Սարաևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարաևո (այլ կիրառումներ)
Քաղաք
Սարաևո
բոս․՝ Sarajevo, խորվ.՝ Sarajevo, սերբ.՝ Сарајево
Դրոշ Զինանշան
Flag of Sarajevo.svg Coat of arms of Sarajevo.svg

Sarajevo view.jpg
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1263 թ.
Մակերես142 կմ²
ԲԾՄ518±1 մետր
Բնակչություն369 534 մարդ (2013)
Ագլոմերացիա688,354
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (33)
Փոստային ինդեքս71000
Փոստային դասիչ71000
Պաշտոնական կայքsarajevo.ba
##Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Սարաևո (բոս․՝ , խորվ.՝ , սերբ.՝ Sarajevo [sǎrajeʋo], թուրքերեն՝ Saraybosna), Բոսնիա և Հերցեգովինայի և դրա մասը կազմող Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մայրաքաղաք[1]։ Սարաևոյի շրջանի վարչական կենտրոնն է։

Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմել է 369,5 հազար մարդ կամ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչության 10 %-ը[2]։ 1992-1995 թվականների պատերազմի հետևանքով բավականին կրճատվել է քաղաքում բնակվող սերբերի թիվը։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոն իր անվանումը ստացել է 15-րդ դարի կեսերին կառուցված պալատի անունից։ Առաջին անգամ «Սարայ-օվասի» տերմինը կիրառվել է 1455 թվականի փաստաթղթում, որը կարող է թարգմանվել որպես «պալատի արևմտյան մասում գտնող դաշտ», թուրքերեն «saraj» և «ovasi» բառերից, որոնք համապատասխանաբար թարգմանվում են «պալատ» և «դաշտ»[3][4]։ Քաղաքը նախկինում կոչվել է Բոսնա Սարայ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «պալատ, վարչական բաժանում» (բառացիորեն «բոսնիական պալատ»), որը կառուցվել է Գազի Հուսրև Բեգ փաշայի կողմից XVI դարում։ Բոսնիայի Ավստրո-Հունգարիային միանալուց հետո 1878 թվականին անվանափոխվել է և դարձել Սարաևո, որը բառացիորեն թարգմանվում է «պալատական»[5][6]։

Վարկածներից մեկի համաձայն՝ Սարաևո քաղաքը հիմնադրվել է միջնադարյան Վրխբոսնա քաղաքի վայրում (առաջին անգամ հիշատակվում է 1415 թվականին[7])՝ «գետի վերին հոսանքը» կամ «լեռ Բոսնայի վերևում», սերբերեն «վրխ»՝ «բարձունք, լեռ» և ''Բոսնա''՝ գետ, որի մոտակայքում գտնվում էր քաղաքը[5]։

Բոսնիացիները քաղաքն անվանել են «Շեհեր-Սարաևո», իսկ թուրքերը՝ «Նոր Դամասկոս»[8]։ Էթնոկրոնական բազմազանության պատճառով քաղաքն անվանում էին նաև Եվրոպական կամ Բալկանյան Երուսաղեմ[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլյացկա գետի հովիտը բնակեցվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Գիտնականներն ենթադրում են, որ այդ տարածքով արևելքի ուղղությամբ անցնում էր հին հռոմեական ճանապարհ։ 6-8-րդ դարերում հովտում սկսեցին բնակեցվել սերբեր[10][11][12]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոյի լանդշաֆտը

