթօրյա արձակուրդներ և ունենում է արձակուրդներ պետական ստանդարտների համապատասխան: Կա մի տարբերակ, երբ հերթափոխվում են 5-6 շաբաթյա տևողությամբ ուսումնական մոդուլները (ժամանակահատվածներ) հերթափոխվում են մեկ շաբաթյա արձակուրդով: Այսպիսի երկու ժամանակաշրջանները (մոդուլներ) կազմում են եռամսյակը: 10-11-րդ դասարաններում, ինչպես կանոն, տարին բաժանվում է երկու կիսամյակի: Յուրաքանչյուր քառորդի կամ եռամսյակի վերջում վերջնական գնահատական է դրվում ուսումնասիրվող բոլոր առարկաների համար, իսկ յուրաքանչյուր տարվա վերջում ` տարեկան գնահատական: Երբեմն, եռամսյակային հաշվարկների փոխարեն կամ դրանց հետ մեկտեղ, գնահատականները դրվում են նաև կիսամյակի համար: Անբավարար սովորող աշակերտը, այսինքն `անբավարար տարեկան գնահատականներ ունեցողը, կարող է մնալ նույն դասարանում կամ տեղափոխվել ավելի ցածր դասարան: Վերջին դասարանի ավարտին, ինչպես նաև 9-րդ դասարանի ավարտին (կամ 8-րդ դասարանի՝ տասամյա կրթության դեպքում), աշակերտները քննություն են հանձնում առարկաների մի մասից: Այս քննությունների արդյունքների և տարեկան գնահատականների արդյունքերով գնահատականները դրվում են հասունության վկայականում: Այն առարկաներից, որոնց համար չկան քննություններ, վկայական է դրվում տարեկան գնահատականը: Պարտադիր է ուսումը մինչև 9-րդ դասարան:10 և 11 դասարաններում կրթությունը պարտադիր չէ բոլոր երեխաների համար: 11-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը ստանում է լրիվ միջնակարգ կրթության վկայական (Ռուսաստանի Դաշնությունում՝ վկայական լրիվ միջնակարգ կրթության մասին): 9-րդ դասարանն հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է հիմնական ընդհանուր կրթության վկայական: 9-րդ դասարանի շրջանավարտը կարող է շարունակել ուսումը մասնագիտական դպրոցում, որտեղ բացի մասնագիտական կրթությունից հնարավոր է ավարտել հիմնական միջնակարգ կրթությունը կամ էլ միջնակարգ հատուկ կրթական հաստատությունում (ուսումնարան,քոլեջ, մի շարք ուսումնարաններ՝ բժշկական, մանկավարժական), որտեղ նա կարող է ստանալ մասնագիտացված միջնակարգ կրթություն և որակավորում, որպես կանոն, տեխնիկ կամ կրտսեր ինժեներ, կամ էլ անմիջապես սկսել աշխատել: Բացի այդ, որոշ ՀԿ-ներ և մասնագիտական ուսումնական հաստատություններ կատարում են 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների ընդունելություն մասնագիտական ուսուցման ծրագրերի համար:

