Փհենչհան
Բնակավայր | |||
---|---|---|---|
կորեերեն՝ 평창군 | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Առաջին հիշատակում | 1387 | ||
Մակերես | 1464,23 կմ², 1463,68 կմ² | ||
ԲԾՄ | 600 մետր | ||
Բնակչություն | ▲43 100 մարդ (օգոստոս 2017) | ||
Ժամային գոտի | UTC+9 | ||
Հեռախոսային կոդ | 33 | ||
Փոստային դասիչ | 232700–232956 | ||
Պաշտոնական կայք | en.yes-pc.net | ||
| |||
Փհենչհան (կոր.՝ 평창군, 平昌郡, կորեերեն արտասանություն՝ [pʰjʌŋtɕʰaŋ], լրիվ անվանումը՝ Փհենչհան-գուն [pʰjʌŋtɕʰaŋɡun]), գավառ Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում։ Տեղակայված է Արևելակորեական լեռների շրջանում՝ երկրի մայրաքաղաք Սեուլից մոտավորապես 180 կմ դեպի հարավ-արևելք։ Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է։
Փհենչհանը ընտրվել է որպես 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաք. 2011 թվականի հուլիսի 6-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են Փհենչհանում[1]։ Մինչ այդ Փհենչհանը երկու անգամ հայտ էր ներկայացրել՝ հյուրընկալելու 2010 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերը։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին բացվել է արագընթաց երկաթուղին, որ կառուցվել է Օլիմպիական խաղերին ընդառաջ[2]։
2013 թվականի հունվարին քաղաքում անցկացվել են Հատուկ համաշխարհային ձմեռային օլիմպիական խաղերը (մտավոր սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար)[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոգուրյոյի օրոք ժամանակակից Փհենչհանի տեղում եղել է Ուկո շրջանը (հյոն), որը հետագայում՝ Միասնական Սիլլայի ժամանակաշրջանում, վերանվանվել է Պեգո։ Կորյոյի ժամանակաշրջանում՝ 1387 թվականին, շրջանն ստացել է գավառի (կուն կամ գուն) կարգավիճակ և ժամանակակից անվանումը։ Դրանից անմիջապես հետո Փհենչհանին կրկին տրվել է շրջանի կարգավիճակ, սակայն 1392 թվականին նորից դարձել է գավառ, քանի որ այդտեղ էր ծնվել ու ապրել Կորեայի այդ ժամանակվա թագավորի՝ վանա Մոկչոյի կինը։
Իր գոյության ընթացքում Փհենչհանը մի քանի անգամ փոխել է իր սահմանները. վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 1996 թվականին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փհենչհանի բարձրությունը նրա տարբեր հատվածներում տարբեր է, սակայն նրա տարածքի 84 %-ը կազմում են լեռները, որոնց միջին բարձրությունը կազմում է 750 մ[4]։
Առավել հայտնի վայրը Տեգվալյոն-մեն քաղաքը, որի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 700-800 մետր, իսկ մի շարք լեռների բարձրությունը 1000 մ-ից ավելի է[5]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փհենչհանը գտնվում է տաք-ամառային խոնավ մայրցամաքային կլիմայական գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Dwb)[6]։ Ձմռան ընթացքում Սիբիրյան սառը օդային հոսանքները, անցնելով թերակղզով, ստեղծում են խիստ ցուրտ մթնոլորտ։ Ձմեռները երկարատև են ու ձնառատ։
Հյուսարևելյան քամիները բերում են առատ տեղումներ ամբողջ տարվա ընթացքում և հատկապես ամռանը։ Ձմռան ընթացքում քամին փչում է Արևելյան ծովից, ինչի պատճառով առաջանում են ուժեղ ձնաբքեր։
