Ամառային օլիմպիական խաղեր 2000

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամառային օլիմպիական խաղեր 2000
Olympic rings with white rims.svg
Տեսակ Ամառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաք Սիդնեյ
ԱվստրալիաԱվստրալիա
Երկիր Flag of Australia.svg Ավստրալիա
Կարգախոս Կիսվիր հոգովդ, մի վախեցիր երազել
Բացում սեպտեմբերի 15, 2000
Ջահակիր Կետի Ֆրիման
Երդվեց Ռաքել Հյուվկես և Պետեր Կեր
Բացեց Վիլյամ Դին
Փակում հոկտեմբերի 1, 2000
Մարզադաշտ Սիդնեյ և Ավստրալիա մարզադաշտ
Մարզիկներ 10 651 (հաշվարկված)
Մասնակից երկրներ 199
Մեդալներ 300 հավաքածու 28 մարզաձևում
Նախորդ Ամառային Օլիմպիական խաղեր 1996
Հաջորդ Ամառային Օլիմպիական խաղեր 2004
Կայք olympic.org/sydney-2000
2000 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային Օլիմպիական խաղեր 2000 (ֆր.՝ Les Jeux olympiques d'été de 2000), պաշտոնապես հայտնի է որպես XXVII օլիմպիական խաղեր և ոչ պաշտոնապես Սիդնեյ 2000 կամ Հազարամյակի օլիմպիական խաղեր/Նոր հազարամյակի խաղեր, բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը Սիդնեյում (Ավստրալիա)։ Երկրորդ անգամ ամառային օլիմպիական խաղերը անցկացվեցին հարավային կիսագնդում 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, որը տեղի էր ունեցել Մելբուրնում:

Սիդնեյը հայտարարվեց խաղերի անցկացման քաղաք 1993 թվականին։ Խաղերին մասնակցեցին 199 երկիր։ Միացյալ Նահանգները նվաճեց ամենաշատ մեդալ՝ 93 հատ, Ավստրալիան նվաճեց 58 մեդալ և ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Խաղերը արժեցան 6,6 միլիարդ Ավստրալիական դոլար:

Ընդունող քաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյը նվաճեց խաղերի անցկացման իրավունքը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Թեկնածու քաղաքներն էին Պեկինը, Բեռլինը, Ստամբուլը և Մանչեստրը։ Ընտրությունները կայացան ՄՕԿ-ի 101-րդ ժողովի ժամանակ Մոնտե Կառլոյում, Մոնակո։ Ավստրալիական Մելբուրնը պարտվել էր Ատլանտային 1996 թվականի օլիմպիական քաղաքի ընտրության ժամանակ[1]: Պեկինը պարտվեց այս ընտրություններում, սակայն հաղթեց 2008 թվականի օլիմպիադայի ընտրությունները 2001 թվականի հուլիսին։

Ամառային Օլիմպիական խաղեր 2000 քաղաքի ընտրության արդյունքներ[2]
Քաղաք ԱՕԿ անվանում Փուլ 1 Փուլ 2 Փուլ 3 Փուլ 4
Սիդնեյ Ավստրալիա Ավստրալիա 30 30 37 45
Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 32 37 40 43
Մանչեստր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 11 13 11
Բեռլին Գերմանիա Գերմանիա 9 9
Ստամբուլ Թուրքիա Թուրքիա 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]