Բալթիմոր (անգլ.՝ Baltimore), Միացյալ ՆահանգներիՄերիլենդ նահանգի խոշորագույն և ԱՄՆ-ում բնակչության թվով 30-րդ խոշորագույն քաղաքը: Այն հիմնադրվել է Մերիլենդի սահմանադրությամբ որպես անկախ քաղաք 1729 թվականին: 2017 թվականի դրությամբ 611.648 բնակչությամբ, այն ԱՄՆ-ի խոշորագույն անկախ քաղաքն է: 2017 թվականի դրությամբ Բալթիմոր մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը կազմում էր 2,808 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 20-րդ խոշորագույն մետրոպոլիտենային տարածքը երկրում[3]: Բալթիմորը տեղակայված է Վաշինգտոն ԿՇ-ից 60 կմ հյուսիս արևելք:
Բալթիմորում է գտնվում Միջատլանտյան տարածաշրջանի երկրորդ խոշորագույն նավահանգիստը[4]: Քաղաքի նավահանգիստը ժամանակին եղել է երկրորդ խոշորագույն արտագաղթյալներ ընդունող նավահանգիստը ԱՄՆ-ում, որտեղ ժամանում էին Եվրոպայից: Բացի այդ Բալթիմորը եղել է խոշորագույն թեթև արդյունաբերական կենտրոններից մեկը[5]: Թեթև արդյունաբերության, ծանր արդյունաբերության և երկաթգծային արդյունաբերության վերակազմավորման արդյունքում Բալթիմորի տնտեսությունը արագորեն փոխվեց ծառայությունների վրա հիմնված տնտեսության: Ջոն Հոպքինսի հիվանդանոցը (հիմնադրված 1889 թվականին) և Ջոն Հոփքինսի համալսարանը (հիմնադրված 1876 թվականին) քաղաքի գլխավոր աշխտատատեղերն են[6]:
Բալթիմորում մեկ շնչին ընկնող հուշարձաններն ավելի շատ են քան ԱՄՆ-ի որևէ քաղաքում[8] Քաղաքի շինությունների մոտ երրորդ մասը (ավելի քան 65,000) համարվում են պատմական, ինչը շատ է ԱՄՆ-ի մյուս քաղաքներից յուրաքանչյուրից[9][10]:
↑«Baltimore Heritage Area»։ Maryland Historical Trust։ Jeffrey P. Buchheit (Director, Baltimore Heritage Area)։ Maryland Department of Planning։ February 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2012-ին։ Վերցված է December 30, 2011