Տարվա ամենատաք ամիսներն են հուլիսն ու օգոստոսը, ամենացուրտը՝ հունվարն ու փետրվարը։
Տեգվալյոն, Փհենչհանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 8.7 (47.7) |
16.5 (61.7) |
19.7 (67.5) |
30.1 (86.2) |
31.0 (87.8) |
32.3 (90.1) |
32.0 (89.6) |
32.7 (90.9) |
29.0 (84.2) |
24.7 (76.5) |
21.5 (70.7) |
13.5 (56.3) |
32.7 (90.9) |
Միջին բարձր °C (°F) | −2.5 (27.5) |
−0.4 (31.3) |
4.4 (39.9) |
12.9 (55.2) |
17.6 (63.7) |
20.5 (68.9) |
22.8 (73) |
22.8 (73) |
18.6 (65.5) |
14.0 (57.2) |
7.0 (44.6) |
0.5 (32.9) |
11.5 (52.7) |
Միջին օրական °C (°F) | −7.7 (18.1) |
−5.5 (22.1) |
−0.5 (31.1) |
7.0 (44.6) |
11.9 (53.4) |
15.7 (60.3) |
19.1 (66.4) |
19.1 (66.4) |
14.1 (57.4) |
8.3 (46.9) |
1.9 (35.4) |
−4.4 (24.1) |
6.6 (43.9) |
Միջին ցածր °C (°F) | −12.6 (9.3) |
−10.5 (13.1) |
−5.2 (22.6) |
1.2 (34.2) |
6.3 (43.3) |
11.2 (52.2) |
16.0 (60.8) |
16.1 (61) |
10.0 (50) |
3.1 (37.6) |
−2.8 (27) |
−9.1 (15.6) |
2.0 (35.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −28.9 (−20) |
−27.6 (−17.7) |
−23.0 (−9.4) |
−14.6 (5.7) |
−4.7 (23.5) |
−1.7 (28.9) |
4.4 (39.9) |
3.3 (37.9) |
−2.3 (27.9) |
−9.9 (14.2) |
−18.7 (−1.7) |
−24.7 (−12.5) |
−28.9 (−20) |
Տեղումներ մմ (դյույմ) | 62.6 (2.465) |
53.6 (2.11) |
75.6 (2.976) |
89.5 (3.524) |
122.3 (4.815) |
201.0 (7.913) |
326.7 (12.862) |
420.9 (16.571) |
307.3 (12.098) |
124.9 (4.917) |
76.9 (3.028) |
36.8 (1.449) |
1898 (74,724) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 10.5 | 10.5 | 11.3 | 9.5 | 11.1 | 13.2 | 17.6 | 17.8 | 13.0 | 8.7 | 10.1 | 9.4 | 142.7 |
Միջ. ձնառատ օրեր | 13.0 | 11.8 | 12.0 | 3.3 | 0.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.8 | 5.2 | 10.9 | 57.2 |
% խոնավություն | 67.3 | 67.0 | 67.5 | 61.0 | 68.4 | 79.2 | 85.7 | 87.0 | 84.6 | 75.2 | 69.9 | 67.3 | 73.3 |
Միջին ամսական արևային ժամ | 197.2 | 185.2 | 202.3 | 226.6 | 229.4 | 179.8 | 138.1 | 130.7 | 143.9 | 193.3 | 176.4 | 191.9 | 2194,8 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 64.4 | 60.8 | 54.6 | 57.4 | 52.1 | 40.7 | 30.8 | 31.0 | 38.6 | 55.5 | 57.8 | 64.3 | 49.3 |
աղբյուր: Կորեայի օդերևութաբանական վարչություն[7][8][9] |
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փհենչհանը և մասնավորապես Սեորակսան լեռան հարավային մասը հայտնի են լեռնային զբոսաշրջության վայր[10]։
Գվաառում են տեղակայված դահուկասահքով զբաղվելու համար նախատեսված երկու խոշոր առողջավայրեր, որտեղ անցկացվելու են 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը։ Ալպենզիան ունի դահուկասահքի ու սնոուբորդի վեց սահուղիներ, որոնց երկարությունը կազմում է մինչև 1400 մետր, և որոնք նախատեսված են սկսնակների ու փորձառուների համար, և սնոուբորդով սահելու համար նախատեսված տարածք։ Ալպենսիան բաց է ամբողջ տարին[11]։ Այնտեղ են անցկացվելու Օլիմպիական խաղերի մրցությունների մեծ մասը։ Յոնգփյոնգ լեռնադահուկային առողջավայրը դահուկասահքի համար նախատեսված ամենամեծ առողջավայրն է Կորեայում և ունի 31 սահուղիներ. այնտեղ են անցկացվելու Օլիմպիական խաղերի տեխնիկական լեռնադահուկային մրցությունները։
