Լուքսոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)
Քաղաք
Դրոշ Զինանշան
Eg luxor1.png Emblem Luxor Governorate.jpg

Luxor, Egypt, Boats on Nile River.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Մակերես416 կմ²
ԲԾՄ89±1 մետր
Բնակչություն202 232 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ0952
Փոստային ինդեքսներ85511
Պաշտոնական կայքluxor.gov.eg
##Լուքսոր (Եգիպտոս)
Red pog.png

Լուքսոր (արաբ․՝ الأقصر‎‎), քաղաք Վերին (Հարավային) Եգիպտոսում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 506,588[2]։ Զբաղեցնում է շուրջ 417 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն։ Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրաքաղաքը 21-11-րդ դդ. մ.թ.ա.) քաղաքի տեղում։ Լուքսորի արևմտյան ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ Հյուսիսից հարավ ձգված կառույցը բաղկացած է՝ սրբարանից, հիպոստիլ նախասրահից (32 սյուն), ուղղանկյուն, 45 x 51 մ չափերի երկշար 64 սյուներով բակից, կենտրոնական մեծ սյունաշարից (մ.թ.ա. 15-րդ դ. 2-րդ կես, ճարտ. Ամենհոտեպ Կրտսեր և ուրիշներ)։ 2-րդ պիլոնը (առջևում Ռամզես 11[փա՞ստ] 6 արձաններն են) և պարագծային երկշար 74 սյուներով ու մեկընդմեջ՝ փարավոնների արձաններով բակը կառուցվել են մ.թ.ա. 1317-1251 թվականներին (ճարտ. Բեկենհոնսու

Լուքսորը հաճախ բնորոշվում է որպես «աշխարհի ամենամեծ բացցթյա թանգարան». Կառնակի և Լուքսորի հուշարձանների համալիրների ավերակները ընկած են ժամանակակից քաղաքի շրջագծում; Անմիջականորեն դրանց դիմաց՝ Նեղոսի հակառակ ափին, ընկած են Թեբեի նեկրոպոլիսի տաճարներն ու դամբանները՝ ներառելով Թագավորների հովիտը և Թագուհիների հովիտը։

Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս՝ դիտելու պատմաճարտարապետական, մշակութային եզակի հուշարձանները և զգալի ավանդ են ներդնում ժամանակակից քաղաքի զարգացման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
  2. «World Gazetteer – Egypt: largest cities and towns and statistics of their population»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 10, 2012-ին . Retrieved on 27 July 2010.
  3. «Data from Luxor.gov.eg»։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-09-ին։ Վերցված է 2007-06-04 
Լուքսորի տեսարանը
Լուքսորի տեսարանը Նեղոսից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 698 CC BY-SA icon 80x15.png