9-րդ դասարանից հետո քոլեջ, տեխնիկում կամ ուսումնարան ընդունվելու դեպքում ուսումնառության առաջին տարին իրականացվում է 10-11 դասարանների ծրագրերով (բացառություն են կազմում գյուղատնտեսության և անտառտնտեսության հետ կապված որոշակի մասնագիտություններ): Բացի դրանից, հարկ է նշել, որ «Պարային արվեստը» մասնագիտության ընդունելությունը կատարվում է 7-րդ դասարանի[9] բազայի հիման վրա, «Բալետի արվեստը» մասնագիտության համար 4-րդ դասարանի բազայի հիման վրա[10], իսկ «Գործիքային կատարում» մասնագիտության համար՝ առաջին դասարանից[11] (ուսումնառության ժամկետները կազմում են 4 տարի 10 ամսից մինչև 10 տարի 10 ամիս, միաժամանակ իրականացվում է ընդհանուր և միջին մասնագիտական կրթություն): Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար պահանջվում է ընդհանուր միջնակարգ կրթություն՝ վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ էլ դիպլոմ մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի կամ ուսումնարանի դիպլոմ, ինչպես նաև միասնական քնությունների արդյունքերը: Դպրոցների մեծ մասում ընդունված է հնգօրյա աշխատանքային շաբաթ (հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի) կամ վեցօրյա (հանգստյան օր՝ կիրակի), ամեն օր 4-8 դասաժամ (համաձայն նոր առողջապահական օրենքների ոչ ավել քան 5 դասաժամ 1-4-րդ դասարաններում, 6 դասաժամ 5-րդ և 6-րդ դասարաններում և 7 դասաժամից ոչ ավել 7-11-րդ դասարաններում): Նման համակարգի դեպքում ընդունված են 45 րոպե տևողությամբ դասեր (լինում են ավելի կարճ, բայց, որպես կանոն, ոչ պակաս, քան 35 րոպե): Դասերը բաժանվում են դասամիջոցներով՝ յուրաքանչյուրը 5-20 րոպե տևողությամբ : Բացի սովորելուց, աշակերտները դասարաններում կատարում են իրենց տնային աշխատանքները (կրտսեր դպրոցի աշակերտների համար, տնային աշխատանք, ուսուցչի հայեցողությամբ, կարող է և չլինել): Ընդհանուր կրթության համակարգում կարող են նաև լինել մասնագիտացված միջնակարգ դպրոցներ կամ առանձին դասարաններ (նախահոսքային և հոսքային)՝ մի շարք առարկաների խորացված ուսուցմամբ՝ օտար լեզվի, ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիական, ինժեներական, կենսաբանական և այլն: Սովորականներից տարբերվում են լրացուցիչ ուսումնական ծանրաբեռնվածությամբ մասնագիտական առարկաներից: Վերջին ժամանակներում զարգանում է ամբողջ օրով դպրոցների ցանցը, որտեղ երեխաները ոչ միայն ստանում են ընդհանուր կրթություն, այլև նրանց հետ անցկացվում է մեծ քանակությամբ արտադասարանային աշխատանքներ, գործում են խմբակներ, բաժիններ և երեխաների լրացուցիչ կրթության այլ միավորումներ: Ընդհանուր հանրակրթական դպրոցներից բացի Ռուսաստանում կան երեխաների լրացուցիչ կրթության հաստատություններ՝ երաժշտական, գեղարվեստական, սպորտային և այլն, որոնք չեն լուծում ընդհանուր կրթության խնդիրներ, այլ կենտրոնացած են երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց ինքնորոշման, մասնագիտության ընտրությանը: ՌԴ-ում 2005-2010թթ. դպրոցների թիվը կրճատվել է 12.377 միավորով[12]:

Կրթության բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 8-ին ՌԴ նախագահը ստորագրեց թիվ 83 Դաշնային օրենքը, որի համաձայն 2011 թվականի հունվարի 1-ից դպրոցների մեծ մասը դադարեց ստանալ պարտադիր պետական ֆինանսավորում:2012 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունվեց «Ռուսաստանի Դաշնությունում կրթության մասին» Դաշնային օրենքը, որը ուժի մեջ է մտել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին:Սույն օրենքի համաձայն դպրոցները կարող են ինքնուրույն հաստատել հաստիքների ցուցակը, աշխատավարձի ֆոնդը բաշխել և վճարովի կրթական ծառայություններ մատուցել դպրոցականներին[13]: Որպես հետևություն Մոսկվայում բարձրացավ ուսուցչի միջին աշխատավարձը: 2010 թվականին այն կազմել է 39,2 հազար ռուբլի, իսկ 2013 թվականին՝ 64,1: 2014 թվականի վերջին այն հասավ 70,2 հազար ռուբլի: Մոսկվայում ուսուցչի միջին աշխատավարձը 2010 թվականից ավելացել է 79%-ով[14][15]: 2014 թվականի հոկտեմբերի մեկից ռուսական դպրոցները անցան վճարովի <<Երկարօրյա>>-ին[16]: Կրթության մասին Դաշնային օրենքի համաձայն՝ բյուջետային կազմակերպությունները ինքնուրույն են որոշում վճարովի ռեժիմին անցնելը, ինչպես նաև սահմանում են վարձավճար մատուցված լրացուցիչ ծառայությունների համար, որը գանձվում է աշակերտների ծնողներից[17][18]:

Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիսմարկշուլե»

Գերմանիայում գիտելիքների գնահատման համակարգը ուղիղ ռուսականի հակառակն է:Ամենաբարձր միավոր է համարվում մեկը, ամենավատ միավորը՝ վեցը: Իրենց առաջարկած գիտելիքների ծավալով Գերմանիայի դպրոցները շատ ուժեղ տարբերվում են: Առաջին տեղում կանգնած է գիմնազիան, ամենավերջին տեղում՝ հիմնական դպրոցները: Աշակերտի անցումը մեկ տիպի դպրոցից ավելի բարձր գիտելիքների պահանջ ունեցող դպրոց չափազանց դժվար է:

Շվեյցարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի բոլոր դպրոցները բաժանված են 2 տեսակի` պետական և մասնավոր: Բոլոր պետական ուսումնական հաստատությունները անվճար են, այնտեղ ուսանում են տեղացիների մեծ մասը: Բոլոր հանրակրթական դպրոցները գործում են ըստ ազգային կրթական համակարգի՝ Matura, որը համարվում է աշխարհում ամենաուժեղներից մեկը: Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պարտադիր պետք է ուսումնասիրել երեք լեզուներ` երկու պետական լեզու ընտրությամբ և մեկ օտար լեզու: Շվեյցարիան բաղկացած է երեք մասից`գերմանական, ֆրանսիական և իտալական: Համապատասխանաբար, երկրի յուրաքանչյուր մասում ուսումնական հաստատությունները աշխատում են ազգային ծրագրի տարբեր տարբերակներով՝ ֆրանսալեզու Matura, գերմանալեզու եւ իտալերեն լեզուներով, որոնցից յուրաքանչյուրը հնարավորինս մոտ է հարևան Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի դպրոցական չափանիշներին: Հետևաբար, այդ ծրագրերը համարվում են միմյանց համարժեք: Շվեյցարիայում մասնավոր դպրոցների քանակը 250-ից ավելի է, այնտեղ հիմնականում սովորում են օտարերկրացիներ: Շվեյցարիայի մասնավոր դպրոցները հայտնի են ամբողջ աշխարհում: Forbes- ի տվյալների համաձայն նրանք գերիշխում են աշխարհի ամենահեղինակավոր և թանկ կրթական հաստատությունների ցանկը[19]: Այս դպրոցները ստեղծվել են հայտնի ուսուցիչներ և հոգեբաններ Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի, Ժան Պիաժեյի, հայր Ժիրայրի, Մարիա Մոնտեսսորիի և Ռուդոլֆ Շտայների գաղափարների ազդեցության ներքո: Շվեյցարիայի դպրոցների ուժեղ կողմը համարվում է նրանց ծրագրերի ուղղվածությունը անձի ներդաշնակ զարգացմանը (հոգևոր, ինտելեկտուալ և ֆիզիկական), սովորելու հանդեպ ինքնամոտիվացիայի զարգացմանը: Մասնավոր դպրոցները նախատեսված են օտարերկրացիների համար, այդ պատճառով նրանք իրականում աշխատում են դպրոցական կրթության բոլոր միջազգայնորեն ճանաչված ազգային չափանիշներով: Կան նաև ноу-хау՝ հատուկ դպրոցական ծրագրեր, որոնք ստեղծվել են հենց Շվեյցարիայում:

  • Միջազգային ծրագիր IB (International Baccalaureate)՝ նախատեսված են, որ 3-4 տարվա ընթացքում աշակերտին պատրաստեն աշխարհի լավագույն բուհեր ընդունվելու համար:
  • Finishing School՝ դպրոց աղջիկների համար, որտեղ բացի որակյալ կրթությունից կսովորեցնեն նաև դիվանագիտական էթիկետին և լավ շարժուձևին:

Շվեյցարական բոլոր դպրոցների ամբողջական միջնակարգ կրթության վկայականները, անկախ ուսումնական ծրագրից, ճանաչվում են ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Ամերիկայում, Ավստրալիայում և այլ երկրներում: Ցանկացած բուհ ընդունվելու համար պետք է ունենալ անցողիկ բալեր և ուսուցման լեզվի իմացության հաստատում:

Թուրքմենստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2000 թվականներին Սապարմուրատ Նիյազովի հրամանագրերով ամբողջ երկրում իրականացվեց կրթության «բարեփոխում», որի արդյունքում միջնակարգ կրթության տևողությունը կրճատվեց մինչև 9 տարի: Վերացվեցին ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտները, նոր ուսումնական մեթոդների ներդրման արգելք դրվեց: Դպրոցներում դադարել են ուսուցանել ֆիզիկական կուլտուրայի եւ աշխատանքի ուսուցման հիմունքները, դրանց փոխարեն ներդրվել է մասնագիտական ուսուցումը: Առաջին հրամանագրով Թուրքմենստանի նոր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ընդունել է դպրոցներում 9-ից մինչև 10 տարի ուսուցման մասին օրենք, իսկ 2013 թվականին ներդրվեց 12-ամյա կրթությունը[20]: Ինչպես նաև ներդրվեցին նոր հայեցակարգեր՝ էկոնոմիկայի հիմունքներ, էկոլոգիա, Թուրքմենստանի մշակութային ժառանգություն, համաշխարհային մշակույթ, էթիկա, տեղեկատվա հաղորդակցական և նորարարական տեխնոլոգիաներ, մոդելավորում և գրաֆիկա[21]: Նման կերպ հանրակրթական դպրոց են ընդունվում 6 տարեկանում և ավարտում են 18 տարեկանում[22]: Կրթությունը համարվում է պարտադիր բոլոր երեխաների համար: Ներկայումս ընդհանուր միջնակարգ կրթություն տվող ուսումնական հաստատությունները իրենց մեջ ներառում են հանրակրթական դպրոցներ, լիցեյներ և գիմնազիաներ: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է մայիսի վերջին, բաժանվում է չորս քառորդի: Ամեն քառորդի ընթացքում կան արձակուրդներ («ամառային», «աշնանային», «ձմեռային» և «գարնանային»): Յուրաքանչյուր քառորդի վերջում դրվում է ամփոփիչ գնահատական բոլոր ուսումնասիրվող առարկաներից, իսկ յուրաքանչյուր տարվա վերջում` տարեկան գնահատական: Երբեմն քառորդային գնահատականների փոխարեն կամ դրանց հետ մեկտեղ դրվում են նաև կիսամյակային գնահատականները: Անբավարար տարեկան գնահատականների դեպքում աշակերտը կարող է մնալ նույն դասարանում: Շատ դպրոցներում ընդունված է վեցօրյա աշխատանքային շաբաթ(հանգստյան օր՝ կիրակի), ամեն օր 4-7 դասաժամով: Այս համակարգով ընդունված են 45 րոպե տևողությամբ դասաժամեր: Բացի ուսուցումից աշակերտները դասարաններում կատարում են տնային աշխատանքները (տարրական դասարանների աշակերտների համար ուսուցչի հայեցողությամբ կարող է նաև չլինել): Ընդհանուր միջնակարգ կրթություն ստանում են 11-12-րդ դասարանների սովորողները[23][24]: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար սովորաբար պահանջվում է լրիվ միջնակարգ կրթություն՝ միջնակարգ կրթության վկայական, կամ էլ միջին մասնագիտական ուսումնարանն ավարտելու մասին փաստաթուղթ կամ ուսումնարանի դիպլոմ:

Բամոզայի դպրոցում տարրական դասարան,Գարդեզից ոչ հեռու գյուղ,Պակտիա, Աֆղանստան:Գյուղում դպրոցը շենք չունի և պարապմունքերը անցկացվում են մաքուր օդում՝ մրգատու ծառի ստվերի տակ

