Սալեռնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալեռնո (այլ կիրառումներ)
Քաղաք
Սալեռնո
Salerno
Դրոշ Զինանշան
Flag of Salerno.png Սալեռնո.png

Salerno old town view.jpg
Քաղաքի նավահանգիստը
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԿամպանիա
ԳավառՍալեռնո
ՔաղաքապետՎինչենցո Դե Լուկա
Մակերես58,96 կմ²
ԲԾՄ4 մ
Պաշտոնական լեզուԻտալերեն
Բնակչություն146 045 մարդ (2009)
Խտություն2518 մարդ/կմ²
Տեղաբնականունսալեռնցի
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ089
Փոստային ինդեքսներ84121-84135
Ավտոմոբիլային կոդSA
ISTAT065116
Պաշտոնական կայքcomune.salerno.it
##Սալեռնո (Իտալիա)
Red pog.png
##Սալեռնո (Իտալիա)
Red pog.png

Սալեռնո (իտալերեն՝ Salerno), քաղաք Իտալիայում, (համանուն գավառի) մայրաքաղաքը։ Գտնվում է Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում[1], Սալեռնոյի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեական 'Սալեռնում' բնակավայրը հիմնվել է մ. թ. ա. 197-ին, նախկին մեկ այլ բնակավայրի (հավանական է՝ էտրուսկյան) տեղում։ 646 թվականից Սալեռնո քաղաքը մտավ Լոմբարդյան դքսության կազմի մեջ, և 839 թվականին դարձավ անկախ իշխանության մայրաքաղաք, մինչև նորման արկածախնդիր իշխան Ռոբերտ Գվիսկարի կողմից նվաճվելը (1077) և այդ նոր տիրակալի նորաստեղծ իշխանության մայրաքաղաքը դառնալը։ 1194 թվականին Սալեռնոն ավարի է ենթարկվել Շվաբիայի Հոհենշտաուֆենների արշավանքի հետևանքով և նորից մասամբ վերականգնվել է սիցիլիական ապստամբությունների հերոս Ջովաննի դա Պրոչիդայի ղեկավարության ներքո (1282)։ Նա ոչ միայն լայնացրեց և աշխուժացրեց Սալեռնոյի նավահանգիստը, այլ նաև մեծապես նպաստեց քաղաքի և շրջակայքի տնտեսական վերելքին։ Այնուհետև, 1419 թվականից սկսյալ, Սալեռնոն անցավ տարբեր իշխանական տոհմերի տիրապետության տակ (Կոլոննաների, Օրսինիների և Սանսևերինոների), մինչև Նեապոլի թագավորությանը ենթարկվելը։

Սալեռնոն հատկապես հռչակավոր է իր բժշկական ուսումնարանի շնորհիվ, որը հնագույնն է Եվրոպայում և որը ծաղկում ապրեց 11-րդ և 12-րդ դարերում, բազմաթիվ ուսանողներ հրապուրեց ոչ միայն Իտալիայից, այլ նաև՝ Եվրոպայի այլ վայրերից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սալեռնոյի ծովափը ծանր ճակատամարտերի թատերաբեմ դարձավ (սեպտեմբեր 8-18, 1943 թ.)՝ գերմանական ռազմուժերի և դաշնակիցների ափհանման դեսանտի միջև։ Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքը հսկայական կորուստներ և վնասվածքներ կրեց, մինչև բրիտանական 8-րդ Բանակի ժամանումը Կալաբրիա, և գերմանական զորքերի նահանջը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմբարդյան ժամանակաշրջանից պահպանվել են Արեկիի դղյակի փլատակները, դղյակի դարպասը, իշխանական այդ ապարանքի մնացուկները, բայց քաղաքի ամենահայտնի հուշարձանն է Սուրբ Մատթեոսի մայր տաճարը, որը հիմնվել է 845 թվականին և վերականգնվել՝ 1076 - 1085 շրջանում, Ռոբերտ Գվիսկարի կողմից։ Տեղիս ավանդության համաձայն, Սուրբ Մատթեոսի աճյունը բերվել է հենց այդտեղ՝ 10-րդ դարում, և մինչև հիմա պահվում է այդ տաճարի դամբարանում։ Մայր տաճարում նույնպես գտնվում է Հռոմի պապ Գրիգոր VII-ի աճյունը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ. դրությամբ, Սալեռնոյի բնակչությունը կազմում էր 146,045 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Salerno»։ Վերցված է 2017 հունիսի 27