2018 թվականին Ալպենզիայում անցկացվելու է Մշակութային օլիմպիադան, որի համար հատուկ կառուցվել է նոր համերգասրահ[12]։
Կորեական բուդդիզմի Չոգե միաբանության Վոլչեոնգսա բուդդայական տաճարը տեղակայված է Օդաեսան լեռան արևելյան լանջին[13]։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Փհենչհանում անցկացվել է բիաթլոնի աշխարհի առաջնությունը։ 2013 թվականին Փհենչհանը հյուրընկալել է Հատուկ օլիմպիական համաշխարհային ձմեռային խաղերը։
Օլիմպիական խաղեր (թեկնածու քաղաք)[խմբագրել | խմբագրել կոդը]
Փհենչհանը հայտ է ներկայացրել 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու համար։ Քվերակության առաջին փուլում Փհենչհանը հաղթել է՝ հավաքելով 51 ձայն (Կանադայի Վանկուվեր քաղաքը՝ 40, Ավստրիայի Զալցբուրգը՝ 16), սակայն եզրափակիչ փուլում պարտվել է Վանկուվերին 53-56 հաշվով (դա եղել է ամենադրամատիկ պարտությունը 2000 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում Պեկինի՝ 2 ձայնով Սիդնեյին պարտվելուց հետո)։
Փհենչհանը ներկայացվել է որպես Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի թեկնածու՝ ընդունելու 2014 թվականների Օլիմպիական խաղերը։ 2006 թվականի հունիսի 22-ին թեկնածուների թիվը կրճատվել է մինչև երեք. Փհենչհանից բացի եզրափակիչ են անցել Զալցբուրգը (Ավստրիա) և Սոչին (Ռուսաստան)[14]։ Վերջին փուլում, որ կայացել է 2007 թվականի հուլիսի 4-ին, առաջինը դուրս է մնացել Զալցբուրգը, ինչից հետո Սոչին հաղթել է չորս ձայնի առավելությամբ։
Չնայած անհաջող փորձերին՝ Փհենչհանը շարունակել է իրականացնել օլիմպիական օբյեկտների շինարարության նախագծերն ու հայտ ներկայացրել 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար[15]։ Սկսվել է հյուրանոցների, «Ալպենզիա» լեռնադահուկային նոր առողջավայրի շինարարությունը։ Առաջարկվել է «Երազանքի ծրագիրը» (անգլ.՝ Dream Program), որ նախապատրաստվել էր 2010 թվականի հայտի համար[16]։
Ձմեռային օլիմպիական խաղեր 2018[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 6-ին հայտարարվել է, որ Փհենչհանը լինելու է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաքը՝ առաջ անցենլով Ֆրանսիայի Անսի և Գեմանիայի Մյունխեն քաղաքներից[17]։ Դա երրորդ Ձմեռային օլիմպիական խաղերն են, որ անցկացվել են Ասիայում 1972 թվականին Ճապոնիայի Սապորո և 1998 թվականին Նագանո քաղաքներում անցկացված Օլիմպիական խաղերից հետո։ Փհենչհանն Ասիայի առաջին քաղաքն է Ճապոնիայից դուրս, որ հյուրընկալել է Ձմեռային օլիմպիական խաղերը։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փհենչհանը վարչականորեն բաժանված է 1 գավառային քաղաքի (իպ) ու 7 շրջանների (մյոն)[18]։
Անվանում | Հանգըլ | Տարածք, կմ² | Բնակչություն, մարդ | Ներքին բաժանում | Ծան. |
---|---|---|---|---|---|
Փհենչան-իպ | 평창읍 | 161,43 | 9 559 | 31 ռի | Այստեղ է գտնվում գավառի կառավարությունը։ |
Յոնփհյոն-մյոն | 용평면 | 135,38 | 3 019 | 8 ռի | Խոշոր լեռնադահուկային առողջավայր |
Միտհան-մյոն | 미탄면 | 109,74 | 1 981 | 9 ռի | |