Ընդհանուր կրթության համակարգում կարող են նաև լինել մասնագիտացված միջնակարգ դպրոցներ կամ առանձին դասարաններ (նախահոսքային և հոսքային)՝ մի շարք առարկաների խորացված ուսուցմամբ՝ օտար լեզվի, ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիական, ինժեներական, կենսաբանական և այլն: Սովորականներից տարբերվում են լրացուցիչ ուսումնական ծանրաբեռնվածությամբ մասնագիտական առարկաներից: Ընդհանուր հանրակրթական դպրոցներից բացի Թուրքմենստանում կան երեխաների լրացուցիչ կրթության հաստատություններ՝ երաժշտական, գեղարվեստական, սպորտային և այլն, որոնք չեն լուծում ընդհանուր կրթության խնդիրներ, այլ կենտրոնացած են երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց ինքնորոշման, մասնագիտության ընտրությանը: Թուրքմենստանում գործում է Պուշկինի անվան ռուս-թուրքմենական միասնական դպրոց: Նրա շենքը հանդիսանում է այսօրվա Թուրքմենստանում և Աշխաբադում առկա ճարտարապետական ոճի արտացոլումը: Դպրոցը ստեղծվել է հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում և մուլտիմեդիայի, և առավելագույնս կենտրոնացած է աշակերտների գիտելիքների ստացմանը ժամանակակից մեթոդներով[25]: Դպրոցի շրջանավարտները ստանում են ռուսական նմուշի վկայական: Նրանցից շատերը ունեն հնարավորություն ընդունվել ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններ արտոնյալ պայմաններով[26]:

11-րդ դարի դպրոց,գործում է ուղեղ գիտելիքներ ներբեռնելու սկզբունքով: Քարտ «Ֆրանսիան 11-րդ դարում», 1901


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Толковый словарь русского языка / Д. Н. Ушаков. — М.: Гос. ин-т «Сов. энцикл.»; ОГИЗ; Гос. изд-во иностр. и нац. слов, 1940. — Т. 4.
  2. Важные знания в школьные времена для успешного саморазвития Henrik Edberg / BigIdeas — интересные переведенные статьи из англоязычного интернета
  3. https://forum.armedu.am/showthread.php/421-%D4%B3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A8-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4
  4. https://www.panorama.am/am/news/2008/07/09/gnahatum/1315055
  5. О формировании федерального перечня рекомендуемых учебников / Министерство образования и науки Российской федерации. — М., 2015.
  6. uchebnik.mos.ru / Департамент образования города Москвы. — М., 2015.
  7. Грамотность. БСЭ, 3-е изд. — М.: Сов. энциклопедия, 1972. — т.7.
  8. «Российская школа - по-прежнему лучшая в мире?»։ tass-ural.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 2011-03-10 
  9. Министерство образования и науки Российской Федерации, Приказ от 17 января 2011 г. № 36
  10. Об утверждении и введении в действие федерального государственного образовательного стандарта среднего профессионального
  11. Об утверждении и введении в действие федерального государственного образовательного стандарта среднего профессионального образования по
  12. «За пять лет в России закрыли 10 тысяч сельских школ»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-14-ին 
  13. Андрей Ольштынский (2 декабря 2013)։ «Реформа общего образования — «социальная бомба» замедленного действия»։ Эхо Москвы 
  14. «Средняя зарплата учителей в Москве достигла 70 тысяч рублей»։ Интерфакс։ 3 февраля 2015 
  15. «Собянин: Средняя зарплата учителей в Москве выросла до 70 тыс. рублей»։ Деловая газета Взгляд։ 29 мая 2015 
  16. Елена Слободян (4 октября 2014)։ «Сколько сейчас стоит продлёнка в школах и станет ли она вновь бесплатной?»։ Аргументы и Факты 
  17. Евгений Балабас (28 августа 2014)։ «Большинство школ с 1 сентября переходит на платную «продленку»»։ Московский комсомолец 
  18. Сергей Жуков (10 сентября 2015)։ «Урок закончился? Плати!»։ Российская газета 
  19. Vidya Ram։ «Наиболее привилегированные школы Европы ( Europe’s Most Expensive Boarding Schools)»։ forbes.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 2011-03-10 
  20. С нового учебного года в средних школах Туркменистана введено 12-летнее обучение
  21. В Туркменистане вводится 12-летнее среднее образование
  22. Средние школы переходят на 12-летнюю систему обучения
  23. Туркменистан переходит на 12-летнее среднее образование
  24. Дан старт переходу образовательной системы Туркменистана на 12-летнее школьное образование
  25. «Церемония открытия школы имени А. С. Пушкина»։ news.kremlin.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 2011-03-10 
  26. В Туркмении 53 школьных выпускника получили аттестаты о среднем образовании российского образца

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]