Նեապոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նեապոլ
Napoli
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Napoli-2012 by-RaBoe 020.jpg
40°50′00″ հս. լ. 14°15′00″ ավ. ե. / 40.833333° հս. լ. 14.25° աե. ե.
Երկիր Իտալիա Իտալիա
Քաղաքապետ Լուիջի դէ Մաջիստրիս
Մակերես 117 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 17 մ
Խոսվող լեզուներ իտալերեն|իտալերեն
Բնակչություն 963 357 մարդ (2009)
Խտություն 12820 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +39 081
Փոստային ինդեքս 80100
Պաշտոնական կայք www.comune.napoli.it
##Նեապոլ (Իտալիա)
Red pog.png

Նեապոլ (հին հուն․՝ Νεάπολις, հին հուն․՝ νέα πόλις, բառացի` նոր քաղաք, լատ.՝ Neapolis, իտալ.՝ Napoli, նեապ.՝ Napule), քաղաք Իտալիայում, Կամպանիայի շրջանի և Նեապոլ պրովինցիայի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Նեապոլիտանյան ծովածոցի ափին։

Նեապոլն Իտալիայի` մեծությամբ երրորդ քաղաքն է (Հռոմից ու Միլանից հետո) և Հարավային Իտալիայի ամենամեծ քաղաքը` շուրջ մեկ միլիոն բնակչությամբ (արվարձանների հետ` շուրջ երեք միլիոն)։ Տրանսպորտային խոշոր հանգույց է (միջազգային օդանավակայան, նավահանգիստ)։ Պաշտոնական լեզուն իտալերենն է, որից բացի գործածալան են նաև նեապոլիտաներենը։ Քաղաքի հովանավորն է Սուրբ Յանուարին, որի հիշատակի օրը` սեպտեմբերի 19-ը, նշվում է քաղաքի տոնը։

Քաղաքը տեղակայված է սեյսմավտանգա գոտում (քաղաքի պատմական հատվածը տեղակայված է Վեզուվի արևմտյան լանջին)։ Վեզուվի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1944 թվականին։ Իսկ վերջին աղետալի երկրաշարժը Նեապոլում տեղի է ունեցել 1980 թվականին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Նեապոլը համարվում է պիցցայի, ավելի ճիշտ` նրա մի տեսակի (տեղական անվանումը` իտալ.՝ pizza napoletana) հայրենիքը, որ հայտնի է XIX դարի 80-ական թվականներից և պատրաստվում է մինչ այժմ։ Դասական են համարվում նեապոլիտանական պիցցայի երկու տարբերակներ (իտալ.՝ verace pizza napoletana artigianale)` «Մարինարա» (իտալ.՝ Marinara, սխտորով, առանց պանրի) և «Մարգերիտա» (իտալ.՝ Margherita, պանրով ու ռեհանով, առանց սխտորի)։
Նեապոլիտանական ծովածոց

Քույր-քաղաքներ[խմբագրել]

  1. Ճապոնիա Կագոսիմա, Ճապոնիա
  2. Մեծ Բրիտանիա Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի, ԱՄՆ
  4. Հունաստան Աթենք, Հունաստան
  5. Հունգարիա Բուդապեշտ, Հունգարիա[1][2]
  6. Ռումինիա Կելերաշի, Ռումինիա
  7. Թունիս Գաֆսա, Թունիս
  8. Հնդկաստան Կալկուտա, Հնդկաստան
  9. Պաղեստին Նաբլուս, Պաղեստինի ինքնավարություն
  10. Մադագասկար Նոսի Բե, Մադագասկար
  11. Իսպանիա Պալմա դե Մայորկո, Իսպանիա
  12. Ադրբեջան Բաքու, Ադրբեջան
  13. Կուբա Սանտյագո դե Կուբա, Կուբա
  14. Կուբա Սանտյագո դե Կուբա պրովինցիա, Կուբա
  15. Ռումինիա Սիգետու Մարմացիեյ, Ռումինիա
  16. Վենեսուելա Վալենսիա, Կարաբոբո, Վենեսուելա
  17. Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա[3]
  18. Թուրքիա Իզմիր, Թուրքիա

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]