Պանիմ-մյոն | 방림면 | 120,8 | 2 453 | 3 ռի | |
Պոնպհյոն-մյոն | 봉평면 | 217,47 | 5 273 | 9 ռի | |
Տեգվալյոն-մյոն | 대관령면 | 221,6 | 6 165 | 6 ռի | Այստեղ է տեղակայված Փհենչհանի մարզահամալիրը։ |
Տեհվա-մյոն | 대화면 | 166,65 | 5 942 | 5 ռի | |
Չինբու-մյոն | 진부면 | 331,14 | 10 203 | 18 ռի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мюнхен, Анси и Пхенчхан — кандидаты на проведение Игр-2018(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն)
- ↑ "S. Korean city to host 2018 Winter Olympics" CNN. 6 July 2011. Retrieved 6 November 2011
- ↑ В Пхёнчхане состоялось открытие Специальной Олимпиады
- ↑ «VI. Environment and meteorology - Geographic Characteristics of PyeongChang and its Vicinity»։ Վերցված է 2011-07-08
- ↑ «Pyeongchang, Korea»։ Gamesbids.com։ 2007-08-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2011-07-07
- ↑ Peel, M. C., Finlayson B. L. & McMahon, T. A. (2007)։ «Updated world map of the Köppen−Geiger climate classification»։ Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644։ ISSN 1027-5606։ doi:10.5194/hess-11-1633-2007
- ↑ «평년값자료(1981–2010), 대관령(100)» (Korean)։ Korea Meteorological Administration։ Վերցված է 7 December 2016
- ↑ «기후자료 극값(최대값) 전체년도 일최고기온 (℃) 최고순위, 대관령(100)» (Korean)։ Korea Meteorological Administration։ Վերցված է 7 December 2016
- ↑ «기후자료 극값(최대값) 전체년도 일최저기온 (℃) 최고순위, 대관령(100)» (Korean)։ Korea Meteorological Administration։ Վերցված է 7 December 2016
- ↑ «Gangwon-do » Yangyang-gun»։ Korean Tourism Organization։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2011-07-09
- ↑ «Gangwon-do » Pyeongchang-gun » Alpensia Resort»։ Korean Tourism Organization։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2011-07-09
- ↑ «Press Release: PyeongChang 2018 boosts cultural Olympiad plan with new Alpensia concert hall (SportsFeatures.com)»։ PyeongChang 2018 Bid Committee։ 2010-07-23։ Վերցված է 2011-07-09
- ↑ Lee Cin Woo (մարտի 16, 2012)։ «Beyond Seoul: 19 reasons to explore Korea»։ CNN Go։ Վերցված է մայիսի 6, 2012
- ↑ «Новости на Olympic.org.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2009-12-30
- ↑ «PyeongChang Could Be Third Time Lucky.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2009-12-30
- ↑ «PyeongChang Gets into Position for 2018 Olympic Winter Games Bid.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2009-12-30
- ↑ «Pyeongchang named as host city for 2018 Winter Olympics»։ Daily Telegraph։ հուլիսի 6, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-09-ին։ Վերցված է հուլիսի 7, 2011
- ↑ «Административное деление Пхёнчхана.» (կորեերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2009-12-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Փհենչհան Վիքիպահեստում |
---|
- Փհենչհան գավառի կառավարության կայքը (անգլերեն)
- Pyeongchang 2018 Archived 2018-02-12 at the Wayback Machine. (անգլերեն)
|
|