Սարաևոն գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում և Բոսնիա պատմական շրջանի տարածքում, Միլյացկա գետի ափերին, Սարաևոյի գոգահովտում։ Քաղաքը շրջապատում են անտառածածկ ժայռերը և Դինարյան բարձրավանդակի լեռները։ Դրանցից ամենաբարձրը Տրեսկավիցա լեռն է (2088 մ), այնուհետև Բելաշնիցան (2067 մ), Յախորինան (1913 մ), Տրեբևիչը (1627 մ), ամենացածրը՝ Իգման լեռն է (1502 մ)։ Վերջին չորսը հայտնի են նաև Օլիմպիական լեռներ անունով։ Քաղաքի լանդշաֆտը նույնպես բլրապատ է, ինչի մասին վկայում են քաղաքի բազմաթիվ զառիթափ փողոցները և բնակելի շենքերը, որոնք կառուցված են սարալանջերին։ Պատմական կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 541 մետր[13]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, որի վրա հարավից ազդում է միջերկրածովյան կլիման։ Ամառը տաք է։ Ամենատաք ամիսը հուլիսն է՝ 19,1 °C: Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը դիտվել է 1946 թվականի օգոստոսի 19-ին՝ 40,0 °C: Սարաևոյում ամառը տևում է 68 օր։ Ձմեռը հով է։ Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -1,3 °C միջին ջերմաստիճամբ։ Ձմեռը հաճախ լինում է ուժեղ մառախուղ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է 1942 թվականի հունվարի 24-ին՝ -26,4 °C: Ձնածածկույթը պահպանվում է 139 օր։ Ադրիատիկ ծովի մոտ գտնվելու պատճառով աշունը ավելի տաք է, քան գարունը։

Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 1830-ի, այդ թվում 260 ժամ՝ օգոստոսին և 46 ժամ՝ դեկտեմբերին[14]։ Քաղաքը գտնվում է 7-րդ ցրտադիմացկունության գոտում[15]։ Բոսնա գետի և նրա վտակների, այդ թվում նաև Միլյացկայի ափերից դուրս գալու ժամանակ քաղաքում լինում են ջրհեղեղներ[16]։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարաևոում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 2,7 5,9 10,4 15,1 20,3 23,1 25,5 25,7 22 16,5 9,7 3,5 15
միջին նվազագույնը (°C) −4,4 −2,3 0,6 4,4 8,5 11,4 12,8 12,6 9,7 5,7 1,6 −2,8 4,8
տեղումների քանակը (մմ) 71 67 70 74 82 91 80 71 70 77 94 85 932
Աղբյուր՝ www.wetterkontor.de
Սարաևո քաղաքի համայնապատկերը
Սարաևո քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bosnia and Herzegovina: CIA World Factbook»։ CIA World Factbook։ հունիսի 23, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10 
  2. Census 2013th official data Archived 2018-11-23 at the Wayback Machine..
  3. Behija, Zlatar. Zlatno doba Sarajeva: XVI stoljeće. — Svjetlost, 1996. — С. 96.
  4. Donia, 2006, էջեր 31
  5. 5,0 5,1 Поспелов, Е. М. Географические названия мира: Топонимический словарь. — М.: АСТ, 2001.
  6. «Istorijski nazivi: Vrhbosna, Saray»։ // mirjanadetelic.com։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 21 
  7. Вавилов, С. И. и др. Большая советская энциклопедия, Том 38. — М.: Государственное научное издательство, 1950. — С. 94.
  8. Matica: list za književnost i zabavu (Том 3). — Platonova štamparija, 1868. — С. 274.
  9. Промицер, К. и др. Southeast European Studies in a Globalizing World. — LIT Verlag Münster, 2014. — С. 130.(անգլ.)
  10. Раннефеодальные государства на Балканах VI—XII вв. / Литаврин Г.Г.. — Москва: Наука, 1985. — С. 198.
  11. Чиркович Сима. История сербов. — М.: Весь мир, 2009. — С. 18. — ISBN 978-5-7777-0431-3
  12. Листая страницы сербской истории / Е.Ю. Гуськова. — М.: Индрик, 2014. — С. 13. — ISBN 978-5-91674-301-2
  13. См. стр. 7: «Kanton Sarajevo u brojkama»։ // fzs.ba։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 21 
  14. «Klima Sarajeva»։ // sarajevo.ba։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 30 
  15. «Климатические зоны Европы»։ // plantsdb.gr։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 10 (անգլ.)
  16. См. стр. 1: «Regulation of Bosnia River in Sarajevsko Polje — IPA 2011»։ // europa.ba։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 12 (անգլ.)